Երևան
12 °C
18:30 Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նորընտիր վարչությունը քիչ առաջ կուսակցության վարչության նախագահ ընտրեց:
Վարչության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ վարչության թեկնածուները երկուսն են եղել՝ Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը: Վարչության անդամները նախագահ են ընտրել Սասուն Միքայելյանին:
Արտահերթ Համաժողովն ավարտվեց:
17:30 Քիչ առաջ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունը: Քվեների հաշվարկից հետո կուսակցության հաշվիչ հանձնաժողվի նախագահ Գոհար Աբաջյանը ներկայացրեց արդյունքները:
13:16 ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ծրագրային ելույթ ունեցավ, որից հետո սկսվեց վարչության նոր կազմի թեկնածուների ընտրությունը: Քվեարկությունն ընթանում է փակ, գաղտնի:

12:48 ՔՊ վարչության արդեն նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ շուրջ չորս շաբաթ տևած քննարկումներից, սուր քննադատություններից ու բանավեճերից հետո պատրաստվում են ձևավորել նոր վարչություն: «Վարչության նոր կազմը կուսակցությանը կառաջնորդի առաջիկա ամիսներին, իսկ հաջողելու դեպքում նաեւ առաջիկա երկու տարիների ընթացքում»,- ասաց Արայկ Հարությունյանը:
12:40 ՔՊ հիմնադիր անդամ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանն իր ելույթում հայտարարեց, որ քաղաքական ուժերի կողմից ձեւավորված դաշինքները սպառվել են եւ չեն կարողացել համախմբել եւ միակ դաշինքը, որ կարող էր հաջողություն ունենալ, դա Միասնություն դաշինքն էր, որ ունեցավ ողբերգական վախճան: «Մեկ ընդդիմություն դառնալով հաջողության հասնելու հավանականությունը կբարձրանա»,- նկատեց Սասուն Միքայելյանը

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին նա ասաց, որ կուսակցության տարածքային կառույցները դեռեւս ձեւավորման փուլում մասնակցել են ընտրություններին` գրանցելով ե՛ւ հաջողություներ, ե՛ւ անհաջողություններ: «Չկարողանցանք մեր գաղափարներն իրացնել հասարակության լայն շերտերում, որն էլ պատճառ դարձավ վարչության քաղաքական որոշմանը՝ հրաժարականին: Ելնելով ստեղծված իրավիճակից չեմ բացառում որոշակի տակտիկական փոփոխությունների հնարավորությունը»,- ասաց Սասուն Միքայելյանը եւ շնորհակալություն հայտնեց հրաժարական տված վարչության նախագահ Արայիկ Հարությունյանին եւ վարչության մյուս անդամներին:
12:34 ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության անդամ Ալեքսանդր Արզումանյանն էլ հայտարարեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետեւում Քաղաքացիական պայմանագրի գործունեությանը, քանի որ կուսակցության գործունեությունը բերեց նրան, որ լճացած քաղաքական դաշտում շարժումներ սկսվեցին:
12:25 Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ողջույնի խոսքը հղեց համաժողովի մասնակիցներին եւ կարճ ելույթ ունեցավ: Արամ Սարգսյանի խոսքով` առաջիկա խորհրդարանական ընտրությունները շատ տարբեր են լինելու, որովհետեւ քաղաքական կուսակցությունները ներկայացնելու են իրենց ծրագրերը, իսկ ցուցակի առաջին համարին դիտարկելու են երկրի ղեկավարի թեկնածու: «Այդ առաջին համարները ստիպված են լինելու քվեներ հավաքելու համար քննադատել երկրի առաջին դեմքին ու դրանով այս ընտրություններն ունենալու են նախագահական ընտրությունների բնույթ: Էդ ցուցակներում ներգրավված անձինք տեղերում պայքարելու են իրենց կուսակցության առաջին համարի հաջողությունն ապահովելու եւ իրենց տեղերում հաղթելու համար, եւ էս այս առումով նաեւ այս ընտրությունները խորհրդարանական ընտրությունների բնույթ են ունենալու»,- ասաց Արամ Սարգսյանը՝ նշելով, որ եթե ընտրությունները լինեն ազատ եւ արդար, ապա իրենք կսեղմեն հաղթողի ձեռքը, բայց եթե այս իշխանությունները թիվ կկրակեն, ընտրախախտում կիրականացնեն, այդ ժամանակ վստահաբար տեղերում առաջադրված բոլոր թեկնածուներն իրենց ազգ ու տակով, բարեկամներով, շտաբներով գալու են Ազատության հրապարակ:

Արամ Սարգսյանը նկատեց, որ իշխանությունները ցավոք հետեւություններ չեն անում եւ իշխանությունը պահելու համար ոչնչի առաջ չեն կանգնելու: «Այսօրվա իշխանությունների պարագայում ես անհնար եմ համարում քվեաթերթիկ հաշվելով ընտրություններում հաղթելը: Հետեւաբար, եթե մենք ուզում ենք խորհրդարան գնալ, եթե մենք իրական փոփոխություն ենք ուզում, այստեղ շատ կարեւոր է տարբերել իրական ընդդիմությանը եւ կեղծ ընդդիմությանը»,- հայտարարեց Արամ Սարգսյանը՝ ընդգծելով, որ իշխանությունները վերակենդանացնում են կեղծ ընդդիմադիրների:
«Տեսեք, ինչ են անում իշխանությունները` վերակենդանացնելով նորանոր հաճախորդներ, նորանոր ոչ իշխանական ուժեր, այս պարագայում իրենց հաղթելը շատ դժվար է լինելու, ուստի, իմ խորին համոզմամբ, քաղաքական թիմերի, իրական ընդդիմության թիվ մեկ խնդիրը միավորման մեջ է»,- ասաց Արամ Սարգսյանն ու ՔՊ ապագա վարչությանն առաջարկեց քննարկել իր նկատառումը:
12:09 Քիչ առաջ ՀՀ պետական օրհներգով մեկնարկեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում (Մելիք Ադամյան 1):

11:58 Քիչ անց կմեկնարկի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արտահերթ համաժողովը, որի ժաանակ պետք է ընտրվի կուսակցության նոր վարչություն: Համաժողովին ներկա են նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Ազատություն կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ-ից Ալեքսանդր Արզումանյանը եւ այլք հրավիրվածների շարքերում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀիշեցնենք, որ ՔՊ-ն արտահերթ համաժողով է անցկացնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում գրանցած արդյունքներից հետո վարչության հրաժարականով պայմանավորված:
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT