Երևան
12 °C
ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ կվերադառնա ակտիվ քաղաքականություն: «Ես ասել եմ, որ ցնցում չլինի, արյուն չթափվի եւ մեր երկու պետությունները չվտանգենք… դրա համար ես քաղաքական էջը ծալում եմ, փակում եմ եւ նայելով, որ այդ չկատարվի: Ամբողջ ծանրությունը վերցնելով իմ վրա, ես նորից իմ գործը շարունակում եմ: Էլի ժողովրդի կողքին եմ եղել, աջակցել եմ, օգնել եմ, արել եմ ամեն բան: Նորից եմ ասում՝ ես ժողովրդին սիրում եմ, ամեն պահ իրենց հետ եմ, իրենց կողքին: Ես երկու տարի քաղաքականության էջը ծալել եմ, բայց ժողովրդի հետ, պետության հետ եմ»,- այս մասին Հայաստան-Ռուսաստան-Իրան Էքսպոյի ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը Հայաստանից է եւ ժողովրդի հետ է:
«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկ կլինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում զբաղմունք, որոնք անում եմ… եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է փակված գիրքը, ծալած էջը բացվի»,- շեշտեց ԲՀԿ նախկին նախագահը:
Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ որքան մարդ բարի է, ուժեղ է, այդքան էլ կամեցող եւ ներող է: «Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի է, ներողամիտ է»,- ասաց նաեւ նշեց, որ իրեն վիրավորող ՀՀԿ-ականներին ներում է:
Նա հիշեցրեց 2015 թվականի փետրվարյան իրադարձությունները, երբ ինքը հայտարարել էր քաղաքականությունից դուրս գալու մասին եւ ընդգծեց, որ այդ ժամանակ հնարավոր էր արյուն թափվեր, քանի որ հեղափոխությունն առանց արյան չի լինում: «Մարդ կա բացթողում է արել, մարդ կա…, բայց կարեւորը մարդկանց պետք է հնարավորություն տաս, շանս տաս, դա միայն ուժեղ մարդը կարող է անել»,- ասաց Ծառուկյանը եւ փորձեց լրագրողների հարցերին էլ չպատասխանել, սակայն երբ էքսպոյից հարց տվեցին, նա շարունակեց խոսել:
Վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության վերաբերյալ հարցին ի պատասխան նա ասաց. «Մեր վարչապետին շատ լավ ճանաչում եմ, հարգում եմ, գնահատում եմ եւ ամենակարեւորը մի բան ասեմ՝ պարոն վարչապետն ինքը գիտի՝ ինչ է անում, դուք անհոգ եղեք»:
Հարցին՝ քաղաքականության էջը փակել էիք, երբ իշխանափոխության էջի վրա էիք կանգնել, երբ սկսեք էջը բացել կրկին իշխանափոխությունի՞ց եք սկսելու, նա պատասխանեց. «Ես ձեզ նորից եմ ասում, երբ որ անհրաժեշտությունը եղավ, դրա կարիքն եղավ: Քաղաքականության մեջ մարդիկ մտնում են երեւալու, պաշտոն ձեռք բերելու… դուք ինձնից լավ գիտեք, ես դրա կարիքը չունեմ: Ես զբաղմունք էլ ունեմ, երբ այդ ծանրության տակ մտնեմ: Այն ինչ անհրաժեշտ է երկրի բարեկեցությանը, զարգացմանն ու հզորացմանը, պարոն Ծառուկյանը… Հարվարդ չեմ ավարտել, ես զրոյից կայացել եմ, ձեռքս պուլսի վրա է, ես դա բոլորն զգում եմ, ես զգում եմ ամեն ինչը: Անգիր արած բառեր չեմ ասում»:
Armtimes.com-ի ճշտող հարցին՝ ասեցիք, եթե անհրաժեշտություն լինի քաղաքականության էջը կբացեք, հիմա անհրաժեշտույուն կա՞, նա պատասխանեց. «Ասեցի՝ բացել եմ, անցանք առաջ»:
Անդրադառնալով իր տան մոտ օրերս հավաքված քաղաքացիների ակցիային, որոնք պահանջում էին Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն, նա ասաց, որ իրեն շատ են դիմել քաղաքականություն վերադառնալու հարցով, նույնիսկ կնոջն ու մորն են դիմել եւ որ անհրաժեշտության դեպքում կմտնի քաղաքականություն: «Դրսում Ծառուկյանին ավելի շատ են հարգում, սիրում, քան որոշ «մուտիլովշիկներ», որոնք իմանալով, որ Ծառուկյանը նրանց կպատժի, երկու անգամ զգուշացրել եմ, որովհետեւ նրանք ժողովրդի արյունը ծծող են, ժողովուրդն այսօր այդ օրին է հենց իրենց երեսից: Անունները դուք մտածեք: Դուք կարող եք ինտերնետից, սայթերից տեղեկանալ կարկառունների մասին»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT