Անկախ նրանից՝ ում է պատկանում ՀԷԿ-ը, եթե չի բավարարում ստանդարտներին, պատժամիջոցներ կլինեն

2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է իրականացնել 17 ծրագիր, որոնցից 7-ը բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությանն են ուղղված:

Այս մասին պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Նախարարի խոսքով՝ կան մի քանի ոլորտային ծրագրեր, ինչպես՝ թափոնների վնասազերծման ծառայությունների ծրագիրը, ջրային օբյեկտների աղտոտվածության աստիճանի մոնիտորինգի իրականացումը:

Նախարարը տեղեկացրեց, որ կա նաեւ ծրագիր Սեւանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառման վերաբերյալ, որի նպատակը իրականացվող քաղաքականության արդյունավետության գնահատումն է:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ 2016-ի համար արձանագրված է Սեւանի մակարդակի` 25 սմ-ով բարձրացում:

Արդեն լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ նախարարությանը տրամադրվող գումարները բավարար չեն ոլորտում նախատեսվող բոլոր խնդիրները լուծելու համար։

Տեղեկացնենք, որ 2017 թվականի բյուջեով՝ ԲՆ-ին տրամադրվելու է 2 մլրդ 941մլն դրամ:

Ֆինանսական միջոցների սղությունն է պատճառը, ըստ նախարարի, ծրագրերը կյանքի կոչելու համար նախատեսվում են միջազգային կազմակերպություններից դոնորական աջակցություն ստանալ։

Նախարարի խոսքով՝ կարեւոր է նաեւ մասնավոր սեկտորի ներգրավումը բնապահպանական խնդիրները լուծելու համար.

«Որպես բիզնես մեր նպատակն է իրենց ներգրավվել այնպիսի կարեւոր տարածքներում, ինչպիսին, օրինակ՝ «Զիկատար» պահպանվող տարածքն է, որտեղ կա ենթակառուցվածքների ձեւավորման անհրաժեշտություն, մինչդեռ չկան այդքան մեծ պետական միջոցներ։ Այստեղ մենք որոշակի ժամանակով կառավարումը հանձնելու դիմաց մասնավորին կարող ենք ներգրավվել բիզնես սեկտորում։ Նա կարող է այս տարածքում հանգիստ կազմակերպել՝ բնականաբար, պահպանելով բնապահպանական չափանիշները, իսկ նախարարությունն արդեն կունենան հսկողական գործառույթ»,- ասաց նախարարը։

Հարցին՝ հնարավո՞ր է որոշ ՀԷԿ-եր, որոնց սեփականատերերն օլիգարխներ են, գործունեությունը դադարեցվի՝ հաշվի առնելով, որ վարչապետը հանձնարարել է ապահովել գետերի հզորություն ու արդյունավետությունը, նախարարն ասաց.

«Մեր գլխավոր նպատակը գետերի հզորություն ու արդյունավետությունը ճիշտ գնահատելն է, ինչպես նաեւ բնապահպանական տեսակետից ավերումների դեմն առնելը: Անկախ նրանից, թե ում է պատկանում ՀԷԿ-ը, եթե այն չի բավարարում բնապահպանական ստանդարտներին, մենք ներկայացնելու ենք միջնորդություն կիրառելու համապատասպան պատժամիջոցներ՝ ջրօգտագործման թույլտվության չեղարկում կամ նոր պայմանների առաջադրում»:

Մինասյանի խոսքով՝ այս պահին իրականացվում են ստուգումներ մի քանի այլ ուղղություններով, այդ թվում նաեւ Շաքիի ջրվեժի մասով, որտեղ նախարարի խոսքով՝ կա «շատ լուրջ խնդիր».

«Ունենք ստուգումներ բացված ձկնաբուծական մի շարք տնտեսություններում եւ առհասարակ խորքային հորերի մասով»,- ասաց Մինասյանը:

Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքավայրի մասին, նախարարն ասաց, որ այդ հարցով երեկ քննարկում եղել է, եւ ինքը՝ որպես բնապահպանության նախարար, այս հարցում որեւէ հիմք չի տեսել, «որպեսզի կիսի բնապահպանական ՀԿ-ների մտահոգությունները»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2784 դիտում

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել