Երևան
12 °C
Որքան մոտենում է սեպտեմբերի 18-ին նշանակված ՏԻՄ ընտրությունների օրը՝ այնքան Էջմիածնում լարվածությունը մեծանում է: Գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանի դեմ առաջադրված թեկնածուներից Արթուր Թումանյանը, ում սատարում են նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանն ու նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը, այսօր մեզ հետ զրույցում պնդում էր, որ Գրիգորյանի թիմակիցներն ու անձամբ նրա հայրը՝ գեներալ Մանվել Գրիգորյանը, Էջմիածնում վախի մթնոլորտ են տարածել, մարդկանց ահաբեկում են, ընտրակաշառք են բաժանում:
Կարեն Գրիգորյանի թիմն էլ հերքում է այս պնդումները՝ կաշառք բաժանելու մեղադրանքներն ուղղելով դեպի Թումանյանի թիմը: Այս ամենից հեռու է 3-րդ թեկնածուն՝ Արթուր Խաչատրյանը: Վերջինս քաղաքապետարանի աշխատակից է եւ առաջադրվել էր, որպեսզի եթե Թումանյանը մրցակցությունից դուրս գար՝ Կարեն Գրիգորյանը միայնակ չմնար: Բացի այդ, նրա եւ մյուս թեկնածուի անունները համընկնում են, ինչը շփոթության մեջ կարող է գցել ընտրողներին եւ աշխատել հօգուտ Կարեն Գրիգորյանի:
Ստորեւ նախ ներկայացնում ենք Թումանյանի հետ մեր զրույցը.
- Պարոն Թումանյան, քարոզարշավի սկզբում մի փոքր լարվածություն կար Էջմիածնում, հիմա նորմա՞լ է ընթանում:
- Մեր աղջիկներին ուզեցել են ահաբեկել, գումար են առաջարկել՝ իրենց կողմն անցնելու համար, բայց մեր աղջիկները պինդ կանգնած են:
- Աղջիկներ ասելով ո՞ւմ նկատի ունեք:
- Դե շտաբի աշխատողներին, քարոզարշավ կատարողներին:
- Հանդիպումներ անցկացնո՞ւմ եք ընտրողների հետ:
- Մի քանի անգամ փորձեցի մարդկանց տեսնել, հանդիպել, հաջորդ օրն այդ մարդիկ հայտնվում էին քաղաքապետարանում՝ կամ Կարենի սենյակում կամ ավելի բարձր: Դրա համար մեր մարտավարությունը փոխեցինք, ասացինք ավելի լավ է տեղ-տեղ հանդիպենք, խոսենք: Մի քիչ վախի մթնոլորտ է՝ դրա համար:
- Խոսակցություն կար անձնագրերի տվյալներ հավաքելու մասին: Կա՞ նման բան:
- Անձնագրեր հավաքում են, այո, արդեն խոսակցություն կա՝ գումար են բաժանում՝ 10 հազար դրամ:
- Մեկ ձայնի համա՞ր 10 հազար:
- Հա, մի ձայնի համար: Որ 4 տարվա ես բաժանում՝ ամիսը 200 դրամով ուզում են ձայն առնել: Չնայած այստեղ անապահով խավը շատ է, դրա վրա էլ են աշխատում:
- Մարդիկ ինչպե՞ս են արձագանքում:
- Մարդ կա վերցնում է, մարդ կա չի վերցնում: ..Սաղ աշխարհը գիտի, իրենց ոչ ոք չի սիրում:
- Իսկ ձեզ սիրո՞ւմ են:
- Ես չեմ ասի իմ համար գժվում են, բայց իր հետ համեմատած՝ այո: Տարիների ընթացքում իրենց թալանն են անում:
- Թալա՞ն են անում:
- Թալան է, բա ինչ է, միայն իրենց ընտանիքն է աշխատում քաղաքապետարանում ...էլեկտրացանցի աշխատողներին, գազի աշխատողներին, բոլորին հանել, գցել են փողոցները, ամեն մեկը մի բան է խոստանում, ամեն մեկը մի գործ է անում, էն մեկին ասում են հոսանքը կքաշենք, էն մեկին ասում են գազ կքաշենք, մեկին ասֆալտ կանենք եւ այսպես:
- Լարվածությունը գնալով կմեծանա, դուք պատրա՞ստ եք մինչեւ վերջ գնալու:
- Մեծանում է՝ մեծանա, մենք կորցնելու բան չունենք, իրնք ունեն: Ես չեմ կարող հետ գնալ կամ հրաժարվել, որովհետեւ դա նաեւ իմ թասիբի, նամուսի հարցն էլ է: Էսօր չեք պատկերացնում ինչ վիճակի մեջ է Էջմիածինը: Պիտի ապրեիք, որ իմանայիք ինչ վիճակում է ապրում էջմիածինցին:
- Ժողովուրդը ձեզ ձայն կտա՞:
- Եթե մի մարդ ունենայիք իրենց շտաբում՝ կիմանայիք ինչ վիճակում են: Մեր շտաբում 3-4 հոգի կա, խաղաղ մեր համար աշխատում ենք: Իսկ իրենց շտաբը խառնված է մինչեւ վերեւները. գեներալը գնում է, բոլորին խառնում, խնդրում է, աղաչում է: Էդ գեներալը, որից բոլորը վախենում էին, մեր շնորհիվ դեմքը պատռվեց, թե ինչ փուչիկ է:
- Միջամտո՞ւմ է Մանվել Գրիգորյանը:
- Բա Մանվել Գրիգորյանն է քաղաքապետը, Կարենն ո՞վ է: Հիմա էլ ելույթ է ունենում, որ քառօրյա պատերազմից Արթուր Թումանյանը փախել է, իրեն չընտրեք: Ես պատերազմից ո՞նց կփախնեմ: Կամ դու գնացիր պատերազմ ի՞նչ արիր: Հեր ու տղա սելֆի արիք, թալան արիք, էն ՈՒԱԶ-ներն էլ որ պիտի թողեիք դիրքերում զինվորները քշեին, վերցրել, բերել լցրել ես ձեր տունը:
Հնչեցված մեեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Կարեն Գրիգորյանից: Գրիգորյանը հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով դիմել իր շտաբի ներկայացուցիչ Վարդան Վարդանյանին:
- Պարոն Վարդանյան, Արթուր Թումանյանն ասում է Կարեն Գրիգորյանի թիմը ընտրակաշառք է բաժանում՝ 10 հազար դրամ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:
- Խնդրում եմ մատնացույց անել էդ փաստերը: 10, 20 հազար դրամ կարող է իրենք են բաժանում: Կարեն Գրիգորյանի ընտրական շտաբը, ընտրական թիմը նման բան չի անում: Բացարձակ սուտ է: Թող մի հոգու ցույց տան: Ես հավատում եմ, որ իրենք կանեն, որովհետեւ իրենց ոճն է: Իրենց մոտ պրոֆեսիոնալ ընտրակեղծարարների թիմ է: Տարիներ շարունակ կեղծիքներ արել են: Ովքե՞ր են նրանց թիմում՝ նախկին քաղաքապետ Հրաչ Աբգարյան, Հակոբ Հակոբյան (Ճոյտ): Մամուլում նայեք 2008 թվականի հրապարակումները՝ Ճոյտի մասին: 2008-ին Ճոյտը ՀՀԿ թեկնածուն էր, իրեն սատարում էր կառավարող կոալիցիան, փորձում էին խախտումներ անել, այնպիսի մթնոլորտ էր, որ եթե էլցանցի պետ, գազի պետ, սոցիալ հիմնադրամի տարածքային կազմակերպության պետ չէին ընդգրկվում Ճոյտի ընտրական շտաբում, էդ մարդկանց գործից հեռացնում էին ու Ճոյտի գրասենյակից էին մարդ ընդունում: Այսինքն կեղծիքներ անելը իրենց ոճն է: Վերջում ինքը 22 տոկոս ստացավ, Կարեն Գրիգորյանը 78: Հիմա էլ հենց այնպես առաջադրվել են, ջուր պղտորելու համար: Ես ասում եմ՝ էդ մարդը թեկնածու չի, համոզել, ստիպել են: Ճար ունենար՝ չէր առաջադրվի:
- Լարվածություն կա՞ Էջմիածնում:
- Ոչ մի լարվածություն չկա: Կարեն Գրիգորյանը հանդիպումներ է անցկացնում օրը 3-4 անգամ, լինում են դահլիճային հանդիպումներ կոլեկտիվների հետմ, լինում են բացօթյա հանդիպումներ բակերում, թաղամասերում: Նախընտրական ծրագիրն է ներկայացվում: Իսկ մյուս 2 թեկնածուներն ընդհանրապես ոչ հանդիպում չեն անցկացնում: Էդ մարդիկ պատկերացում չունեն ինչ է տեղական ինքնակառավարման համակարգը: Իրենք մտածում են քաղաքապետն ինչ ուզի, ոնց ուզի կանի: Էդ թեկնածուն, որի անունը տվեցիր, ժամանակին եղել է ավագանու անդամ ու իր առաջարկով Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում են տվել, տեսագրությունն էլ կա թե ոնց էր քծնում:
- Ասում է, որ իրեն մեղադրում եք Ապրիլյան պատերազմից փախնելու մեջ, մինչդեռ Կարեն եւ Մանվել Գրիգորյանները պատերազմի դաշտ են գնացել սելֆի անելու համար:
- Իրոք ինքը ապրիլի 1-ին թռել է Հայաստանից ինքնաթիռով, իսկ Կարեն Գրիգորյանը գնացել՝ զենքը ձեռքին կանգնել է ապրիլի 2-ից: Փաստ է, անհերքելի փաստ:
- Իսկ ի՞նչ կասեք թալանի, ՈՒԱԶ-ների մասին:
- Թող ի՞նչ կլիներ մի 5-10 հազար հոգի գնային թալան անեին, էլի: Հիմա երեւի էն մի քանի բարձունքն էլ հետ բերած կլինեին: Տաք տեղից խոսելը հեշտ է: Իսկ ՈՒԱԶ-ներ իհարկե չի բերել, էդ որ ասում են կարո՞ղ են ցույց տալ, ապացուցել: Ուր են էդ ՈՒԱԶ-ները: Դա լկտի սուտ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT