Երևան
12 °C
Հանրապետական կուսակցությունը չի բացառում, որ ազգային համաձայնության կառավարությանը կարող են մաս կազմել նաեւ այնպիսի ուժեր ինչպիսիք են ՀԱԿ-ի, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն: Այս մասին Armtimes.com-ի հարցին ի պատասխան այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը օգոստոսի 1-ին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, որ իշխանությունների նպատակն է նաև ազգային համաձայնության իշխանություն ձեւավորելը, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: «Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենն ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
«Մենք բոլորին տեսնում ենք, բայց այդ հարցին կլինի ավելի կոնկրետ անդրադառնալ 2017 թվականի ընտրություններից հետո»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Հարցին՝ այսինքն՝ ժողովրդի վստահության կառավարությունը կձեւավորվի 2017 թվականի ընտրություններից հետո, նա պատասխանեց. «Մենք այդ հարցին կանդրադառնանք այդ ժամանակ, իսկ հիմքերը դրվում են»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հակադարձում է Սերժ Սարգսյանի հայտարարած ազգային համաձայնության կաառավարություն ստեղծելու հայտարարությանը:
«Այն ձեւով ինչպես իշխանություններն են դրա մասին խոսում մենք դա համարում ենք լրիվ կեղծ գաղափար, որովհետեւ ազգային համաձայնության կառավարությունը քաղաքագիտական պրակտիկայում նշանակում է հետեւյալը, որ ինչ-որ մի ծանր ճգնաժամային իրավիճակում, քանի որ այլ ելք չկա եւ մեծ անջրպետ կա իշխանության եւ հասարակության, ժողովրդի միջեւ, իշխանությունը գնում է բանակցությունների ընդդիմության հետ եւ ստեղծում է ժամանակավոր կառավարություն ընդդիմության մասնակցությամբ եւ նախապատրաստում է այդ ճգնաժամի լուծման ուղիները: Օրինակի համար անցկացնում է ազատ եւ արդար ընտրություններ, նախապատրաստում է այդ ընտրությունները, որի հետեւանքով գործում է արդեն սովորական ռեժիմը»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ ընդդիմության հետ ոչ ոք չի բանակցել, ճգնաժամն իշխանությունը չի ընդունում:
«Հիշում եք, որ մերժեց մեր հակաճգնաժամային հարցապնդումը: Այնպես որ, սա ուղղակի ազգային համաձայնության իմիտացիա է եւ իրենց ուզած կառավարության անունը դնում են ազգային համաձայնության կառավարություն»,- նկատեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ չի ցանկանում կանխատեսում անել, թե ինչպիսի պետք է լինի ազգային համաձայնության կառավարությունը: «Այս պահի դրությամբ մեր կուսակցությունում նման հարց չենք քննարկում: Այժմ մեզ համար օրակարգային հարց են երկում ստեղծված իրավիճակը, սոցիալական, տնտեսական, ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր: Ընտրական օրենսգրքի, ԱԺ-ի նստաշրջանի բացման եւ հնարավոր դրական տեղաշարժի մասին ենք մենք մտածում եւ խոսում»,- այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Վահե Էնֆիաջյանը՝ նշելով, որ սահմանադրական փոփոխություններից հետո տեղի ունեցած փոփոխություններից հետո ազգային համաձայնության լավագույն ցուցիչը կարող է լինել առաջիկա ՏԻՄ ընտրությունը:
«Մենք պատրաստված ենք այս ընտրություններին, սա փորձություն է եւ իր ձեւով ցուցիչ կհանդիսան առաջիկա ավելի գլոբալ քաղաքական գործընթացների համար: Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն, դրանց հետ մեկտեղ մենք մեր գնահատականները չենք ուշացնի»,- ընդգծեց Վահե Էնֆիաջյանը՝ չցանկանալով վերլուծել ազգային համաձայնության կառավարության իշխանության իր պատկերացումները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT