Երևան
12 °C
Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին արձագանքել Հայաստանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներին:
Մասնավորապես՝ հայտարարությունը հասցեագրված է.
Հարավային Կովկասում Մարդու իրավունքների ավագ խորհրդական, ՄԱԿ ՓԳՀ Վլադիմիր Շկոլնիկովին
ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցող Խուան Մենդեսին
ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հավաքների ազատության և մավորումների հատուկ զեկուցող Մաինա Կիային
ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ մարդու իրավունքների պաշտպանների հատուկ զեկուցող Միշել Ֆորսթին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդին
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսին
Եվրոպական հանձնաժողովի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտե նախագահ Միկոլա Գնատովսկին
ԵԱՀԿ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ տնօրեն Մայքլ Գեորգ Լինկին
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ավագ գիտաշխատող Գիորգի Գոգիային
Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթիին
Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի գլխավոր քարտուղար Բյորն Էնգեսլանդին
Frontline Defenders-ի ԵՄ Շահերի պաշտպանության պատասխանատու Ֆիլիպ Վոսչիզին
Human Rights House Foundation-ի գործադիր տնօրեն Մարիա Դահլեին
Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ.
«Ս.թ. հուլիսի 17-ին 31 անդամներից կազմված «Սասնա ծռեր» կոչվող խումբը զինված հարձակում է գործել Երևանի Էրեբունի վարչական շրջանում տեղակայված ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա: Նրանք հայտարարել են ապստամբություն և առաջադրել քաղաքական պահանջներ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալների, այդ թվում` 2016թ. հունիսի 20-ին ձերբակալված իրենց առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակումը: Հարձակման ընթացքում մեկ ոստիկան զոհվել է, իսկ 6-7-ը՝ պատանդ են պահվել, սակայն ապստամբները հայտարարել են, որ իրենք պատրաստ են խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և մինչև յոթերորդ օրը ինքնակամ ազատ են արձակել բոլոր պատանդներին: Վերջին պատանդներին ազատ են արձակել պայմանով, որ բացվի մամուլի կենտրոն, որտեղ նրանք հրապարակայնորեն առաջին ու վերջին անգամ՝ մամլո ասուլիս են տվել՝ հրապարակավ հայտարարելով իրենց պահանջները և պատասխանելով հարցերին: Հետագայում նրանք զրկվել են սնունդից և բժշկական օգնության հնարավորությունից: Ոստիկանության հետ գիշերային հրաձգության արդյունքում վիրավորվել և Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել խմբի 4 անդամ, որոնցից երեքը ձերբակալվել և տեղափոխվել են բանտային հիվանդանոց՝ առանց ապաքինման համար պատշաճ խնամքի կամ համապատասխան պայմանների: Այս ձերբակալություններից հետո խումբը ստիպված է եղել բժշկական անձնակազմին պատանդ վերցնել՝ խմբի վիրավոր անդամին օգնություն ցուցաբերելու նպատակով:
Թեև շատ քաղաքացիներ համաձայն չեն իրենց պահանջը առաջ քաշելու ապստամբների կողմից ընտրված մեթոդին, սակայն հիմնականում կիսում են պահանջները և հասկանում խնդրի արմատները: Երկրում տիրող համակարգային կոռուպցիայի, սոցիալական անարդարութան, ընտրանքային արդարադատության, անկասելի արտագաղթի և շարունակ կեղծվող ընտրությունների և կեղծված հանրաքվեի միջոցով ընդունված սահմանադրական փոփոխությունների պարագայումը, որն անհնար է դարձնում փոխել կառավարությունը և զարգացման ընթացքը, շատերը երկրի ապագան փրկելու, որպես վերջին հնարավորություն, տեսնում են զինված ապստամբությունը: Իրավիճակի անթույլատրելիության շուրջ լիակատար համաձայնությունը հազարավոր քաղաքացիների դուրս բերեց փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները և հայտնելու արյունահեղությունը կանխելու իրենց պատրաստակամությունը:
Ի պատասխան ապստամբների պաշտպանների խաղաղ գործողություններին՝ Հայաստանի ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ և բռնություն: Ոստիկանները՝ զինված վահաններով, մահակներով, հրացաններով, արցունքաբեր գազով, գազային նռնակներով և անգամ քարերով, ոչ իրավաչափ գործողություններ են իրականացրել անզեն, խաղաղ քաղաքացիների նկատմամբ: Ոստիկանությունը կիրառել է իր մարտավարությունների մի ամբողջ զինանոց՝ սադրելու խաղաղ ցուցարարներին, վնասելու և առգրավելու ապստամբների համակիրների սեփականությունը: Ոստիկանությունը կալանավորված անձանց նկատմամբ, անկախ տարիքից, սեռից կամ առողջական վիճակից, կիրառել է ահաբեկում և հայհոյանք, ֆիզիկական ուժ և բռնություն, խոշտանման և նվաստացման մեթոդներ: Շուրջ վեց տասնյակ մարդիկ՝ թե քաղաքացիներ և թե ոստիկաններ, ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց: Առանց պատշաճ հիմնավորման, վերջին 10 օրերի ընթացքում շուրջ 500 խաղաղ քաղաքացիներ են բերման ենթարկվել և ժամերով պահվել առանց սննդի և բժշկական օգնության: Շուրջ 50-ը ձերբակալվել են, մի քանիսը՝ կալանավորվել: Ձերբակալվածների թվում է «Մոնթե Մելքոնյան» ՀԿ-ի նախագահ Ալեք Ենիգոմշյանը, ով ունի տեսողական և ֆիզիկական խնդիրներ: Կալանավորվածների մեծ մասը զրկված է եղել սննդից, չի ստացել իրավաբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն չի ունեցել տեղեկացնել հարազատներին գտնվելու վայրի մասին: Թեպետ որոշ լրատվամիջոցներ՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Սիվիլնեթ»-ը և «Ա1+»-ը, ապահովել են իրադարձությունների ուղիղ հեռարձակում, սակայն հանրային և մնացած հեռուստաընկերությունները չեն տրամադրել համարժեք տեղեկատվություն ապստամբության և դրան առնչվող իրադարձությունների վերաբերյալ:
Ապստամբների և քաղաքացիների կյանքին ուղղված սպառնալիքների ավելացման համատեքստում Հայաստանի իշխանությունների արձագանքը ապշեցնող էր: Խորհրդարանը և ՀՀ նախագահը բացարձակ անգործություն են դրսևորել՝ խնդրի լուծումը թողնելով ոստիկանությանը, Ազգային անվտանգության ծառայությանը՝ ավելի սրելով լարվածությունը:
Նշենք, որ տարիների ընթացքում՝ սկսած 2007 թվականից, Հայաստանը վերածվել է «ոստիկանապետության», քանի որ ոստիկանական ուժերին տրամադրվող թե՛ բյուջետային և թե՛ արտաբյուջետային հատկացումները ավելացել են ավելի քան 5 անգամ, իսկ ոստիկանների թիվը առնվազն 30000-ի է հասել (2012թ. դրությամբ՝ 100000 մարդուն ընկնում էր 1250 ոստիկան), ընդ որում՝ ոստիկանությունն աչքի է ընկնում արդիականացված սպառազինությամբ, անհամաչափ ուժի մշտական կիրառմամբ, ոստիկանների ապօրինի գործողություններով և անպատժելիությամբ: Ոստիկանությունը վերածվել է հսկա կառույցի, որը իրավունքի գերակայությամբ և հասարակական կարգի պահպանմամբ մարդկանց պաշտպանելու փոխարեն զենք է կիրառում անզեն քաղաքացիների նկատմամբ՝ պաշտպանելով իշխանություններին և նրանց քաղաքական կամ տնտեսական շահերը, իրականացնելով վերջիններիս ապօրինի հրամանները և տապալելով ժողովրդավարական գործընթացները:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, հայցում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և գրասենյակների աջակցությունը՝
• Դատապարտելու և կանխելու ոստիկանության ապօրինի գործողությունները և մարդու իրավունքների ոտնահարումները,
• Առաքելություններ ուղարկելու (մասնավորապես՝ ԽԿԿ առաքելություն)՝ դիտարկելու և արձանագրելու խախտումները, այդ թվում՝ խաղաղ ցուցարարների, ձերբակալվածների և վիրավոր կալանավորվածների նկատմամբ կիրառված,
• Վերացնելու կալանավորվածներին և քաղաքական բանտարկյալներին ներկայացվող շինծու մեղադրանքները,
• Հաղթահարելու հակամարտությունը բանակցությունների միջոցով՝ ներառելով քաղաքացիական հասարակության անդամներին»:
Հայտարարության տակ ստորագրել են
|
«Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամ |
|
«Բամբիռ» մշակութային ՀԿ |
|
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան |
|
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն |
|
Երևանի մամուլի ակումբ ՀԿ |
|
Երեխաների աջակցության հիմնադրամ |
|
ԷկոԼուր ՀԿ |
|
Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ |
|
Ընտանիք և համայնք ՀԿ |
|
Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ |
|
Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ |
|
Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ միջազգային կենտրոն ՀԿ |
|
Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ |
|
Իրավունքի գերակայություն ՀԿ |
|
Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ |
|
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ |
|
Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ |
|
ԼոգոՍ իրավապաշտպան ՀԿ |
|
Լոռեցիների միավորում ՀԿ |
|
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ |
|
Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ |
|
Հայ Առաջադեմ Երիտասարդություն ՀԿ |
|
Հայաստանի Հելսինկյան կոմիտե |
|
Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա ՀԿ |
|
Հելսինկյան քաղաքացիական ասամլեայի Վանաձորի գրասենյակ |
|
Սոցիալական արդարություն ՀԿ |
|
ՏՐՏՈՒ մշակութային ՀԿ |
ՀԾԿՀ-ն ազատականացնում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, բազմաբնակարան շենքերի՝ ցանցին միացման գործընթացը
Ընդդիմությանը դաժան իրականություն է սպասվում, բայց տուրուդմփոց չի լինելու. Հովհաննիսյան
Ընդդիմադիր պատգամավորները գին են ունենալու, գինը մեխվելու է նրանց ճակատին, սուպերմարկետի բաժիններ են լինելու
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
Հայաստանում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը․ տեսանյութ
Վերականգնվել է Լոռի Բերդ համայնքի սեփականության իրավունքը Կողեսի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ․ վարչապետ
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով հարցաքննվել է Ալիկ Ալեքսանյանը
Վերանայել և խստացնել գործող կարգավորումները․ ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառության կանխարգելման նոր նախագիծ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը
Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել պատահարից
Ալեք Մանուկյան փողոցում մեքենա է այրվում․ տեսանյութ
Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք
Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ
Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ
Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան
Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում
Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել
«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել
Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց
Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար
Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան
Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար
Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել
Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը
Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը
ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը
Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում
Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT