Պավլիկ Մանուկյանի եղբոր գործն առանձնացվել է Սեֆիլյանի գործից. նա իրեն մեղավոր է ճանաչել

04/07/2016 schedule17:44

Ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելու, պահելու վերաբերյալ ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբոր՝ Թաթուլ Մանուկյանի գործն առանձնացվել է Ժիրայր Սեֆիլյանի դեմ հարուցված քրեական գործից եւ քննվում է առանձին վարույթում:

Այս մասին երեկ մեր զրույցում ասաց Մանուկյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Վերջինս պատասխանեց նաեւ սույն քրեական գործի վերաբերյալ մեր մի քանի հարցերին:

-Պարոն Հովհաննիսյան, այսօր մեղադրա՞նք է առաջադրվել Թաթուլ Մանուկյանին:

 -Այո: Իմ պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով ռազմամթերք՝ փամփուշտներ, ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը):

-Թաթուլ Մանուկյանը ի՞նչ դիրքորոշում է հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ է այն:

-Այո, իմ պաշտպանյալն իրեն մեղավոր է ճանաչել, գործն էլ այսօր առանձնացրել են մյուս գործից, քանի որ կապ չունի: Խուզարկություն կատարվել էր Սեֆիլյանի գործի շրջանակներում, բայց հիմա առանձնացվեց, քանի որ նա այդ գործի հետ որեւէ առնչություն չունի:

-Քանի որ ընդունել է մեղադրանքը, դրանո՞վ է պայմանավորված, որ առանձնացրել են գործը:

-Ոչ, քննություն են արել եւ հասկացել, որ Թաթուլ Մանուկյանը այդ խմբի հետ կապ չունի, մինչեւ մեղադրանք առաջադրելն է մաս անջատվել:

-Թաթուլ Մանուկյանի բնակարանում կատարված խուզարկությամբ միայն փամփուշտնե՞ր են հայտնաբերվել:

-Այո:

-Պավլիկ Մանուկյանը նաեւ զենքի  մասին էր խոսում:

-Դա իր որսորդական հրացանն է, որը քրեորեն պատժելի չի:

-Իսկ 400-ից ավել փամփուշտները ի՞նչ նպատակով էր պահել իր բնակարանում:

-Թաթուլ Մանուկյանը մոռացել էր դրանց մասին, ինքը պատերազմի մասնակից է: Հիմա պատերազմում կռված տղերքից ում տուն էլ գնաս, կունենան էլի, ինքը մոռացել էր դրանց նպատակների մասին:

-Պարոն Հովհաննիսյան, ին՞չ խափանման միջոց ընտրվեց նրա նկատմամբ:

-Նախաքննական մարմինը Թաթուլ Մանուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրերց Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորեց: Մենք գտնում ենք, որ դատարանի որոշումը հիմնավոր չէ, քանի որ հիմքեր չկան, որ իմ պաշտպանյալը կխոչընդոտի քննությանը: Քննիչն ասում էր` իբր թե Թաթուլ Մանուկյանը կխուսափի քննությունից:

-Իսկ դուք գրավի միջնորդություն ներկայացրե՞լ էիք:

-Այո:

-Գրավի չափը կասե՞ք:

-Մենք թողեցինք դատարանի հայեցողությանը, սակայն գրավը մերժվեց:

-Իսկ բողոքարկելո՞ւ եք կալանքի որոշումը:

-Հավանաբար:

-Թեւե դուք նշում եք, որ Թաթուլ Մանուկյանն այդ խմբի հետ որեւէ անռչություն չունի, բայց այնուամենայնիվ, նա այդ խմբից որեւէ մեկին ճանաչե՞լ է:

-Չէ, չէ, ինքը որեւէ մեկի վերաբերյալ ցուցմունք չի տվել, ինքն` իր ռազմամթերքով, էլի: Եթե կապ ունենա որեւէ մեկի հետ այսքան շուտ չէին առանձնացնի, այսինքն դարձավ շարքային գործ:

ՀՀ քննչական կոմիտեից էլ մեր հարցին ի պատասխան ասացին, որ հիմքեր չկան ենթադրելու, որ ազատամարտիկի եղբոր գործը կապ ունի Ժիրայր Սեֆիլյանի գործի հետ, դրա համար էլ կայացվել է գործն առանձնացնելու որոշում: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի եղբայրը ձերբակալվել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի շրջանակներում իրականացված խուզարկություններից հետո: Նրա բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են 469 հատ 5.45մմ, 10 հատ 7.62մմ եւ 9 հատ 5.6մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Թաթուլ Մանուկյանին սպառնում է ազատազրկում երեք տարի ժամկետով:

Ինչ վերաբերում է հիմնական գործին, ապա այս գործով Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը մեր զրույցում ասաց, որ հունիսի 27-ի առերեսումից հետո իր պաշտպանյալի մասնակցությամբ ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Մեր հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ ապացույցներ կան գործում, Զաքարյանը պատասխանեց. «Այս պահին քննչական մարմինը 2 հոգու վրա ազդեցություն ունենալով՝ կարողացել է կոտրել եւ իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզել»: Նա նաեւ տեղեկացրեց, որ տեսակցել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող Ժիրայր Սեֆիլյանին, նրա առողջական վիճակը եւ տրամադրությունը լավ է, որեւէ խնդիրներ չկան: Այս քրեական գործի շրջանակներում մի շարք խուզարկություններ են կատարվել նաեւ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ակտիվիստների բնակարաներում: Նրանց մի մասը նաեւ որպես վկա հարցաքննվել է:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը եւ տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 9 անձի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3019 դիտում

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ