Այսօր ԼՂ կարգավիճակի մասին բանակցություններ չեն գնում. ԱԳ փոխնախարար

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի լարվածությունն ապացույց է, որ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է կատարվեն:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի լարվածությանը:

«Այն ինչ վերաբերում է խոսքին՝ ասվում է, բայց մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը նման քաղաքականություն է ընտրել եւ պատահական չէ, որ ապրիլյան պատերազմից հետո է ընտրել: ՀՀ-ն որդեգրել է մի ուղղություն, որը վերաբերում է կրակի դադարեցման ամրապնդմանը»,- ասաց փոխնախարարը:

Մեր դիտարկմանը, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, տարածաշրջան այցի ժամանակ, Երեւանում ասել էր, որ ԼՂ կարգավիճակի հարցն է քննարկվում բանակցությունների սեղանին, Քոչարյանն ասաց, որ բանակցություններ չեն գնում այդ հարցի շուրջ:

«Ալիեւը, որը միշտ կարգավիճակի մասին խոսելուց հրաժարվել է, հիմա պատարաստ է քննարկել, Ուորլիքը դա ողջունեց, բայց այսօր ԼՂ կարգավիճակի մասին բանակցություններ չեն գնում: Ընդհանրապես, այսօր կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում, քանի որ բանակցություններ լինելու համար պետք է ստեղծվի համապատասխան պայմաններ»,- ասաց նա:

Մեր ճշտող հարցին՝ ո՞րն է վերջին փաստաթուղթը, որի շուրջ այսպես կոչված բանակցություններ են ընթանում, Շավարշ Քոչարյանը հավաստիացրեց, որ մի փաստաթուղթ կա՝ Մադրիդյանը, որն որ կողմերից միայն երկուսն են ընդունել, իսկ ԼՂՀ-ն չի ընդունել, ավելին՝ այդ սկզբունքները ոչ թե հաստատվել են, այլ ընդունվել են որպես հիմք բանակցությունների համար:

Քոչարյանի խոսքով՝ Հայաստանը երբեք չի կարող Ղարաբաղի փոխարեն բանակցել.

«Խոսել կամ համաձայնության գալ տարածքների կամ կարգավիճակի շուրջ, եւ սա շատ լավ գիտակցում են նաեւ համանախագահները: Պատահական չէ, որ Պոպովը վերջերս ասաց, որ առանց ԼՂՀ մասնակցության կարգավորումն անհնարին է, իսկ սրա օրինակ Կազանն է: Կազանը, որը Մադրիդյանի մի քիչ ձեւափոխված տարբերակն էր, պետք է հաստատեին կողմերը, այլ ոչ թե որպես հիմք ընդունեին»,- ասաց նա:

Մեր հարցին՝ ԼՂՀ միջազգային ճանաչումն ի՞նչ երաշխիքներ կարող է տալ անվտանգության տեսանկյունից, փոխնախարարն ասաց.

«Հարյուր տոկոս երաշխիք ինքը ժողովուրդն է միայն, որ իրեն պետք է պաշտպանի: Էսքան պատերազմներ, որ լինում են, ճանաչված պետությո՞ւններ են չէ մասնակցում, բայց որպես կանոն ճանաչումը լրացուցիչ երաշխիք է տալիս»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը երեւանյան ասուլիսի ժամանակ ասել էր, որ բանակցությունների սեղանին մի քանի տարրեր կան, որոնցից մեկը ԼՂ կարգավիճակի հարցն է:

«ԼՂ կարգավիճակի հարցը կարեւոր տարրերից մեկն է, որը կա բանակցությունների սեղանին: Այն կարող է մեկնաբանությունների տեղիք տալ, բայց մենք խոսում ենք վերջնական տարբերակի՝ հանրաքվեի մասին, այն պետք է լինի նաեւ հանրային ընկալման մաս»,- մասնավորապես ասել էր նա:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանը՝ փոխնախարարն ասաց, որ նման հանդիպում դեռ նախատեսված չէ.

«Դեռեւս արտաքին գործերի նախարարի մակարդակով կլինի հանդիպում»,- մանրամասնեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6403 դիտում

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ