Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստանը», «Բարգավաճ Հայաստանը» եւ «Հայկական վերածնունդը» (ՕԵԿ) Վանաձորի քաղաքային իշխանությունը ՀՀԿ-ից վերցնելու ռեալ հնարավորություն են ստացել: Ավագանու ընտրությունների արդյունքներով, եթե այս ուժերը միավորվեն քաղաքապետի մեկ թեկնածուի շուրջ, ապա հաջորդ շաբաթվանից հանրապետության երրորդ քաղաքի ավագանիում ՀՀԿ-ն ընդդիմություն կդառնա, իսկ իշխանությունը կստանձնի վերոնշյալ երեք կուսակցությունների դաշինքը:
Արդեն մի քանի օր է՝ այս հարցով թեժ բանակցությունների են Արթուր Բաղդասարյանը եւ Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը համարում է, քանի որ ավագանիում ստացած մանդատների թվով իրենք ՀՀԿ-ից հետո երկրորդն են, ապա ՀՎ-ն եւ ԲՀԿ-ն պետք է միանան իրենց եւ Վանաձորի քաղաքապետ ընտրեն ԼՀ-ի ցուցակի առաջին համար Քրիստ Մարուքյանին՝ իր եղբորը: Նախկին ՕԵԿ-ում համաձայն չեն այս մոտեցման հետ: Նրանք էլ համարում են, քանի որ հանրապետության մասշտաբով իրենք շատ ավելի մեծ թվով հաղթանակներ են գրանցել ՏԻՄ ընտրություններում եւ շատ ավելի մեծ կուսակցություն են, ապա ոչ թե իրենք պետք է միանան ԼՀ-ին, այլ հակառակը` Լուսավոր Հայաստանը պետք է միանա իրենց:
Էդմոն Մարուքյանը հրապարակավ մերժել է այս առաջարկը, ասելով` ինչպես կարող է 10 մանդատ ստացած ուժը միանա 5 մանդատ ունեցող ուժին: Արթուր Բաղդասարյանն էլ ասում է` ինչպես կարող է հանրապետության մի քանի համայնքներում հաղթած, երկու խոշոր քաղաքների ավագանու երրորդ տեղը զբաղեցրած ուժը միանալ միայն Վանաձորում լոկալ հաղթանակ տարած նորաստեղծ փոքրիկ ուժին: Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկու կողմի պատճառաբանություններն էլ հիմնավոր են: Սա նշանակում է, որ տեսակետների մոտեցումը դժվար կլինի:
Դեռ ժամանակ կա եւ հավանական է՝ բանակցությունները կշարունակվեն: Բայց Վանաձորում ստեղծված վիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելը, ամբողջ Հայաստանում կամ առանձին որեւէ քաղաքում իշխանափոխություն անելը ինքնանպատակ չէ եւ չի կարող միավորման հիմք լինել քաղաքական ուժերի համար: Ենթադրենք՝ Վանաձորում ՀՀԿ-ի արբանյակ ընդդիմադիր ուժերի փոխարեն լինեին իսկապես ընդդիմադիր կուսակցություններ: Հավանականությունը, որ նրանք ընդհանուր հայտարարի կգային եւ ՀՀԿ-ին իշխանությունից կզրկեին, միեւնույն է, շատ փոքր է: Իշխանական կոալիցիա կազմելու եւ քաղաքի կառավարում իրականացնելու համար անհրաժեշտ է ընդհանուր մոտեցում, գաղափարներ եւ տվյալ դեպքում` քաղաքին վերաբերող ընդհանուր տեսլական ունենալ: Ի վերջո, միայն ՀՀԿ-ին փոքրամասնություն սարքելով քաղաք չես կառավարի:
Երեկ հայտնի դարձավ, որ Վանաձորում Արթուր Բաղդասարյանի կուսակցության քաղաքապետի թեկնածուն ծեծի է ենթարկել Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին: Ակա մականունով թեկնածուն, ինչպես ծեծվածն է ներկայացնում՝ քաղաքում խուլիգանի համբավ ունի, նախկինում դատված է եւ այլն: Հիմա եթե Էդմոն Մարուքյանը եւ Արթուր Բաղդասարյանը, այնուամենայնիվ, քաղաքական պայմանավորվածության գան, ինչպե՞ս են Վանաձորում ԼՀ-ի ուսյալ երիտասարդները աշխատելու ՀՎ-ի`մարդ ծեծող երիտասարդի հետ: Էլ չենք խոսում ԲՀԿ-ի մասին, որի ցուցակում հաստատ մականունավոր թաղային հեղինակություններ կգտնվեն, որոնք կոնֆլիկտի մեջ կմտնեն ԼՀ-ի համանման կադրերի հետ: Մենք թերեւս ականատես չենք լինի, թե այս խնդիրն ինչպես են լուծում երեք կուսակցությունները, որովհետեւ ավելի հավանական է, որ քաղաքական համաձայնությունն ի սկզբանե չկայանա:
Այս դեպքում էլ «Լուսավոր Հայաստանը», ԲՀԿ-ն եւ «Հայկական վերածնունդը» մեկ այլ փորձության առաջ կկանգնեն: ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին Վանաձորում ստացել են 15 մանդատ, եւ որպեսզի ՀՀԿ-ի թեկնածուն ձայների մեծամասնությամբ քաղաքապետ ընտրվի, ավագանու եւս 3 անդամ պետք է կողմ քվեարկի նրան: Երեկ Նաիրա Զոհրաբյանն ու Հեղինե Բիշարյանը բացառել են, որ ՀՀԿ-ին ձայն կտան: «Լուսավոր Հայաստանն» առավել եւս ՀՀԿ-ին ձայն չի տա, քանի որ ընդհուպ մոտեցել է Վանաձորում քաղաքապետ ունենալու նպատակին:
Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ քաղաքապետն ընտրվելու է փակ գաղտնի քվեարկությամբ: Սա նշանակում է, որ Մարուքյան-Բաղդասարյան-Զոհրաբյան բանակցություններին զուգահեռ, այս օրերին ՀՀԿ-ն էլ բանակցում է պոտենցիալ ավագանու անդամների հետ՝ իրենց թեկնածուին պակասող երեք ձայնը ձեռք բերելու համար: Կարծում ենք, ՀՀԿ-ականները սեփական ազարտի համար կաշխատեն մեկական ձայն ստանալ ԼՎ-ից, ԲՀԿ-ից եւ ՀՎ-ից: Կախված իրադարձությունների զարգացումից, կարող են, իհարկե, ոչ թե 3, այլ 13 ձայն վերցնել այս կուսակցություններից: Սա, սակայն, այն դեպքում, եթե վերջիններս շատ ոգեւորվեն եւ իրենց համար սահմանված գծերից անզգուշաբար դուրս գան: Դրանից հետո այս երեք ուժերին այլ բան չի մնա, քան «վհուկների որս» սկսել գտնելու համար, թե ովքեր են ՀՀԿ-ի թեկնածուի օգտին քվեարկած դավաճանները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT