ՀՀԿ-ն համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. դեֆոլտի վտանգ չկա (տեսանյութ)

Իշխող ուժն այնքան էլ կարեւորություն չի տալիս այն հարցին, թե որ ազգի ներկայացուցիչ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հետաձգման հարցին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի ժամանակ պետք  է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրվեր ՀՀ ներկայացուցիչը, սակայն այդ հարցն օրակարգից հանվեց ու հետաձգվեց մինչեւ տարեվերջ:

«Ձեզ հետ հարցազրույցների ժամանակ էլ մենք չէինք նշել, որ այս նիստի ժամանակ մենք պետք է լուծեինք այս խնդիրը: Մենք այդքան կարեւորություն չենք տալիս, թե որ ազգի պատկանելության մարդ կլինի գլխավոր քարտուղարը, ուղղակի հարցը լինում է բոլորի համաձայնությամբ, հարցը տեղափոխվել է մինչեւ տարեվերջ»,- ասաց Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքով կարեւորը ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններն են:

Ճշտող հարցին, թե Հայաստանն ունի՞ թեկնածու, Բաղդասարյանը պատասխանեց. «Ժամանակը գա, կտեսնեք, մենք թեկնածուի խնդիր չունեք»: Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Վահրամ Բաղդասարյանը հորդորեց «անուններ չկորզել»:

Բաղդասարյանի խոսքով՝ ինքը համաձայն չէ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ դեֆոլտի ահազանգի գնահատականի հետ.

«Իշխանությունից նման գնահատականներ լսե՞լ եք, դեֆոլտի համար կան պարամետրեր, դեֆոլտի վտանգ չեմ տեսնում: Իհարկե, եթե ճիշտ ռազմավարություն չվարենք, տարիներ հետո նման խնդիրներ կարող ենք ունենալ»,- ասաց նա:

Հիշեցմանը, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանը խոսում էր տնտեսական միջավայրի առկայության մասին, որին հետեւեց Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգ դեֆոլտի մասին, արդյոք ներդրողներ կլինե՞ն ՀՀ-ում, Բաղդասարյանն ասաց.

«Այն աշխատանքները, որոնք տանում ենք արտաքին քաղաքականության մեջ, բացի դա՝ նոր կառավարության փոփոխությունները, նոր հույսեր եւ բավական նպաստավոր պայմաններ կստեղծեն»:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2933 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել