Երևան
12 °C
Իշխող Հանրապետական կուսակցությունը ոչ միայն պատրաստվում է 2017թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավորինս մեծ տեղ գրավել հաջորդ Ազգային ժողովում, այլեւ զուգահեռաբար փորձում է լուծել նաեւ երկրորդ ուժի խնդիրը:
ՀՀԿ-ն կարծես թե հասկացել է, որ այլեւս չի կարող մեծամասնություն կազմել հաջորդ խորհրդարանում: Ամեն դեպքում, վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ի ակնկալած ձայների օպտիմալ թիվը 35 տոկոսը չի անցնում: Իսկ կառավարություն ձեւավորելու համար անհրաժեշտ է կայուն մեծամասնություն, որն ավելին է: Եվ եթե որեւէ ուժ կայուն մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ ձայների քանակ չի հավաքել, ապա դա կարող է անել կոալիցիա կազմելու միջոցով: Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի տրամաբանության համաձայն՝ կոալիցիա կարող են կազմել միայն առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը: Երրորդ կամ մի կերպ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցությունները կամ դաշինքները զրկված են այդ հնարավորությունից:
Եվ հիմա ՀՀԿ-ն մտահոգված է ոչ միայն ԱԺ ընտրություններին հնարավորինս շատ ձայներ հավաքելու խնդրով, այլեւ պետք է պայքարի նաեւ երկրորդ ուժի համար: Այսինքն, այդ կուսակցության համար շատ կարեւոր է լինելու, թե ով կդառնա երկրորդ ուժը, եթե իհարկե այս անգամ էլ կարողանա առաջինն ինքը լինել: Ամեն դեպքում, եթե ՀՀԿ-ն դառնա առաջինը, իսկ երկրորդ տեղը զբաղեցնի իր ազդեցությունն անմիջականորեն չկրող ուժերից որեւէ մեկը, ապա դա իշխանության համար մեծ խնդիր է լինելու: ՀՀԿ-ի ազդեցությունն անմիջականորեն չկրող ուժերը կարող են հենց իրենք նախաձեռնել կայուն մեծամասնություն ձեւավորելու գործընթացն ու, ինչու չէ, հաջողել: Այս պարագայում արդեն ՀՀԿ-ն կկորցնի իշխանությունը: Այնպես որ, այսօր իշխող կուսակցությանը խիստ անհրաժեշտ է, որ երկրորդ տեղում հայտնվող ուժը կրի իր ազդեցությունը, որպեսզի հանկարծ իրավիճակը դուրս չգա իր հսկողությունից:
Ամենավառ երեւակայության դեպքում անգամ դժվար է ակնկալել, որ ՀՀԿ-ի հետ այսօր կոալիցիոն գործընկերության մեջ գտնվող «Դաշնակցությունը» կկարողանա զբաղեցնել երկրորդ տեղը, որպեսզի իշխանությունների համար խնդիրներ չառաջանան: Ուրեմն այդ տեղը պետք է զբաղեցնեն ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկերներ «Օրինաց երկիր» կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, որ ԱԺ-ն եւ իշխանությունը նորից մնա ՀՀԿ-ի վերահսկողության ներքո:
Իր ներկա հնարավորություններով ու վարկանիշով ԲՀԿ-ն չի կարողանա ԱԺ-ում նորից երկրորդ տեղը զբաղեցնել: Դա կարող է հնարավոր լինել միայն այն դեպքում, եթե Գագիկ Ծառուկյանը նորից գլխավորի ԲՀԿ-ն եւ ընտրություններին մեծ գումարներ ծախսի: Իսկ թե Ծառուկյանն ինքն ինչպես է վերաբերվում իր հնարավոր վերադարձին կամ ովքեր են կազմակերպել այդ վերադարձին ուղղված համաժողովրդական շարժումները, այդ մասին՝ հաջորդ դասին: Վերը նշված խնդիրների շուրջ զրուցեցինք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
- Պարոն Բաղդասարյան, տեսակետ կա, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձը իշխանություններին է ձեռնտու:
- Խորհրդարանական ընտրությունների մասին ժամանակից շուտ պետք չէ ենթադրություններ անել: Բնականաբար, յուրաքանչյուր քաղաքական ուժ եթե իր առջեւ նպատակ չի դնում, որ մեծամասնություն կազմի, ուրեմն նա վստահ չէ իր ուժերի վրա: Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, սակայն դա ինքնավստահություն չէ: Մենք նաեւ որեւէ մեկին չենք թերագնահատում: Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք կմասնակցեն ԱԺ ընտրություններին, մենք բոլորին կվերաբերենք շատ լուրջ, բայց մենք կատարելու ենք մեր գործը, մեր ընտրարշավն ենք կազմակերպելու: Մենք չենք բացառում, որ կոալիցիոն գործընկերության միջոցով պետք է ձեւավորվի կայուն մեծամասնությունը, բայց մինչեւ ընտրությունները չի կարող նման որոշում կայացվել:
- Բայց մտահոգություն ունեք, չէ՞, որ ստիպված եք լինելու կոալիցիա կազմելով՝ ձեւավորել կայուն մեծամասնություն:
- Ես լուրջ չեմ համարի այն քաղաքական ուժին, որն առանց մտահոգության գնա ընտրությունների: Անհանգստությունը միշտ կա, եւ մեր հաջողության հիմնական գրավականը հենց այդ անհանգստության մեջ է, որ մենք ավելի զգոն լինենք: Մտահոգություն եւ անհանգստություն չունենալը նշանակում է հանգստացնել թիմին, իսկ երբ թիմը հանգիստ է լինում, հետեւանքը լուրջ բացթողումներն են լինում: Իսկ մենք մեր թիմի բոլոր անդամներին հորդորել ենք, որ գնալու ենք առավելագույնս անխոցելի ընտրությունների: Եվ ԸՕ-ի փոփոխությունները ընտրությունների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակ ունի, ինչի համար էլ մենք զիջումների գնացինք: Մեր թիմը պետք է լինի զգոն, որպեսզի կարողանա իր ուժերը ճիշտ բաշխել, որ մենք կարողանանք հասնել հաջողության: Եթե մենք այս պահից ասենք, թե խնդիր չունենք, դա նշանակում է՝ սառեցնել թիմին այդ մրցապայքարից:
- Բայց դուք անհանգիստ չե՞ք նաեւ այն առումով, թե ով կարող է լինել երկրորդ ուժը: Եթե լինի մի այնպիսի ուժ, որի հետ համագործակցելը դժվար է, դա խնդիր կառաջացնի:
- Քաղաքական դաշտում որեւէ բան հավերժական չէ: Կոնկրետ այդ տեսանկյունից մենք հանգիստ ենք, թե երկրորդ կամ երրորդ ուժը ով կլինի եւ նման հաշվարկներ չենք կատարում: Ես դեռ չգիտեմ, մենք առաջի՞նն ենք լինելու, թե ոչ: Համենայնդեպս, մենք մեր ուժերը չենք թերագնահատում, բայց նաեւ չենք գերագնահատում: Իսկ մնացածը ցույց կտան քաղաքական զարգացումները: Հատկապես որ քաղաքականության մեջ չկան մշտական թշնամիներ կամ բարեկամներ:
- ՀՅԴ-ն երկրորդ ուժը լինելու հեռանկար չունի, հավանաբար ձեզ ձեռնտու կլինի Գագիկ Ծառուկյանի վերադարձն ու նրա հետ կրկին համագործակցելը:
- Այդ հարցի պատասխանը կտա Գագիկ Ծառուկյանը, մենք նման միջնորդություններով չենք զբաղվում: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ կամ նախկին քաղաքական գործիչ ինքն է որոշում իր ճակատագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT