Գագիկ Ծառուկյանի ծրագրերն ուրվագծվում են. նա հնարավոր է վերկուսակցական կառույց ղեկավարի

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ վերջին երկու ճեպազրույցում ասել էր, որ անհրաժեշտության դեպքում կբացի քաղաքականության փակված էջը: Միեւնույն ժամանակ նա քիչ էր համարել այն մարդկանց թիվը, որոնք իր տան մոտ շաբաթներ առաջ հավաքվել էին եւ իրեն խնդրում էի վերադառնալ քաղաքականություն:

Այս հայտարարությունները մի տեսակ աննկատ են դարձրել մի գործընթաց, որը կարճ ժամանակում արագ թափ է հավաքում: Խոսքը «Միասնություն» համազգային շարժման մասին է: Գրեթե ամեն օր հասարակական մի կազմակերպություն կամ անհատ հայտարարում է, որ միանում է այս շարժմանը: Ամենաթարմ դեպքերից է «Հայազն» կուսակցության հայտարարությունը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, նախկին ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի հայտարարությունը, որ միանում են այս շարժմանը: Շարժումն առաջնորդում է Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ եղած տարիներին Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը ղեկավարած Արման Վարդանյանը, որին է պատկանում լրատվական մի քանի կայք:

Armtimes.com-ը մի քանի գրավոր հարց է ուղարկել նրան՝ կապված շարժման հետագա քայլերի, նրանց եւ Գագիկ Ծառուկյանի հնարավոր համագործակցության հետ:

- Արդյո՞ք պատրաստվում եք շարժման հիմքի վրա կուսակցություն ստեղծել:

- «Միասնություն» համազգային շարժումը վերկուսակցական միավորում է: Եթե հարցը վերաբերում է 2017թ. Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցության ձեւաչափին, ապա դա մարտավարական հարց է, որին կանդրադառնանք հետագայում:

- Եթե այո, ապա ե՞րբ է հիմնադիր ժողովը կամ համագումարը լինելու:

- Շարժման պաշտոնական համաժողովը տեղի կունենա մինչև նոյեմբերի 15-ը, որի մասին հավելյալ կտեղեկացնենք:

- Քանի՞ քաղաքական եւ հասարակական միավոր կա, որ համագործակցում է շարժման հետ: Խնդրում եմ նշել առնվազին 5-ին:

- Մենք բազմիցս նշել ենք, որ «Միասնություն» համազգային շարժումը ոչ միայն կուսակցությունների, ՀԿ-ների, այլ նաև՝ առաջնորդների միավորում է: Մեզ միացած ՀԿ-ների, կուսակցությունների և անհատների մասին կտեղեկանաք համաժողովի ընթացքում:

- Ի՞նչ կապ ունի ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը շարժման հետ:

- «Միասնություն» համազգային շարժման հետ կապ ունեն ՀՀ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտահոգ են երկրի ապագայով, կիսում են շարժման գաղափարները եւ, հատկապես, բնականոն սերնդափոխության գաղափարը:

- Բացառո՞ւմ եք, որ առաջիկայում հենց Ծառուկյանն է ղեկավարելու շարժումը:

Շարժումը նախաձեռնել եւ ղեկավարում եմ ես, իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ համագումարում Շարժման խորհուրդը կընտրի կամ կվերընտրի առաջնորդին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4625 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ