Պարզ ասեք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ (տեսանյութ)

28/06/2016 schedule16:00

ԱԺ արտահերթ նստաշրջանում սկսվել է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի քննարկումը:

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով նախագծի հիմնական զեկուցող, Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանին, կրկին բարձրացրեց կործանիչ ավիացիա չունենալու հարցը, որի մասին հեռուստատեսությամբ հայտարարել էր ՀՕՊ զորքերի պետ Արմեն Վարդանյանը.

«Ինչո՞ւ մենք չունենք կործանիչ ավիացիա, 25 տարվա պետություն ենք: Պատգամավորները հարցեր են հնչեցնում, թե կարո՞ղ  է արդյոք անհրաժեշտ իրավիճակում համակարգը չգործել: Ես ուզում եմ այդ հարցն ավելի ուղիղ տալ. Դուք հիմա ակնարկում եք, որ ՌԴ-ն ունի կործանիչ ավիացիա, հակաօդային համակարգեր, եւ անհրաժեշտության դեպքում մենք էդ համակարգերը կարող ենք օգտագործել: Ուղիղ հարց եմ ուզում տալ. եթե ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանությունից ռուսական էսկադրիլիային հրաման լինի օդ բարձրանալ, իսկ ՌԴ-ից հրաման լինի՝ պետք չի, ինքնաթիռները օդ կբարձրանա՞ն, թե՞ չէ»,-հարցրեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ռուսական զենքի վաճառքի հետ կապված վարկային համաձայնագրին՝ հիշեցնելով, որ համաձայնագրի վավերացումից արդեն մեկ տարի է անցել եւ հետաքրքրվեց՝ կատարվե՞լ է այն արդյոք, թե՞ ոչ:

Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանեց, որ կործանիչ ավիացիա չունենալն իր կարծիքով հնարավորությունների խնդիր է. «Որ հնարավորություն լիներ, բնականաբար կունենայինք»,-ասաց նա: Ինչ վերաբերում է հայկական կամ ռուսական կողմից հրաման տալուն, փոխնախարարարը նկատեց, որ նման գործողությունները հրամանով չեն կարգավորվում.

«Դրա համար համապատասխան ղեկավար փաստաթղթեր կան, կիրառման պլաններ, սահմանված են այն դեպքերը, երբ դրանք կարելի է կիրառել, եթե պետք է ինչ-որ թիրախ խոցվի առանց համապատասխան պլանի, դա անընդունելի է»,- ասաց Նազարյանը: Խոսելով վարկային համաձայնագրի մասին՝ փոխնախարարը պատասխանեց, որ այն 80 տոկոսով է կատարված, իսկ պայմանագրերը կնքված են:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց՝ պայմանագրեր կնքելը դեռ չի նշանակում կատարված. քանի դեռ զենքը ՀՀ-ում չէ, ուրեմն այն կատարված չէ.

«Կործանիչ ավիացիան ասում եք հնարավորության հարց է, պարոնայք բարձրաստիճան եւ ոչ բարձրաստիճան պաշտոնյաներ, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր աշխատանքի էությունը պետության հնարավորությունները մեծացնելն է, եւ չկա որեւէ ազդակ, հատկապես քառօրյա պատերազմից հետո, որ դուք այդ ծառայությունը կատարել եք»,-ասաց նա:

Պատգամավորին չէր բավարարել նաեւ մյուս հարցի պատասխանը եւ նա հորդորեց փոխնախարարին հարցերին պատասխանել ուղիղ, ոչ թե «ինչ-որ պլանների մասին խոսել».

«Պարզ ասեք, որ այս համաձայնագրի շրջանակում չի խոցվելու ադրբեջանական ինքնաթիռ, նախատեսված է օրինակ չորրորդ, հինգերորդ համաշխարհային պատերազմի դեպքերի համար, որտեղ ՀՀ-ն որեւէ հետաքրքրվածություն մեծ հաշվով չունի»,-ասաց Փաշինյանը: Արա Նազարյանն արձագանքեց, որ Փաշինյանը տարբեր բեւեռներից էր խոսում, ուստի հարցն այնքան էլ հասկանալի չէր: Նախագահող Հերմինե Նաղդալյանը հետաքրքրվեց՝ պատասխանին ավելացնելու հատված կա՞, ինչին Նազարյանը պատասխանեց. «Պարոն Փաշինյանի հարցը չհասկացա, չեմ կարող պատասխանել»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4180 դիտում

ՌԴ-ն դադարեցնում է Ֆինլանդիայի, Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանի երկաթուղային անցակետերով երթևեկությունը

Սպիտակ տունը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմն արժեցել է մոտ 30 միլիարդ դոլար

Արտադրվել է վտանգավոր սննդամթերք. Հագվիում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը

Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ

Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները

Հասմիկ Ավագյանն ու Դանիել Դանիելյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոններից

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՀՀ պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն. տեսանյութ

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյան

Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում

Խոշոր ավտովթար Լանջազատ գյուղում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են

Պարեկները Երևանում կանխել են մի խումբ անձանց միջև վիճաբանություն-ծեծկռտուքը․ կան վիրավորներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ահազանգել է՝ կտրել են 400մ պղնձե հաղորդալար. կասկածյալը ձերբակալվել է

16-ամյա պատանիները Երևանում հարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, հարվածներ հասցրել, բռնել ձեռքերը և գումար հափշտակել

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետն ավանդական առավոտյան ողջույն է հրապարակել

Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է Առաջին տիկնանց և առաջին պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային

Օրենքի գերակայություն և պետական շահերի պաշտպանություն. ՀՀ գլխավոր դատախազությունը 108 տարեկան է

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հանդիպել են Կայա Կալասն ու Էրդողանը

Մոսկվայի օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են մտցվել

Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է ՄԱԿ խաղաղաշինության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Վահե Թավաքալյանը հայտնաբերվել և կալանավորվել է

Եթե ՌԴ-ն հույս ունենար, որ ՀՀ ընտրություններում կհաղթեր, ինտելեկտի տեսակետից լուրջ առաջնորդ կընտրեր. տեսանյութ

Հայաստան ժամանած Սուլխան Թամազաշվիլին ՆԳՆ պատվիրակությանը Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հրավիրել է Վրաստան

Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ՝ վիրավոր անգղի

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՌԴ-ն «հրաժեշտ» կտա Սամվելին, Գագիկին և Ռոբերտին. մեր ու ՌԴ-ի միջև ախպերություն չկա. Ազատ Արշակյան. տեսանյութ

Բունդեսթագի պատվիրակության հետ Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցեր են քննարկվել

Միգուցե ՍԴ-ն որոշում է, որ ես եմ վարչապետը, մի քիչ էլ, որ Վարդևանյանը «գազ» տա, տենց էլ կլինի․ Կարապետյան

Արմավիր քաղաքում ավտոմեքենա է այրվել

Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները

Սահմանադրական դատարանը փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով

Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք

ՀԷՑ-ը մի քանի լրատվամիջոցի ընտրության օրվան առնչվող հրապարակված տեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել

Իսրայելը ճանաչեց իմ տատիկ-պապիկների ցեղասպանությունը․ ամենասարսափելին, որ կարող էին անել մեր ժողովրդի համար

Աննա Վարդապետյանը ընդունել է Լատվիայի դատախազ Արմինս Մեյստերսի գլխավորած պատվիրակությանը

Որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը

Աշխատանքներ կատարելիս Երևանի շենքերից մեկից 24-ամյա տղամարդն անզգուշաբար վայր է ընկել, մահացել

Առկա է փոխգործակցության մեծ ներուժ․ վարչապետն ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարարին