Հանրապետականը դեռ կտա վարչապետի գնահատականը. ԱԺ ՀՀԿ խմբացկության ղեկավար

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը թեեւ պատահական, բայց  խորհրդանշական ու հիշարժան է համարում այն հանգամանքը, որ Անկախության 25-ամյակի տոնակատարությունը համընկավ կառավարության ու վարչապետի փոփոխության հետ:

«Ինձ թվում է, հաջորդ 25-ամյակը նոր գործելաոճով, նոր գործիքներով մենք նոր Հայաստան պիտի կարողանանք կերտել»,- մեզ հետ զրույցում հույս հայտնեց նա: Վահրամ Բաղդասարյանի հետ զրուցեցինք կառավարությունում տեղի ունեցած եւ տեղի ունենալիք նոր փոփոխությունների մասին:

- Պարոն Բաղդասարյան, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի ու գյուղատնտեսության նախարարներ նշանակվեցին հանրությանն ու քաղաքական դաշտին  անհայտ մարդիկ: Ո՞րն է երաշխիքը, որ նրանք կհաջողեն այդ ոլորտներում:

- Նրանք բավականին փորձառություն եւ պատրաստակամություն ունեցող մարդիկ են: Ինձ նաեւ թվում է, որ թե՛ կառավարությունը, թե՛ հանրությունը նոր դեմքերի կարիք ունեն: Իհարկե, նրանք դեռ պետք է դրսեւորվեն իրենց աշխատանքով, բայց ես չեմ ցանկանում ժամանակից շուտ գնահատականներ տալ: Պետք է սպասել, մինչեւ նրանք ներկայացնեն իրենց ծրագրերը եւ որոշ ժամանակ աշխատեն այդ ուղղությամբ:

- Նույնը վերաբերում է նաեւ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կարծիք կա, որ նա «Հայռուսգազարդ» ընկերությունում լավ տնօրեն եւ հաջողակ մենեջեր է եղել, բայց այդ ընկերությունը, ինչպես ասում են՝ փողի վրա նստած հիմնարկ է եղել: Իսկ ֆինանսական միջոցների առկայությունը բիզնեսում հաջողություն ունենալու գրավականներից մեկն է: Մինչդեռ ՀՀ կառավարությունը փողի լուրջ խնդիր ունի, եւ ինչպես վարչապետն ինքն էր ասում՝ ՀՀ տնտեսությունը գտնվում է չափազանց ծանր վիճակում:

- Եկեք դեպքերից առաջ չընկնենք: Կ.Կարապետյանը բավականին լուրջ մոտեցումներով, լուրջ ծրագրերով է մտնում քաղաքական դաշտ: Եվ կարծում եմ, որ այն պատասխանատվությունը, որ նա գիտակցաբար ստանձնել է, պատվով ու հաջողությամբ կկատարի: Բնականաբար, մենք բոլորս էլ նրան պետք է սատար կանգնենք, որ այդ ծրագրերը կյանքի կոչվենք: Եվ աշխատանքի որոշակի ժամանակ հետո, մենք նրանց աշխատանքի գնահատականը կտանք:

- Սերժ Սարգսյանը Կարապետյանին ներկայացնելիս հայտարարեց, որ նա ունենալու է գործունեության ու կադրային քաղաքականություն վարելու ազատություն, բայց նոր նշանակումներից արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ տրված ազատությունն այդքան էլ մեծ չէՎերանշանակվեցին Դավիթ Հարությունյանն ու Վաչե Գաբրիելյանը: Վարդան Արամյանը նախագահականից գործուղվեց: Նաեւ կարելի է վստահաբար ասել, որ Կարեն Կարապետյանը որեւէ ազդեցություն չի ունենա ուժային նախարարների ու արտգործնախարարի նշանակման հարցում: Ստացվում է, որ այս վարչապետի ազդեցությունը նույնպես կառավարության վրա խիստ սահմանափակ է լինելու:

- Ձեզ ինչու է թվում, որ Կարեն Կարապետյանը նախագահի կամ մեր հին կադրերին դեմ է ու չի ցանկանում աշխատել նրանց հետ: Նա Հայաստանում աշխատած տարիներին փորձառություն է ձեռք բերել ու նրանց  բոլորին ճանաչում է: Իսկ այդ նշանակումները կատարվում են հանրապետության նախագահի հետ համաձայնության դաշտում:

- Նորից մեջբերեմ վարչապետի այն հայտարարությունը, թե ՀՀ տնտեսությունը գտնվում է շատ ծանր, չափազանց ծանր վիճակում, ինչն արդեն դուք էլ եք ընդունում: Ի վերջո, նոր կառավարությունը կունենա՞ տնտեսության բոլոր ոլորտներում հավասար խաղի կանոններ հաստատելու հնարավորություն, ինչը թույլ կտա զարգացնել մեր երկիրը, եւ ինչը չստացվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ:

- Այդ ամենը համեմատության դաշտում պետք է դիտարկել: Եթե մենք Անկախության ամբողջ 25 տարիների հետ ենք համեմատության մեջ մտնում, ապա կան բավականին ձեռքբերումներ: Կան նաեւ բավականին բացթողումներ ու դանդաղեցումներ: Եվ եթե Կ. Կարապետյանը գնահատելով ու գիտակցելով, որ մեր տնտեսությունը ծայրահեղ ծանր վիճակում է եւ եկել է այն շտկելու ծանր պատասխանատվությունը ստանձնելու, ուրեմն նա ունի դա անելու տեսլականն ու գործիքները, ունի այդ դեղատոմսը: Իսկ մենք պետք է սպասենք նրա ծրագրերին ու աշխատանքին, պետք է  սատար կանգնենք, որ նա կյանքի կոչի այդ ծրագրերը:

- Նա, կարծես թե, խնդիրներ ունի ձեր կոալիցիոն գործընկեր «Դաշնակցություն» կուսակցության հետ:

- Քաղաքական դաշտում ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մեծ խնդիրներ չկան: Կառավարությունը կամ վարչապետը, բնականաբար, կարող են դիտողություններ անել կամ հակադարձել այլ քաղաքական ուժերին: Բայց դրանք ընդամենը փոքրիկ դետալներ են, եւ մեր կոալիցիոն գործընկերոջ հետ հարաբերություններում որեւէ խանգարող հանգամանք չի կարող լինել:

- Իսկ հնարավո՞ր է, որ ՀՅԴ-ի պորտֆելների քանակը պահպանվեն, բայց նախարարությունները փոխվեն:

- Խնդրում եմ սահմանափակվել առայժմ կատարված նշանակումներով, զինվեք համբերությամբ ու սպասեք մյուս փոփոխություններին:

- Իսկ նոր ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում, իրենց պաշտոնները նոր լքողներ եւ նրանց փոխարեն նոր նշանակումներ լինելո՞ւ են:

- Բնականաբար, եթե կան չնշանակված նախարարներ, ապա պետք է լինեն նաեւ նոր նշանակումներ: Համբերությամբ սպասեք մնացած նշանակումներին ու կառուցվածքային փոփոխություններին:

- Կարծիք կա, որ կփոխվեն նաեւ ուժային կառույցների ղեկավարները, հատկապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

- Ոչ բոլոր տեղեկությունները կարելի է ժամանակից շուտ հրապարակել ու տալ լրատվամիջոցներին: Այդ տեղեկությունները կտրվեն միայն այն ժամանակ, երբ այդ ուղղությամբ կլինի նախագահի հրամանագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2923 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել