Փողերի լվացման կասկածանքով ձերբակալված հայ գործարարին ազատ են արձակել. նա Երեւան է գալու

19/08/2016 schedule13:56

Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատեր, հայազգի գործարար Արման Մայիլյանը մեկ ամիս անազատության մեջ մնալուց հետո օրերս ազատ է արձակվել: Այս մասին Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է: «Հարգելի հայրենակիցներ, սփյուռքում գտնվող սիրելի հայեր և ընկերներ, ովքեր տեղյակ են եղել վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ կարգին է եւ միջադեպը, որի հետ ես բացարձակ կապ չունեի՝ կլինի վերջինն իմ կյանքում: Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում եւ ողջ աշխարհում ապրող այն մարդկանց, ովքեր սատարեցին ինձ այդ օրերին եւ հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին: 

Հավատարիմ լինելով իմ արմատներին՝ միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է ամբողջ կյանքիս ընթացքում: 
Եվ, որպես վերջաբան ուզում եմ ավելացնել, որ արդարությունը հիվանդանում է, սակայն, չի մեռնում»,- գրել է Արման Մայիլյանը:

Armtimes.com-ին հաջողվեց կարճ զրույց ունենալ Մայիլյանի հետ:

-Պարոն Մայիլյան, ինչպե՞ս եք:

- Լավ շնորհակալություն, ամեն բան կարգին է:

- Ուզում եմ իմանալ՝ ձեզ մեղադրանք հիմա առաջադրվա՞ծ է:

- Իմ մոտ ամեն ինչ նորմալ է: Ես առաջիկայում կգամ Երեւան եւ ասուլիս կտամ, ու յուրաքանչյուրիդ համար պարզ կլինի: Ինչ մեղադրանք առաջադրվել էր ինձ, ամեն ինչը հերքվել է, սուտ է: Չնայած գործը դեռ նախաքննության փուլում է, բայց ամեն ինչ նորմալ կլինի:

- Ձեզ գրավի դիմա՞ց են ազատ թողել, թե՞ ստորագրությամբ:

- Ոչ մի գրավ, ոչ մի ստորագրություն, իմ մոտ ամեն ինչ ազատ է, ես վաղն արդեն գնում եմ հանգստանալու:

- Երեւան ե՞րբ եք գալու:

- Սեպտեմբերի սկզբին:

- Ձեր փաստաբանն Իսպանիայի՞ց է:

- Իմ փաստաբանը Բարսելոնայից է:

Նշենք, որ ազգությամբ հայ Արման Մայիլյանը, որը Բարսելոնի ամենաշքեղ ռեստորաններից մեկի՝ «Յուբարի»-ի սեփականատերն է, հուլիսի 12-ին ձերբակալվել էր բավական ազդեցիկ մի հանցավոր խմբավորման դեմ իրականացված գործողության արդյունքում: Պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ խմբավորումը (որի 11 անդամ ձերբակալվել է) հիմնականում բաղկացած է եղել ուկրաինական ծագում ունեցող անձանցից, զբաղվում էր փողերի լվացմամբ եւ այլ հանցավոր գործունեությամբ: Հետաքննությունը համակարգում են Բարսելոնի հակակոռոպցիոն գործերով դատախազը եւ դատարանը: Ձերբակալվածների թվում է նաեւ Ստեֆան Չեռնովեցկին՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի նախկին քաղաքապետերից մեկի որդին:

Արման Մայիլյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել իսպանական Բարսելոնա ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Լեոնել Մեսսիի եւ Նեյմարի հետ, նրանց իսպանացիները հաճախ են տեսել Մայիլյանի ռեստորանում:

Armtimes.com ավելի վաղ հրապարակել էր Արման Մայիլյանի լուսանկարները Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի, Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի եւ ուրիշերի հետ:

Գարեգին Բ-ն ու Արման Մայիլյանը

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Սերժ Սարգսյանը եւ Արման ՄայիլյանըԻսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու Արման ՄայիլյանըՍոֆի Մխեյանը, Արման Մայիլյանն եւ Նազենի ՀովհաննիսյանըԼեոնել Մեսսին եւ Արման Մայիլյանը

Բարսելոնայի ֆուտբոլիստը անմոռուկով 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4050 դիտում

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Մարզերում աշխատող բժիշկները կստանան նաև 150 հազար դրամ հավելավճար․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում