Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը տապալում է Վանաձորում ընդդիմության միավորումը

05/10/2016 schedule14:00

«Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների բանակցությունները՝ Վանաձորում քաղաքապետի միասնական թեկնածու առաջադրելու հարցի շուրջ, կարելի է տապալված համարել:

Նախօրեին եւ երեկ «Լուսավոր Հայաստան»-«Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան»-ԲՀԿ երկկողմ բանակցություններից հետո այսօր մեզ հետ զրույցում ԼՀ նախագահ Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենց կուսակցությունը կստանա իրեն հասած 10 մանդատ եւ Վանաձորի ավագանու առաջին նիստում կառաջադրի իր թեկնածուին:

«ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ հանդիպման արդյունքներով մենք հասել ենք այն եզրահանգմանը, որ ԲՀԿ-ն առանց նախապայմանների կարող է միանալ եւ քվեարկել մեր թեկնածուին: Մնում է «Հայկական վերածնունդը», «Հայկական վերածնունդն» էլ նախապայմաններ է առաջ քաշում, որը մի մասով Վանաձորի հետ կապ չունի, մյուս մասով էլ իրատեսական չի, որովհետեւ 10 մանդատ ունեցող ուժը չի կարող միանալ 5 մանդատ ունեցող ուժին»,- պարզաբանեց Մարուքյանը:

Մեր հարցին, արդյո՞ք բանակցություններն այլեւս չեն շարունակվի՝ Մարուքյանը պատասխանեց, որ չի բացառում ոչինչ:

Ամեն դեպքում, Մարուքյանի տեղեկացմամբ, ԲՀԿ-ին միանալուց բան չի փոխվում, որովհետեւ պետք է 18 մանդատ, որպեսզի կարելի լինի հստակ պնդել, որ քաղաքապետ է ընտրվում «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյանը, այլապես ՀՀԿ-ն հանգիստ կընտրի իր քաղաքապետին:

Ինչպես հայտնի է՝ ընտրությունների նախնական արդյունքներով ԼՀ-ն ստանալու է 10 մանդատ, ԲՀԿ-ն՝ 3, «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 3, իսկ ՀՅԴ-ն՝ 2:

Ստացվում է, որ «Հայկական վերածնունդը» տապալեց Վանաձորում ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնելու մտադրությունը:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն մանդատները հանձնելուց հետո եռօրյա ժամկետում պետք է հրավիրվի ավագանու առաջին նիստը: Մանդատների հանձնումը տեղի կունենա ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո, որը նախատեսվում է առաջիկա կիրակի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2720 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ