Ուզում են ուսումնասիրել Հայաստանի ուրանի հանքերը

17/10/2016 schedule14:09

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնության քննարկման ժամանակ, հիմնական զեկուցող Էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանից խնդրեց բացատրել, թե վերջինս ինչ նկատի ունի, երբ ասում է, որ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի:

«Այն մի նոր ուղղությո՞ւն է հայրենական տնտեսությունը զարգացնելու, թե՞ ռազմավարական ընկերությունների համար է, որոնք կարող են այդ ընդերքն օգտագործել: Երկրորդը՝ արդյո՞ք մենք ունենք ռադիոակտիվ նյութերի հաստատված պաշարներ, եթե տվյալները կան, կուզենայի մի փոքր ներկայացնեիք»,- հարցրեց պատգամավորը:

Փոխնախարարը մանրամասնեց, թե ինչու է խոսում ռազմավարական նշանակության մասին.

«Սա ռադիոակտիվ հումք է, իրոք ռազմավարական նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է հումք, որով շահագործվում են ատոմակայանները: Մենք էլ հանդիսանում ենք ատոմակայան ունեցող երկիր: Սա է պատճառը, որ սրան մեծ ուշադրություն ենք հատկացնում: Եթե ինչ-որ կերպ կարողանանք այս հումքն արդյունահանել, կունենանք ատոմակայանի համար հումք»,- ասաց նա:

Անդրադառնալով պաշարների ուսումնասիրությանը, փոխնախարարն ասաց, որ նման կարգ են ներդնում, մրցութային կարգ են սահմանում ուսումնասիրության փուլի համար:

«Եվ շատ կարեւոր է, որ այն իրականացվի այնպիսի միջոցներով, որոնք աշխարհում լավագույն տեխնոլոգիաներով են իրականացվում, մոտեցումն ավելի հստակ լինի, եւ հնարավորություն ունենանք տարբեր տնտեսավարողների մեջից ընտրենք լավագույնին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այն հարցին, եթե ընդերքի օգտագործման օբյեկտը տրամադրվում է կոնկրետ սուբյեկտին, այդ դեպքում ոչ մի այլ տնտեսվարող սուբյեկտ չի կարող այդ ընդերքի հետ կապված որեւէ իրավունք ունենալ:

Փոխնախարարի պատասխանը բավարարեց պատգամավորին, սակայն վերջինիս մոտ այլ հարց առաջացավ.

«Խոսքը, ըստ էության, գնում է Ուրանի հնարավոր հանքավայրերի մասին, եթե դրանց առկայությունը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, որի հետ ես համաձայն եմ, այդ դեպքում հարց է առաջանում, եթե որեւէ օտարերկրյա ընկերություն երկրաբանական հետազոտության արդյունքներով հաստատեց պաշարները եւ ստացավ դրանք հետագայում արդյունահանման իրավունք, նա կօգտագործի Ուրանի հանքավայրն իր ուզած ձեւով, որեւէ կերպ չեք կարող նրան կաշկանդել: Որտե՞ղ մնաց այդ խնդրի ռազմավարական կարեւորությունը»:

Փոխնախարարը մանրամասնեց, որ նախագիծը վերաբերում է միայն ուսումնասիրության արդյունքներին, պաշարների հաստատումից հետո ընդերքի տրամադրման փուլը պետք է լինի.

«Մինչեւ այս ուսումնասիրությունը սկսելն ու ավարտվելը, կարծում եմ՝ ձեր բարձրացրած հարցին կանդրադառնանք»,- ասաց Վարդան Գեւորգյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3727 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը