Երևան
12 °C
Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի հոկտեմբերի 7-ի համարում
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանից վերադարձած մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ ԱԺ-ում առանձին ասուլիս տվեց, իսկ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը՝ առանձին:
Տիգրան Թորոսյանը նկատի ունենալով ԵԽ-ում պարոն Քոչարյանի դրսեւորած ընդդիմադիր վարքագիծը՝ հայտարարեց. «Գավառամտությունը տեղին չէ ԵԽ-ում աշխատելու համար», իսկ Շավարշ Քոչարյանը նկատի ունենալով իշխանություններին եւ անձամբ Տիգրան Թորոսյանին՝ հայտարարեց. «Մեր երկրում կա երկու ուղղություն, մի ուղղությունն ուզում է, որ մեր երկիրն իրոք դառնա իրավական ժողովրդավարական, իսկ մյուս ուղղությունն այն է, որ մենք պետք է ձեւ թափենք, թե իրավական-ժողովրդավարական ենք, իսկ իրականում շարժվենք անձնիշխանական համակարգի ճանապարհով»:
Որպես նման խաբեության եւ իմիտացիայի օրինակ պարոն Քոչարյանը հիշեցրեց, թե ինչպես, մինչեւ նախագահական ընտրությունները, Հայաստանի իշխանությունները վստահեցնում էին, որ անցկացնելու են ժողովրդավարական ընտրություններ, սակայն՝ «տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»: Մյուս օրինակն այն է, որ Հայաստանը վավերացրել էր Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիան, սակայն հենց ընտրությունների ժամանակ խախտվեց այդ կոնվենցիայի հոդվածների առնվազն կեսը:
Տիգրան Թորոսյանն ասում է, որ այս անգամ եւս ԵԽ-ում հիշեցրել են, որ հայաստանյան ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական չափանիշներին: Ինքը կարծում է՝ մենք պետք է ընդունենք, որ այդ ընտրությունների ժամանակ եղել են թերություններ, սակայն պետք է ցույց տալ, որ կա պատրաստակամություն՝ անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Դրա ապացույցն այն է, որ Հայաստանը, ըստ Թորոսյանի, պարտավորություն է վերցրել մինչեւ 2004թ. ավարտը ընդունել նոր ընտրական օրենսգիրք:
Այսինքն, հերթական անգամ ուզում են եվրոպացիներին համոզել, որ ընտրակեղծիքների պատճառը վատ օրենքներն են: Խոսելով իմիտացիայի նման փորձերի մասին՝ Շավարշ Քոչարյանն ասում է, որ եթե հայաստանյան պատվիրակության ներսում որեւէ մեկը փորձի իմիտացիա անել ժողովրդավարացման գործընթացների հետ, ապա ինքը, որպես «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ, երբեւիցե աչք չի փակի եւ միշտ կպայքարի նման երեւույթների դեմ:
Տիգրան Թորոսյանը, որ նախագահական ընտրությունների առիթով ԵԽ դիտորդական առաքելության եզրակացությունից հետո մամուլում հայտարարեց, թե եվրոպականից բացի՝ կան այլընտրանքային զարգացման ուրիշ ուղիներ եւս, այսօր ղեկավարելով ԵԽ-ում հայաստանյան պատվիրակությունը՝ հայտարարում է, որ պետք չէ զբաղվել ԵԽ-ին խաբելով, եւ միայն եվրոպական ուղղությամբ շարժվելու դեպքում է, որ Հայաստանը կարող է ապագա ունենալ: Սակայն խոսելով շիտակ եւ անկեղծ լինելու մասին, պարոն Թորոսյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ի վերջո ինչպես են իրենք լուծելու այլընտրանքային զինծառայության հարցը:
Հայտնի է, որ ԵԽ-ն պահանջում է այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, իսկ Հայաստանի իշխանությունները պնդում են այլընտրանքային զինվորական ծառայության օգտին: Թորոսյանը կարծում է, որ լուծումը դրա մեջտեղում է՝ չկոնկրետացնելով, թե ինչի մասին է խոսքը: Պարոն Թորոսյանը ԵԽ ղեկավարությանը ներկայացրել է նաեւ մեր մյուս պարտավորությունների կատարման ժամանակացույցը: Խոսքը նաեւ մարդու իրավունքների պաշտպանի նշանակման մասին է: Անգամ քոչարյանասեր Թորոսյանն ընդգծեց, թե ԵԽ ղեկավարությունը շեշտել է, որ հանրապետության նախագահն օմբուդսմենին պետք է նշանակի «հնարավորինս լայն կոնսենսուսի պայմաններում»:
Կարելի է չկասկածել, որ այս անգամ էլ կարող ենք ունենալ լայն կոնսենսուսի իմիտացիա: Խոսելով ԵԽ-ում իշխանամետների եւ ընդդիմության հարաբերությունների մասին, պարոն Թորոսյանն անհասկանալի եւ տարօրինակ է համարում, որ մեր ազգային պատվիրակությունը միասնական չէ: Շավարշ Քոչարյանը կարծում է՝ եթե իշխանություններին միասնություն է անհրաժեշտ, «ապա նրանք պետք է խելքները գլուխները հավաքեն եւ իմիտացիայի փոխարեն այնպիսի լուրջ քայլեր իրականացնեն, որպեսզի ինքն էլ կարողանա հանգիստ խղճով ասել՝ թեեւ խայտառակ ընտրություններ էին, բայց դրանից հետո լուրջ առաջընթաց է եղել»:
Հ.Գ. Մեր այն հարցին, թե իր որ արարքը կարող էր ջղայնացնել Տիգրան Թորոսյանին, Շավարշ Քոչարյանն ասաց, որ ինքը ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության տեսակետներին հակասող տեսակետներ չի արտահայտել: Իսկ Տիգրան Թորոսյանը այդպես էլ չպարզաբանեց, թե Շավարշ Քոչարյանը հատկապես ինչպիսի պախարակելի արարք է թույլ տվել:
Ավետիս Բաբաջանյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT