Կոստյումի հետ սպիտակ գուլպա հագնելը ճիշտ չէ. հարցազրույց Վահան Հովհաննիսյանի հետ

14/06/2016 schedule12:18

ԱԺ ընտրությունների քարոզարշավի փուլում Քոչարյանին սատարող երեք հիմնական ուժերի՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներն իրար ինչ որակում ասես՝ տվեցին:

Այսօր թե՛ կառավարության եւ թե՛ խորհրդարանական կոալիցիան կազմված են այդ ուժերի ներկայացուցիչներից, որոնք պետք է իրականացնեն Քոչարյանի նախընտրական կարգախոսն ու պիտի աշխատեն միասին: Այդուհանդերձ, կունենա՞ նշյալ կոալիցիան երկար կյանք, եւ պատրա՞ստ է, ասենք, ՀՅԴ-ն, պատասխանատվություն կրել իր գործընկերների առաջադրած նախարարների գործունեության համար: Մեր այս եւ մի քանի այլ հարցերին պատասխանում է ԱԺ նորընտիր փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը:

- Պարոն Հովհաննիսյան, Քոչարյանին սատարող երեք քաղաքական ուժերի միջեւ ստեղծվել է կոալիցիոն կառավարություն, որը ենթադրում է, որ կոալիցիայի յուրաքանչյուր ուժ պատասխանատվություն է վերցնում ողջ կառավարության գործունեության համար: Կոնկրետ դաշնակցությունը պատրա՞ստ է պատասխանատվություն վերցնել ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախարարների գործունեության համար:

- Դաշնակցության նվաճումը ես համարում եմ այն, որ վերջացան  ժամանակները, երբ որեւէ կուսակցություն կամ խումբ պատասխանատվություն էր կրում կոնկրետ որեւէ նախարարի գործունեության համար: Եթե դու պատասխանատու ես ողջ կառավարության գործունեության համար, պիտի բարի լինի կառավարությունը՝ քեզ իրավունք եւ հնարավորություն տալ կռվելու, որ նախանշած ծրագրերն, իրոք, իրականանան։ Իսկ եթե չի տա նման իրավունք, ուրեմն՝ կոալիցիան կարող է երկար կյանք չունենալ։

- Իսկ դուք համամի՞տ եք այն տեսակետին, որ յուրաքանչյուր ոլորտ պետք է ղեկավարի պրոֆեսիոնալը:  

- Գիտեք, փորձված եզների ձեռքը մենք կրակն ենք ընկել: Ինչքան ժամանակ է՝ փորձված եզները նախիրով ֆռֆռում են պաշտոնե-պաշտոն։ Իսկ ինչո՞ւ չի կարելի վստահել նոր մարդու: Մենք վստահել ենք այն կուսակցություններին, որոնք իրենց առաջադրումներն արել են: Բայց եթե տեսնենք, որ տվյալ անձը չի հաջողում, մենք առաջինը կլինենք, որ դրա մասին կասենք։ Եւ բնավ պարտադիր չէ, որ, ասենք, տրանսպորտի նախարարը ժամանակին տաքսու վարորդ եղած լինի։ Ի վերջո,  արհեստավարժին ո՞վ է որոշելու։ Ի դեպ, ես կարող եմ ասել, որ 10 արհեստավարժից 9-ը կամ 10-ը ապուշ են։

- Պարոն Հովհաննիսյան, հայտնի է, որ Հայաստանում  քաղաքական համաձայնությունները խիստ կարճ կյանք են ունենում: Վստա՞հ եք, որ կոալիցիան երկար կյանք կունենա։

- Եթե տրամվայի գծերը չհանեին այս փողոցից, ես վստահ չէի լինի, որ մենք դուրս գալուց  չէինք ընկնի տրամվայի տակ։ Վստահ կարելի է լինել միայն սեփական ուժերի վրա։ Հայաստանյան իրականության մեջ կոալիցիան նոր երեւույթ է, եւ ես կոչ եմ անում՝ օգնեք, որ այն կայանա։ Ինչ վերաբերում է վստահությանը, ապա ես կարող եմ  դաշնակցության համար վստահությամբ եւ պատասխանատվությամբ ասել, որ մենք ամեն բան կանենք, որպեսզի կոալիցիան կայանա եւ երկար տեւի։

- ՀՅԴ-ն ընդդիմությանը մեղադրում էր գաղափարական որեւէ ընդհանրություն չունենալու մեջ, սակայն կոալիցիայի մաս կազմող ուժերի գաղափարախոսությունները համադրելիս՝ կատարյալ աջաբսանդալ է ստացվում:

- Ասեմ, որ հանրապետականներն ազգային իմաստով առանձնապես մեզանից չեն տարբերվում։ «Օրինաց երկրի» քաղաքական ուղղվածությունը դեռեւս ճշգրտման կարիք ունի: Բայց մեր աջաբսանդալը, ինչպես դուք եք ասում, չի ստեղծվել այստեղ գալուց առաջ: Մենք միավորվել ենք այստեղ գալուց հետո, մինչդեռ ընդդիմությունը միավորվել է այստեղ գալու համար։   

- Պարոն Հովհաննիսյան, նախօրեին Գալուստ Սահակյանն ասաց, որ ժամանակին ձեզ եւ ՕԵԿ-ի տրված «կուրտիզանուհիներ» որակումից առանձնապես վիրավորվել պետք չէ, քանզի կուրտիզանուհի էր նաեւ Քամելիազարդ տիկինը...

- Ընտրարշավի ժամանակ շատ մարդիկ արտահայտություններ են արել, որոնց համար հիմա երեւի ափսոսում են: Եւ այդ իմաստով ես չէի ուզի որեւէ կոմենտար անել, քանզի նախընտրական շրջանն իր տրամաբանությունն ունի: Կարծեմ, նույն գործիչն ասել էր, որ ես Բամբակաշատում կռիվ եմ արել եւ խանգարել եմ ընտրությունների բնականոն ընթացքը: Ես կռիվ չեմ արել. ես ընդամենը կանխել եմ բաց քվեարկությունը: Եւ եթե մարդիկ կան, որ բնականոն ընթացք են համարում բաց քվեարկությունը, ապա ես ասելու բան չունեմ: Իսկ ինչ վերաբերում է Քամելիազարդ տիկնոջը... ի՞նչ ասեմ, կարդում են տղերքը:

- Թե՛  նախագահական եւ թե՛ խորհրդարանական ընտրությունների քարոզչության փուլում դուք նախագահին կոչ էիք անում, երկրում վստահությունը վերականգնելու համար, լուրջ կադրային փոփոխություններ անել: Արված կադրային փոփոխությունները ՀՅԴ-ին բավարարո՞ւմ են:   

- Ես պիտի ասեմ հետեւյալը. քաղաքական դասավորումների արդյունքում ստեղծված իրավիճակը պարտադրել է մեզ որոշակի զիջումների գնալ: Ինչ-որ մարդկանց, թերեւս, դուր չեն գալիս նաեւ այն փոքր մակարդակի կադրային փոփոխությունները, որ տեղի են ունենում: Ինչ-որ մարդկանց, միգուցե, կբավարարեր այլ դասավորում: Դուք ի՞նչ եք ուզում, որ ես նորից ասեմ, որ բավարարվա՞ծ չեմ ընտրությունների արդյունքից: Այո, բավարարված չեմ, բայց ընտրությունները տեղի են ունեցել, եւ մենք պարտավորված ենք հաշվի նստել այդ ընտրությունների արդյունքների հետ: Պարտավորված հաշվի նստելու արդյունքում էլ՝ մենք, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը որոշել ենք, որ երկիրը ցնցումների չմատնելու միակ ձեւը քաղաքական կոալիցիան է: 

- Այդուհանդերձ, հայտնի է, որ դաշնակցությունը շատ էր ուզում, որ ստեղծվեր հակակոռուպցիոն մարմին, ու ինքն էլ ստանձներ դրա ղեկավարությունը:   

- Բայց, նման մարմին չստեղծվեց, որովհետեւ նոր Սահմանադրությունը չընդունեցիք: Դուք որոշեցիք, որ գործող Սահմանադրությունն ավելի լավն է: Դե, ուրեմն, ապրեք այդ Սահմանադրությամբ, իսկ մենք հակակոռուպցիոն  պայքարի այլ մեթոդներ ենք գտել, որոնք նախագահի կողմից ընդունված են: Որո՞նք են դրանք՝ չհարցնեք, որովհետեւ չեմ պատասխանի: 

- Վերադառնանք նորընտիր խորհրդարանին: Ձեզ, որպես ԱԺ փոխնախագահի, նորընծա պատգամավորների կրթական ցենզը բավարարո՞ւմ է:

- Ճիշտն ասած, չեմ ստուգել նրանց կրթական ցենզը, բայց, կարծում եմ, մեծ նվաճումներ չունենք:

- Ի դեպ, երրորդ գումարման  խորհրդարանը, կարծես, նախընտրում է գծավոր կոստյումը: Ինչ է, դա ունիֆորմա՞ է:

- Եթե կոստյումը գծավոր է՝ ոչ մի պրոբլեմ չկա, բայց գծավոր կոստյումի հետ գծավոր վերնաշապիկ հագնելը ճիշտ չէ։ Կոստյումի հետ սպիտակ նասկի հագնելը եւս ճիշտ չէ։ Ասեմ նաեւ, որ եթե ձեր շապիկը գծավոր է, ձեր փոխկապը միանշանակ պիտի լինի միագույն։

Նաիրա Զոհրաբյան

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հունիսի 14-ի համարում

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1744 դիտում

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ

Գագիկ Ծառուկյանին կրկին բերեցին ՔԿ՝ հարցաքննության

ԿԸՀ նախագահը հայտնել է, թե երբ է կայանալու նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Կիևյան կամրջի աշխատանքներն իրականացվում են ամբողջ ծավալով. դրանք կավարտվեն նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ

Միխայիլ Դրապատին կդառնա Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը․ Զելենսկի

«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում

20 տարի Շենավանը մանկապարտեզ չուներ. Խուդաթյանը ներկա է եղել նոր մանկապարտեզի բացման արարողությանը

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են հոսանքազրկումներ

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն