Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ, որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ` տնային կալանքը, 6-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ` բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:
Այսպես՝
• ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 1-ի նախաքննությամբ հիմնավորվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված ընտրակաշառք տալու հանգամանքը և ըստ քննչական ենթակայության՝ քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, 1 քրեական վարույթ 2 մեղադրյալի մասով (խափանման միջոցներ են կիրառվել` կալանք, վարչական հսկողություն և գրավ) ուղարկվել է դատարան, 2 քրեական վարույթով ներգրավվել է 3 մեղադրյալ, որոնցով նախաքննությունը շարունակվում է (1 մեղադրյալի համակցությամբ մեղսագրվել է նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու հանցակազմը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը` կալանք, մյուս մեղադրյալին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք` քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը, խափանման միջոցը` բացակայելու արգելք, իսկ 3-րդ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը), ևս 2 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
• ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) նախաձեռնվել է 36 քրեական վարույթ, որից 2 քրեական վարույթով ներգրավվել է 13 մեղադրյալ (7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ 6-ի նկատմամբ` տնային կալանքը, այդ թվում 3-ը` համակցված գրավ), 3 քրեական վարույթ միացվել է այլ վարույթների, 28 վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ 3 քրեական վարույթ կարճվել է:
• ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը) նախաձեռնվել է 28 քրեական վարույթ, որից 11 քրեական վարույթով ներգրավվել է 20 մեղադրյալ (4 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, 5-ի նկատմամբ` տնային կալանք, 5-ի նկատմամբ` վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ` դաստիարակչական հսկողությունը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք): 28 քրեական վարույթից 3-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 9 քրեական վարույթ միացվել է, ևս 16 վարույթով նախաքննությունը շարունակվում է:
• ՀՀ քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը) նախաձեռնվել է 9 քրեական վարույթ, որոնց նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անձ ՀՀ քաղաքացիությունից բացի ունենալով նաև օտարերկրյա քաղաքացիություն, դիմել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն` խնդրելով տրամադրել վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանք` թաքցնելով օտարերկրյա քաղաքացիություն ունենալու հանգամանքը: Նշված քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
79 քրեական վարույթից 5-ը՝ 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Հիշյալ բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել՝ շուրջ 1000 անձ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը չի լքելու ԵԱՏՄ-ն, հունիսի 7-ից հետո էլ որպես վարչապետ ես կլուծեմ բոլոր առկա հարցերը. Փաշինյան
ՊՆ բյուջեն 2018-ի համեմատ աճել է գրեթե 130%-ով՝ հասնելով 563.1 միլիարդի. Կառավարությունը թվեր է հրապարակել
Պեսկովը նոր հայտարարություններ է արել՝ դրանով բացահայտելով ՀՀ ընդդիմության թիկունքում ռուսական ականջները
Զորահանդեսի նախաշեմին կանխատեսելի ապատեղեկատվության «հրավառությունը». դատական հայց եմ ներկայացնելու. Պապիկյան
ՀՀ ԱԳՆ-ն ստացել է ՌԴ էներգետիկայի նախարարի նամակը. այն կուսումնասիրեն և կարձագանքեն
Нор хинк харц Самвел Карапетянин. Սիմոնյանը հարցեր է ուղղել
Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիսին նախաձեռնվել է 79 քրվարույթ. քանի անձ է մեղադրվում
Որքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի ինտենսիվ են դառնում ապատեղեկատվական արշավները. Բաղդասարյան
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են
Կապահովվի մի շարք կրթական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը
Ուզում են կոնֆլիկտի և արյունահեղության էջը բացել. այդ ուժերը չպետք է ձայն ստանան. Փաշինյան
Փրկարարներն Հրազդանում օգնել են քաղաքացիներին շենքից դուրս գալ և ջրահեռացման աշխատանքներ են իրականացրել
Սպառնալիքներ Մոսկվայից. Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ն կարող է խզել ՀՀ-ին գազ և նավթ մատակարարելու համաձայնագիրը
Երեխեքի ասածը մեզ համար օրենք ա. վարչապետն ու Սիմոնյանը փորձել են Արամուսի գազարը. տեսանյութ
Միլիոններ է ծախսում, իբր մանկապարտեզում Սաֆարովի երեխաներն են ընդունվելու. նման բան անողը առնվազն ծալապակաս է
Մարզպետների աշխատակազմերին գումար կհատկացվի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Պետգույքի կառավարման կոմիտեին կամրացվեն Ծառուկյանի ընտանիքին առնչվող որոշ գույքեր
Մշակվում են օրինապահ վարորդների խրախուսման ծրագրեր․ ՆԳ նախարար
Օնլայն վարկ AMIO Mobile հավելվածում
Մենք ձեզ խեղդելու ենք ձեր սև «իկրայի» մեջ, թոշակառուից գողանում էիք, որ զխտկվեիք. Փաշինյան
Հանրապետության օրը Հանրապետության հրապարակում ժամը 10:00-ին սկսում ենք. վարչապետ
Յունիբանկը չի բարձրացնի անշարժ գույքի գրավով վարկերի հաստատուն ճշգրտվող տոկոսադրույքները
«4 հոգուն 20 հազար տա՞մ, խմեն»․ «Ալկաշներ են կակռազ», «Ասեմ Դոդին ընտրեք»․ ընտրակաշառքի ձայնագրություն ԲՀԿ-ից
Սահմանվել են պատվովճարի չափեր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հերթական պայմանագիր կնքելու դեպքում
Գրողը տանի, ո՞նց կարելի է էս զինանշանը հրապարակել և ասել, որ «վերջ, զինանշանից խաչը գողացան, տարան, ջնջեցին
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ
Ինչու է արդիականացվել, և ինչ խորհրդանշական տարրեր ունի ԶՈՒ նոր զինանշանը․ ՊՆ-ն մանրամասնել է
ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել
Սյունիքն այսօր անվտանգ է ավելի, քան երբևէ, որովհետև ՀՀ-ն երաշխավորել է իր տարածքային ամբողջականությունը
Որոշ օգտատերեր կեղծ տեղեկություններ են տարածում՝ իբր մայիսի 28-ին մարզերից եկող ճանապարհները փակ կլինեն․ ՊՆ
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է 10 անձ․ 3-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 1-ի՝ տնային կալանք
Կայացել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության մշտադիտարկման խորհրդի նիստը
Որ հայ հասարակությանը կահաբեկեն 300 հզր ադրբեջանցիներով, միայն թե մի քոսոտ խմբակցություն ունենան, չէի սպասում
Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի զինված թևի նոր ղեկավար Մուհամմադ Օդեհը
Թանգարանային ոլորտի աշխատակիցները կատեստավորվեն. Կառավարությունը 151.8 մլն դրամ է հատկացրել
Հունիսի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մեր մեծ հավաքը. Փաշինյան․ տեսանյութ
Վարորդական իրավունքից առաջին անգամ զրկվողը այն կկարողանա վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելով
Երևանում ԲՀԿ-ականներ են ձերբակալվել. նրանց թիվը հասնում է 10-ի
Հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Դիլիջան-Իջևան ճանապարհից Պարզ լիճ տանող հատվածում երթևեկությունը կսահմանափակվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT