Ուորլիքի խոսքերը միտումնավոր աղավաղվել են. Դավիթ Բաբայան

24/10/2016 schedule15:19

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ադրբեջանական լրատվամիջոցի հետ զրույցում արտահայտած խոսքերի մեծ մասն, «ըստ երեւույթին, իրականությանը չի համապատասխանում»:

Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ուորլիքի խոսքերին:

Հիշեցնենք, որ ըստ ադրբեջանական ԱՊԱ պետական գործակալության՝ Ջեյմս Ուորլիքն ընդգծել է, որ Սարգսյան-Ալիեւ ծրագրվող հանդիպման առանցքային թեման «օկուպացված տարածքների ազատումն է», ապա Ուորլիքը ողջունել էր Ալիեւի կողմից բարձրացված կարգավիճակի մասին հարցը (ինքնավար հանրապետության կարգավիճակ).

- Պարոն Բաբայան, ստացվում է համանախագահները համաձա՞յն են Իլհամ Ալիեւի մոտեցման հետ, որ ԼՂՀ-ին առավելագույն դեպքում կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ, նաեւ բարձրացնում են «օկուպացրած տարածքների հանձնման» հարցը:

- Տեսնում ենք, որ միտումնավոր աղավաղում է տեղի ունեցել: Առաջին հերթին այն, որ Ուորլիքն ասել է այդ տարածքները պետք է հանձնվեն, երեւի Ուորլիքն ասել է, որ տարածքների մասին հարցը քննարկվում է: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցներն ասել են, որ նա ասել է անպայման պետք է վերադարձվեն: Խնդիրն այն է, որ ուզած-չուզած այդ հարցերը համանախագահները պետք է ներառեն բանակցային օրակարգի մեջ, որովհետեւ կողմերից մեկը, տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, անընդհատ այդ հարցերի մասին է խոսում:

Եվ իրենք քանի որ միջնորդներ են, այլ ոչ թե դատավորներ, չեն կարող ասել այդ հարցը չենք քննարկում: Ելնելով բանակցային գործընթացի տրամաբանությունից, այդ հարցերը եւս պետք է ներառեն բանակցությունների օրակարգ: Այս տեսանկյունից Ուորլիքի խոսքերը միտումնավոր աղավաղվել են:

Ինչ վերաբերում է Ալիեւի «մեծահոգությանը» եւ Ղարաբաղին կարգավիճակ տրամադրելու պատրաստակամությանը, միգուցե եթե Ուորլիքը ողջունել է այդ մոտեցումը, ամեն ինչ պետք է դիտարկենք համեմատության մեջ. այն, որ երկար տարիներ Ալիեւը խոսում է, որ Ղարաբաղը պետք է ոչնչացվի, այդ ամենի ներքո, որ նա պատրաստ է անկախություն տալ, արդեն իսկ առաջընթաց է: Միգուցե դա են ողջունել, պարզապես դիվանագիտական ձեւով, բայց դա չի նշանակում, որ իր առաջարկը ողջամիտ է եւ կարող է դառնալ բանակցությունների թեմա, իհարկե՝ ոչ: Եթե բանակցությունների դինամիկան Ադրբեջանի կողմից շարունակվի, միգուցե 2-3 ամիս հետո Ալիեւը ճանաչի ԼՂՀ անկախությունը՝ սրանով նոր լիցք հաղորդի հակամարտության կարգավորմանը:

- Պարոն Բաբայան, Դուք տեղեկություններ ունե՞ք, որ Ուորլիքի խոսքերը խեղաթյուրվել են, թե՞ միայն ենթադրություններն են:

- Այդ հարցերը բանակցությունների ժամանակ միշտ էլ քննարկվում են: Ադրբեջանը միշտ էր բարձրացնում է, իրենք ստիպված պիտի ներառեին օրակարգի մեջ, այլ տարբերակ չունեն, որովհետեւ դատավորներ չեն, այլ՝ միջնորդներ: Իրենք չենք կարող սահմանափակել՝ ասել այդ հարցը մի բարձրացրեք: Բայց դա չի նշանակում, որ այն ինչ Ադրբեջանն առաջարկում է, ընդունելի է ու ողջամիտ:

- Լեռնային Ղարաբաղ ե՞րբ են այցելելու համանախագահները:

- Այսօր պետք է գան Արցախ: Ծրագրված է հանդիպում ԼՂՀ նախագահի հետ, եթե որեւէ տեխնիկական խոչընդոտ չլինի, շատ մառախլապատ եղանակ է ուղղակի, եթե խոչընդոտներ չլինեն, այսօր կլինեն այստեղ:

- Այնուհետեւ Երեւա՞ն:

- Ինչքան գիտեմ Երեւան են գնալու այստեղից, այնտեղ էլ իրենց առաքելությունն ամփոփեն:

- Ջեյմս Ուորլիքը հայտնել էր նաեւ Իլհամ Ալիեւի պատրաստակամության մասին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին, հանդիպման մասին տեղեկություններ ունե՞ք, ծրագրվո՞ւմ է արդյոք, թե՞ ոչ:

- Այդ մասին ավելի ճիշտ կլինի, որ ՀՀ նախագահի աշխատակազմից ասեն: Համանախագահներն, իհարկե, փորձում են կազմակերպել նման հանդիպում: Ընդհանրապես՝ ցանկացած հանդիպում կարեւոր է, եթե Ադրբեջանն իր պահվածքով անիմաստ չի դարձնում այդ հանդիպումները, բայց կարեւոր է, որովհետեւ խաղաղ կարգավորման մի գործոն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7058 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը