Երևան
12 °C
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը, հետաքրքրվեց դեֆոլտ հայտարարելու հնարավորության մասին:
«Ուզում եմ խոսել այն մասին, ինչից խոսեց վարչապետը. մենք գտնվում ենք մի չարաբաստիկ ցիկլի մեջ: Տնտեսությունը տարիներ շարունակ չի զարգանում: ՀՆԱ-ի աճը 2015 թվականին եղել 3 տոկոս, հարկեր-ՀՆԱ-ն՝ 21,2 տոկոս՝ 2015-ին, 2016-ին՝ 20,7 տոկոս: Սա նշանակում է, որ բյուջեի եկամուտները չեն աճելու մոտակա տարիներին: Ուրեմն կա՛մ պետք է ծախսերը պակասեցվի, կա՛մ պետք է նոր պարտքեր վերցնենք, կա՛մ վերջին հնարավորությունը դեֆոլտ հայտարարելն է, քանի որ 2020-ին մեր բյուջեի ծախսերի 28 տոկոսը կգնա պարտքերի սպասարկմանը»,- ասաց նա, դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին:
Զուրաբյանը նաեւ հստակեցրեց, որ դեֆոլտը ոչ թե անվճարունակությունն է, այլ որոշում՝ չվճարելու մասին.
«Ոնց որ թե իրավիճակը պարտադրում է դեֆոլտի որոշման գնալու. քանի՞ տոկոս աճ պետք է մեր ՀՆԱ-ն ունենա, որ կարողանանք այս ցիկլից դուրս գալ: Պարոն Բագրատյանի հետ խորհրդակցեցի այս թեմայի շուրջ: Ինքն ասում է, որ 7,8 տոկոս աճ է պետք շարունակաբար, որ կարողանանք այս ցիկլից դուրս գալ: Եթե այդ թիվը չեք դրել ձեր ծրագրերի մեջ, ո՞րն է ձեր կառավարության իմաստը»,- հարցրեց նա:
Վարդան Արամյանը հակադարձեց՝ 1,6 տոկոսը տնտեսական ակտիվության ցուցանիշն է, ոչ թե ՀՆԱ-ի.
«ՀՆԱ-ն ինչ-որ կանխատեսվել է, մենք փաստացի ունենք: Նախ՝ մի քանի ցուցանիշներ ներկայացնեմ պարտքի, դեֆոլտի մասին: Ամբողջ աշխարհում ընդունված է, երբ պարտքն ու դեֆոլտը վճարունակության խնդիր չէ, օրինակ՝ Կիպրոսում այն անվճարունակ չէր, ուղղակի հիբրիդային չէր: Մենք, որպեսզի հասկանանք, արդյո՞ք կա այդպիսի վտանգ, մի քանի ցուցիչներին ենք նայել, այդ թվում, կանխիկ հոսքերին եռամսյակային կտրվածքով»,- ասաց Արամյանը:
Նախարարի խոսքով՝ ցուցիչներից առաջինն արտաքին պետական պարտքն է, նվազ պարտք ունեցող երկրների համար այն պետք է փոքր լինի 48 տոկոսից, 2015 թվականին եղել է 34 տոկոս, հաջորդն արտաքին պետական պարտքի արտահանումն է.
«Աշխարհում ընդունված կանոն է, որ դեֆոլտը լինում է արտաքին պարտքից, ներքին պարտքով դեֆոլտ չի լինում, ուստի մենք արտահանման մասով արտաքին պարտքը նայում ենք, որպեսզի հասկանանք արդյո՞ք արտահանման միջոցով բավարար արտարժույթային ռեսուրսներ ունենում ենք՝ արտաքին պարտքը սպասարկելու համար»,- ասաց նախարարը:
Հարցին՝ որքան պետք է լինի տնտեսական աճը դեֆոլտ չհայտարարելու համար, Վարդան Արամյանն այդպես էլ չհստակեցրեց՝ ասելով, որ ցուցանիշները պատրաստ է տրամադրել պատգամավորին՝ «մանրակրկիտ քննարկելու»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT