Բաքվի ջարդերի մասին արտասահմանցի հեղինակի ներկայացումը՝ միջազգային թատերական փառատոնում

31/10/2016 schedule15:18

Լիտվական «ATSPINDIS» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում ներկայացվել է Սվետլանա Ալեքսիեւիչի «Մարգարիտա եւ Աբուլֆաս» վեպի վրա հիմնված մոնոներկայացումը, որում արծարծվում է Բաքվի ջարդերի թեման: 2015 թ. գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած բելառուս հեղինակի ստեղծագործությունը հոկտեմբերի 12-15-ին տեղի ունեցած փառատոնում ներկայացրել է բելառուս դերասանուհի Ելենա Դուդիչը:

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն ընդգծեց, որ օտար բեմում հայերի խնդիրը բարձրացնելն այն էլ օտարի միջոցով մեծ ձեռքբերում է:

«Շատ կարեւոր է, որ մեր խնդիրների մասին խոսվում է տարբեր բեմերում, ոչ միայն մեր դերասանների եւ ոչ միայն մեր գրականության միջոցով: Այդ ներկայացումով Ելենան հանդես եկավ Լիտվայում եւ մոտ 2 շաբաթից կներկայանա նաեւ Գերմանիայում՝ «Քիլի» փառատոնի շրջանակներում»,- ասաց նա:

«Մարգարիտա եւ Աբուլֆասը» «Արմմոնո» փառատոնի նախագիծն է: Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Առաջին անգամ խաղացվել է «Արմմոնո 2016»-ի շրջանակներում: Մինչեւ այս ներկայացվել է նաեւ Ուկրաինայում:

Լիտվայի Վիսագինաս քաղաքում կայացած 11-րդ միջազգային փառատոնում «Արմմոնոն» ներկայացրել են նաեւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը եւ Արթուր Կարապետյանը:

Ռոբերտ Հակոբյանը խաղացել է «Ամոկ» ներկայացումը, իսկ Արթուր Կարապետյանը՝ «Կույրը»:

Ինչպես տեղեկացրեց Մարիաննա Մխիթարյանը, նրանք երկուսն էլ ջերմ ընդունելության ու գովեստի խոսքերի են արժանացել: Նաեւ ստացել են մի շարք մրցանակներ:

Բացի մրցանակներից՝ Արթուր Կարապետյանը 2017 թ. սեպտեմբերին Ուկրաինայում՝ Կիեւում, կայանալիք «Մարիա» մոնոներկայացումների փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել:

Սա Հայաստանի 6-րդ մասնակցությունն է եղել «ATSPINDIS»-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1519 դիտում

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա

Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան

Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան

Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին

Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան

Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ

Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ

ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին

Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին