Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:
Ինչպես հայտնել են նախագահական նստավայրից, տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ձեր երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն, որը խրը պատմական արմատներ ունի, այսօր զարգանում են ռազմավարական գործընկերության ոգով, հարստանում են ամենատարբեր ոլորտներում հեռանկարային նախագծերով: Դրան մեծապես նպաստում է մեր պետությունների սերտ ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:
Համոզված եմ, որ տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման գործում համատեղ ջանքերով մենք կապահովենք ռազմավարական կապերի և կառուցողական փոխգործակցության ամբողջ համալիրի հետագա զարգացումը: Դա, անկասկած, բխում է երկու երկրների եղբայրական ժողովուրդների շահերից:
Հարգելի Սերժ Ազատի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, իսկ Ձեր բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, բարօրություն և բարգավաճում»:
ՀՀ Անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման:
«Մեծարգո՛ Նախագահ, Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Ձեզ և Հայաստանի ժողովրդին անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 21-ին:
Միացյալ Նահանգները հաստատուն և աներեր գործընկեր է եղել Հայաստանի համար՝ անկախության առաջին իսկ օրերից: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ օրերի խոստմանը, երբ հայերը 1920թ-ից ի վեր առաջին անգամ հպարտությամբ բարձրացրեցին իրենց եռագույն դրոշը: Այսօր մենք կրկին փաստում ենք մեր համոզմունքն առ այն, որ ապահով, բարեկեցիկ ու ժողովրդավարական Հայաստանը էական է հայ ժողովրդի և առավել լայն տարածաշրջանի անվտանգության համար:
Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Մենք կշարունակենք աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը:
Անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ամենալավն ու բարին Ձեզ և հայ ժողովրդին»,-ասված է ԱՄՆ Նախագահի շնորհավորական ուղերձում:
Տոնի առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Պարո՛ն Նախագահ, Հայաստանի Հանրապետության ազգային տոնի առթիվ հաճույքով Ձեզ, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին եմ հղում երջանկության, բարեկեցության և հաջողության մաղթանքներս:
Հայաստանը կարող է հպարտանալ անկախությունից ի վեր հաճախ դժվար իրավիճակում և տարածաշրջանային շրջակա միջավայրում, 25 տարիների իր անցած ճանապարհով: Գիտեմ, որ հայ ժողովուրդն ի զորու կլինի շարունակելու կայունությանը, ժողովրդավարությանը և զարգացմանն ուղղված իր մեծ ջանքերը:
Ինչպես գիտեք, ինձ հոգեհարազատ են պատմության մեջ արմատավորված մեր հարաբերությունները: Վստահ եղեք, պարոն Նախագահ, որ ջատագովն եմ լինելու էլ ավելի ամրապնդելու մեր երկու երկրները միավորող ցանկացած կապ:
Վերջում թույլ տվեք վերահաստատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցված, արդար և կայուն կարգավորմանն ուղղված իմ հանձնառությունը: Ինչպես առիթ ունեցա Ձեզ ասելու հուլիսի 9-ին Վարշավայում մեր հանդիպման ժամանակ` պատրաստակամ եմ Փարիզում հյուրընկալել հանդիպում` ընթացքի մեջ գտնվող գործընթացն ի մի բերելու և չափազանց երկարատև այս հակամարտության առաջխաղացման միջոցառումները քննարկելու համար»,-ասված է Ֆրանսիայի Նախագահի շնորհավորական ուղերձում:
Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինը:
«Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ:
Անկախության ձեռքբերումից հետո՝ 25 տարիների ընթացքում, Հայաստանը տարբեր ոլորտներում զարգացման նշանակալի հաջողությունների է հասել: Հայաստանում Ձեր ղեկավարությամբ պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինաստանն անկեղծորեն ուրախ է դրա համար:
Ես մեծ նշանակություն եմ տալիս Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների:
Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»,-ասված է Չինաստանի Նախագահի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
«Մեծարգո՛ Սերժ Ազատի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյա հոբելյանի կապակցությամբ, տոն, որը թանկ ու հիշարժան է բոլորիս համար` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հայ ժողովուրդը դարեր շարունակ երազել է իր պետականությունը վերականգնելու և ազատ ու անկախ ապրելու մասին: Մեր համազգային երազանքն իրականություն դարձավ 1991 թվականի սեպտեմբերին, երբ հայկական հինավուրց հողի վրա հռչակվեցին երկու անկախ հանրապետություններ: Համայն հայությունը ձեռնամուխ եղավ հայոց պետականության կերտման գործին` այդ ճանապարհին հաստատակամորեն հաղթահարելով բազում փորձություններ ու դժվարություններ, արձանագրելով փայլուն հաղթանակներ:
Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությունում հաջողությամբ կլուծվեն բոլոր խնդիրները, և մեր ժողովուրդը կապրի հպարտ ու արժանավայել կյանքով:
Մեծարգո՛ Սերժ Ազատի, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր բոլոր հայրենակիցներին` փառապանծ հոբելյանի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և մեծագույն ձեռքբերումներ Մայր Հայաստանին ու մեր ժողովրդին»,-ասված է ԼՂՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Տոնի առթիվ ՀՀ նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքները Ձեր Ազգային տոնի առթիվ հատկապես այս տարի, երբ Հայաստանի Հանրապետությունը նշում է իր անկախության 25-ամյակը, նաև Հայաստանի ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները»:
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Պարո՛ն Նախագահ, իմ և իմ համերկրացիների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի կապակցությամբ:
Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ներկայիս նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը: Անկախության հռչակման տարեդարձի իմ բարեմաղթանքներին հավելում եմ մաղթանքներս Ձեր անձնական բարօրության և Ձեր երկրի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար»:
Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Շվեդիայի Թագավորության Թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդը, Բելգիայի Թագավոր Ֆիլիպը, Ինդոնեզիայի Հանրապետության Նախագահ Ջոկո Վիդոդոն, Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի Հանրապետության Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ավստրալիայի Միության Գեներալ-Նահանգապետ Փիթեր Քոսգրովը, Մոլդովայի Հանրապետության Նախագահ Նիկոլաե Տիմոֆտին, Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության Նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Իրաքի Հանրապետության վարչապետ Հայդար ալ-Աբադին:
Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ
Մահացել է Զորի Բալայանը
Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն
Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման
Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ
Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի
Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Երևանի Իսակովի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել է
Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել
Կենտրոն․ պատրաստվում եմ ՔՊ 8-րդ արտահերթ Համաժողովին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ
Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT