Բա ո՞ւմ փողերով էր գնացել

06/05/2010 schedule16:46

Սողոմոնյանը, սակայն, ով երեկ էլ պատասխանել էր «Ազատություն» ռ/կ-ի հարցին, կրկին չի կոնկրետացրել, թե ումից էր Քոչարյանը ստացել այդ հրավերը: Սողոմոնյանը որեւէ կերպ չի բացատրում նաեւ, որ եթե կենդանիներին սպանելն այդքան վատ բան չէ, ինչու http://tanzaniabiggame.com/ կայքից, ուր տեղադրված էին Ռոբերտ Քոչարյանի եւ նրա սպանած կենդանիների նկարները, իսկ այնուհետեւ http://www.kalaharihunts.com կայքից, որտեղ էլ տեղադրված էին Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի նկարները` իր սպանած կենդանիների հետ, շատ օպերատիվ կերպով հանվեցին: Բնականաբար, դժվար թե Տանզանիայում կամ Նամիբիայում հետեւելիս լինեն հայաստանյան մամուլին եւ տեղյակ լինեն, որ Քոչարյանների աֆրիկյան սաֆարիները խիստ բացասաբար են ընդունվել այստեղ: Պարզ է, որ վերոնշյալ կայքերից Քոչարյանների որսի նկարները հանվել են հենց Քոչարյանների հրահանգով: Ավելին, Տանզանիայի Կատարի ազգային պարկից պատրաստակամություն էին հայտնել` գրավոր պատասխանել մեր բոլոր հարցերին: Այդ հարցերի պատասխանները, սակայն, մենք այդպես էլ չստացանք: Ենթադրվում է, որ դա արվել է հենց Քոչարյանների հրահանգով: Իսկ մենք ընդամենը փորձում էինք ճշտել, թե որքան հաճախ են Քոչարյանները որսի գնում Աֆրիկա, եւ ինչ են արժենում նրանց որսորդական տուրերը: Քանի որ Կատարի ազգային պարկից մեր հարցերին այդպես էլ չպատասխանեցին, մենք փորձեցինք աֆրիկյան այլ սաֆարիներից մանրակրկիտ ճշտել, թե ինչ արժե այն կենդանիներին սպանելը, որոնց հետ ակնհայտ հաճույքով նկարվել են Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանները: Ինչ արժե տուրը Ըստ այն նկարների, որոնք տեղադրված էին http://tanzaniabiggame.com/ կայքում, Ռոբերտ Քոչարյանը սպանել է առյուծ, աֆրիկյան գոմշացուլ, այծքաղ, Սեդրակ Քոչարյանը` հովազ: Իսկ ըստ այն նկարների, որոնք տեղադրված էին http://www.kalaharihunts.com կայքում, Սեդրակ Քոչարյանը սպանել է 2 տարբեր տեսակի այծքաղներ, զեբր եւ ընձառյուծ: Եւ այսպես, http://www.trophyhunt.ru/hunting/opis_2/opis_2_podrobnee.htm?id=10313032@cmsArticle կայքում տեղադրված են Հարավաֆրիկյան Հանրապետության սաֆարիների գները: Ըստ սույն կայքում տեղադրված գնացուցակի, առյուծին որսալն արժե միջինը 30 հազար դոլար: Ավելի կոնկրետ` մինչեւ թիակները հասնող բաշով առյուծին սպանելն արժե 21 հազար 500 դոլար, մինչեւ թիակների կեսը հասնող առյուծին` 25 հազար 500 դոլար, կրծքավանդակը փակող բաշով առյուծին` 33 հազար 500 դոլար, իսկ մեծ սեւ բաշով առյուծին` 36 հազարից 39 հազար դոլար: Առյուծի որսը տեւում է 5 օր (գումարած 2 օր էլ ծախսվում է ճանապարհի վրա): Առյուծի որսի համար ուղեկցողի 1 օրվա վարձն արժե 200 դոլար, իսկ պրոֆեսիոնալ որսորդ վարձելը` 380 դոլար: Աֆրիկյան գոմշացուլին սպանելն արժե 14000-18500 դոլար: Այս կենդանու որսի համար որսորդի օրական վարձը կազմում է 480 դոլար, ուղեկցողի վարձը` օրական 150 դոլար, որսի տեւողությունը 3-4 օր է: Ընձառյուծի որսն արժե 12 հազար դոլար: Որսի տեւողությունը 7-14 օր է, որսորդի օրավարձը 450-650 դոլար, ուղեկցողինը` 200 դոլար, խայծի գինը` 150, զենքը 1 օրով վարձելու գինը` 70 դոլար: Կայքում նշվում է նաեւ, որ որսորդական տուրի ընթացքում տրամադրվում են քոթեջներ` օդորակիչներով, ցնցուղով, տաք եւ սառը ջրով ու մնացած հարմարություններով, նաեւ տրվում է օրական 3-անգամյա սնունդ` ազգային խոհանոցի եւ վայրի կենդանիներից ճաշատեսակներով, հարավաֆրիկյան գինիներով, գարեջրով եւ այլն. դրանց, գները, սակայն, գնացուցակում չեն նշվում: Այլ ծառայությունների մեջ նշվում են նաեւ կապի ժամանակակից միջոցները, որսի գնալու համար տրվող ջիփերը, նաեւ լինում են 1-2 հետախույզներ եւ այլն: Մի խոսքով, եթե այս ամենը գումարում ենք իրար, ստացվում է բավական պատկառելի գումար: Մենք արդեն տեղեկացրել ենք, որ աֆրիկյան սաֆարիները արժենում են մի քանի տասնյակ հազար դոլարից մինչեւ մի քանի հարյուր հազար դոլար: Քոչարյանների որսորդական տուրերը կարծես թե մի քանի հարյուր հազար դոլարանոցի մեջ են մտնում: Ու բնականաբար, հարց է առաջանում, որտեղի՞ց նրանց այս գումարները: Եւ ակամա հիշում ես ռուսական մամուլում բոլորովին վերջերս տպագրված նյութերը, ըստ որոնց, Քոչարյանի ընտանիքի ակտիվները կազմում են 4 միլիարդ դոլարից ոչ պակաս. ՄԱՊ (50 % բաժնեմաս), Արդշինինվեստբանկ (50 տոկոս %), «Նաիրի» բ/կ (50 %), Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարան (90 տոկոս %), «Հ2», «ՍԱՍ», «Կոնվերսբանկ» եւ այլն, եւ այլն: Հիշեցնենք` այդ ցուցակը բավական երկար էր: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը հայտարարում է, թե Քոչարյանն Աֆրիկա որսի է գնացել հրավերով: Այս հայտարարությունը, սակայն, կարծում ենք, այնքան էլ վստահություն չի ներշնչում: Բայց եթե անգամ ընդունենք, որ դա այդպես է, ապա այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց` ինչի դիմաց են նրա համար մի քանի հարյուր հազար դոլարի հասնող նման հաճույք կազմակերպել: Համենայնդեպս, դժվար է դա կոռուպցիա չանվանելը: Ի դեպ, հիշեցնենք, որ դեռ 2009 թվականի օգոստոսի 19-ին մենք տպագրել էինք հետեւյալ լուրը (Տանզանիայի նկարները, ինչպես նշված է կայքում, արված են հենց 2009-ին). «Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, ուրբաթ օրը Երեւան-Դուբայ չվերթի ուղեւորների մեջ է եղել Ռոբերտ Քոչարյանը` իր ավագ որդի Սեդրակի հետ... ըստ մեր աղբյուրների, Քոչարյանը մեկնել է Տանզանիա` որսի»: Մեր տեղեկություններով, Դուբայից Քոչարյանը Աֆրիկա է մեկնել մասնավոր չվերթով: Այնպես որ, այս գումարը եւս պետք է գումարել որսորդական տուրի արժեքին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1366 դիտում

Գյումրի-Լանջիկ ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ կա տուժած

Մխիթար Գոշի մեդալներ, դասային աստիճաններ․ պարգևատրումներ Քննչական կոմիտեում

Տիգրան Մեծի պողոտայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փոխվարչապետը մասնակցել է Հանրապետության տոնին և Ապարանի հաղթական ճակատամարտի 108-ամյակին նվիրված միջոցառմանը

Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան

Գուսանագյուղ բնակավայրում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել

Ճանապարհային դեպարտամենտ ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով

Աշխույժ, ուժեղ երիտասարդ եմ եղել, ասել են՝ Դոդի Գագո, իմ ցեղի մեջ էլ դոդ ամաններով են կերել

Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Մհեր Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Վիճաբանություն և ծեծկռտուք Էջմիածնում, թիրախում նախկին քաղաքապետի բարեկամն է եղել․ 5 անձ է ձերբակալվել

Հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ․ զորահանդեսին ցուցադրվեցին հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ ևս

BMW-ն հայտնվել է ձորակում․ կան զոհ և 3 վիրավnր, բոլորը՝ 16-18 տարեկան

Հանրապետության օրվա առթիվ մի շարք զինվորականների շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Ասում են՝ պետական պարտքը կրկնապատկվել է. հրապարակում դուք տեսաք մեր պետական պարտքը, որ «կանսեռվի կոկոշ» չէր

Վրաստանը նույնպես մնաց առանց ռուսական գազի, բայց այն գնեց մյուս հարևաններից շատ ավելի ցածր գնով. Սաակաշվիլի

ԵԱՏՄ առաջնորդները կքննարկեն միությանը Հայաստանի մասնակցության հարցը. Ուշակով

Կարողացել ենք պահպանել վստահելի հարաբերություն ԱՄՆ-ի և Իրանի հետ. դա մի բանի շնորհիվ է՝ մենք խաղեր չենք խաղում

Դա մեր ինքնիշխան որոշումն է. վարչապետը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշման և ժամկետների մասին

Մենք ՌԴ գործընկերների հետ հանգիստ, առանց նյարդի, համբերատար կաշխատենք և բոլոր խնդիրները կլուծենք. վարչապետ

Դու պատրաստվիր, որ առաջիկայում վանդակում ես ապրելու, հետդ էլ որձ կլինի, խոստանում եմ. Փաշինյանը՝ Ծառուկյանին

Իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավականին զարգացած է և «բնում կխեղդի» ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ

Առավոտից իրիկուն բանակի հզորացումից խոսողների մի մասը «Ֆեյսբուք»-ում թույն ու ատելություն է թափում. Ղազարյան

Զորահանդեսից հետո բազմաթիվ քաղաքացիներ վանկարկում են՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ». տեսանյութ

Սամվել Կարապետյանը երրորդ ներողությունը կխնդրի. Փաշինյանը հայտնել է՝ դատական ևս մեկ հայց կներկայացնի նրա դեմ

Մեր պետականության կարևոր հիմնասյունը՝ մեր բանակը․ Տիգրան Ավինյան

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները լքում են Կիևը. Կալաս

Պուտինին Աստանայում դիմավորել են ռուսական եռագույնով ինքնաթիռների թռիչքով. բանակցությունները մեկնարկել են

Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ տեսնում է նոր և կարևոր հարաբերությունների զարգացում. Նարեկ Մկրտչյան

Բոլոր իրավիճակներում պետք է կենտրոնացած մնանք պետության շահի վրա. այս հայեցակարգն է առաջնորդում մեզ. Փաշինյան

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կարբամիդ և ալյուր են ուղարկվել

2026 թվականի Հանրապետության այս օրը նշում ենք բոլորովին նոր պատմական պայմաններում. Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող զորահանդեսը՝ լուսանկարներով

Հրետանային համազարկեր են հնչել՝ ի հիշատակ նահատակների

Զորահանդես-հաշվետվության մարտաշարքով կանցնի շուրջ 7 երկրի, ինչպես նաև ՀՀ սպառազինություն և ռազմական տեխնիկա

Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները

Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան

Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, շարունակում ենք կառուցել պետություն, տեսանելի խաղաղություն. Սիմոնյան

Մայիսի 28-ը հիշեցնում է՝ պետականությունը պատմական ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ նախագահ