Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։
Ուղերձում ասվում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության տոնի՝ Մայիսի 28-ի առթիվ։
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը, հաղթահարելով պատերազմի, ցեղասպանության և պետականազրկման ծանրագույն հետևանքները, վերականգնեց իր անկախ պետականությունը։ Դարերի ընդմիջումից հետո ստեղծված Հայաստանի Առաջին հանրապետությունը ոչ միայն քաղաքական իրողություն էր, այլև ազգային կամքի, ինքնության պահպանման և ապագայի հանդեպ հավատքի վերածնունդ։
Առաջին հանրապետության հիմնադրումը տեղի ունեցավ բացառիկ ծանր պայմաններում։ Գոյաբանական սպառնալիքների, մարդկային ու նյութական ահռելի կորուստների պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ձևավորել պետական կառավարման համակարգ, ազգային բանակ, դիվանագիտական հարաբերություններ և միջազգային ներկայություն։
Թեպետ Առաջին հանրապետության գոյությունը տևեց ընդամենը երկու տարի, դրա պատմական նշանակությունն անհամեմատ ավելի լայն ու խորքային է։ Այն դարձավ հայկական պետականության վերածննդի հիմքը և անկախ ապրելու մեր ժողովրդի կամքի կենսունակության ամենախոսուն ապացույցը։
Մայիսի 28-ը մեր պատմության այն հանգրվաններից է, որը հիշեցնում է, որ պետականությունը միայն պատմական ժառանգություն չէ։ Այն ամենօրյա պատասխանատվություն է՝ պահանջող քաղաքական հասունություն, ազգային ինքնագիտակցություն և հանրային համերաշխություն։
Այսօր ևս Հայաստանը կանգնած է բարդ և վճռորոշ մարտահրավերների առաջ։ Մեր ինքնիշխանության ամրապնդումը, պետական ինստիտուտների կայուն զարգացումն ու անվտանգ ապագայի կառուցումը պահանջում են հավաքական պատասխանատվություն և պետական մտածողություն։ Մեր պատմական փորձը վկայում է, որ հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել ամենածանր փորձությունները, երբ առաջնորդվել է միասնականության, փոխադարձ հարգանքի և ազգային համախմբման սկզբունքներով։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր փորձություն են լինելու մեր ժողովրդավարության, պետական համակարգի կայունության և հանրային հասունության համար։ Դրանք պետք է դառնան ազատ կամարտահայտման, օրենքի գերակայության և քաղաքական մշակույթի ամրապնդման հերթական հաստատումը։ Ժողովրդավարական պետության ամրությունը սկսվում է քաղաքացու պատասխանատու մասնակցությունից և հանրային վստահության պահպանությունից։
Այս օրը մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ անկախությունն ու պետականությունը ձեռք բերված և անփոփոխ արժեքներ չեն, այլ դրանք պահպանելու, ամրապնդելու և հաջորդ սերունդներին փոխանցելու շարունակական հանձնառություն են։
Մաղթում եմ, որ համերաշխության, պատասխանատվության և պետական մտածողության շնորհիվ կարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած բոլոր դժվարությունները և կառուցել անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ապագա։
Տոնդ շնորհավոր, Հանրապետություն:»
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որոշ երթուղիներ սպասարկող տրանսպորտային միջոցները կշրջանցեն նշված հատվածները
Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
Երևանի մետրոպոլիտենը հունիսի 1-ին բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է «Բարեկամություն» կայարան
Կանգնած ենք պատմական առաքելության առաջ, շարունակում ենք կառուցել պետություն, տեսանելի խաղաղություն. Սիմոնյան
Մայիսի 28-ը հիշեցնում է՝ պետականությունը պատմական ժառանգություն չէ, այլ ամենօրյա պատասխանատվություն․ նախագահ
Ականատեսն ենք Հայաստանի հետ հիանալի նոր հարաբերությունների ձևավորմանը. Ռուբիոն՝ Թրամփին
Զորահանդեսին կհնչի թնդանոթի 3 կրակոց, տեղի կունենա ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք․ ՊՆ
Մայիսի 28-ը Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծման օրն է
Փաշինյանն իր երկիրը դարձնում է ուժեղ, բարգավաճ և շատ անվտանգ. Թրամփը աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետին
Լուրերը, թե ՌԴ-ն որոշել է ամբողջությամբ դադարեցնել ՀՀ-ից ծիրանի ներմուծումը, չեն համապատասխանում իրականությանը
Հունիսի 1-ին կենդանաբանական այգում մուտքը մինչև 16 տարեկանների համար անվճար կլինի
Մեծ վտանգ, որը պետք է կանխել ամեն գնով. սա ներքին քաղաքական պայքար չէ. մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու
Զելենսկին Թրամփին շտապ նամակ է ուղարկել՝ հայտնելով ՀՕՊ համակարգերի կրիտիկական պակասի մասին
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերությանը
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
Հրահանգ են ստացել հետընտրական զարգացումների համար հող նախապատրաստել. ՌԴ-ն տհաճ զգացողություններ ունի
Ամեն ինչ անելու եմ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ. ՀՀ վարչապետ
Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան
ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել
Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները
Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն
Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են
Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը
Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան
Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել
Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը
Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ
Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է
Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր
Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար
Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում
Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան
Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT