Նման կուտակումները վտանգ են ներկայացնում. քաղաքագետը՝ Ադրբեջանի զորավարժության մասին

Armtimes.com-ի զրուցակիցն է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը.

Պարոն Աբրահամյան, այսօր «Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահ Վարդան Ավետիսյանը կոչով  դիմել էր աշխարհազորայինների հրամանատարներին՝ մոբիլիզացնելու կամավորական ուժերը: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է հնարավոր լայնածավալ ռազմական գործողություն կամ բլից-կրիգ, քանի որ ապրիլից հետո շատ փորձագետներ չէին բացառում, որ այն նորից կրկնվի:

- Պատերազմի վերսկսման ամենամեծ վտանգը պայմանավորված է բանակցային գործընթացի բացակայությամբ ու այն նախապատրաստական աշխատանքներով, որոնք Ադրբեջանի կողմից իրականացվում են: Այս պայմաններում երբեք չպետք է բացառել ռազմական գործողությունների վերսկսումը, մանավանդ, որ ո՛չ 1900-ականների պատերազմը,  ո՛չ էլ ապրիլյան պատերազմը ծնող պատճառները վերացված չեն:

- Ադրբեջանի կողմից սպասվող զորավարժություններում ներգրավվել են 60.000 զինծառայող, 700 հրթիռահրետանային կայանք, 150 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, ինչպես նաեւ շուրջ հինգ տասնյակ մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ՀՀ ՊՆ-ն, ըստ Ձեզ, կարո՞ղ է պատրաստ լինել ցանկացած իրավիճակի նման հագեցած զորավարժության ժամանակ՝ այն դեպքում, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ պաշտոնապես չհաստատված խնդիրներ կային մեր տանկերի հետ:

- Նման դեպքերում համապատասխան ծառայությունները խոշորացույցի տակ են առնում հակառակորդի տարածքում գրանցված ցանկացած կուտակում, որն ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, աննախադեպ է՝ անկախ այն հանգամանքից, որ դրանք ուսումնական պարապմունք կամ զորավարժություն են հայտարարվում: Նման կուտակումներն իսկապես վտանգ են ներկայացնում, որովհետեւ նվազագույնը մեծ լարում են առաջացնում շփման գծում: Կարծում եմ՝ ապրիլյան պատերազմից բոլորս էլ՝ յուրաքանչյուրս մեր մասով, դասեր քաղել ենք ու Ադրբեջանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական, ռազմական պրոցեսներն այլ ռակուրսից են դիտվում:

- Արդեն իսկ այն, որ վերոնշյալ ՀԿ-ի նախագահը նաեւ ՊՆ լրատվական վարչության պետ Վարդան Ավետիսյանն է, առիթ չի՞ տալիս մտածելու, որ ՊՆ-ն անհանգստացած է Ադրբեջանում սպասվող զորավարժություններով, Դուք ի՞նչ գնահատական կտաք՝ սթափության կոչ, թե՞ պատերազմի վտանգի մասին նախազգուշացում:

- Պաշտպանության նախարարությունն այդ թեմայով պարզաբանել է, որ «այդ հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար, այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը», այս պարագայում մեկնաբանելու առանձնապես խնդիր չեմ տեսնում:

- Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի մի քանի անգամ նվազել է, արդյոք Ադրբեջանին  ձեռնտո՞ւ է սահմանային էսկալացիան:

- Նվազել են ընդամենը Ադրբեջանի պետական բյուջեի ռազմական հոդվածով նախատեսված գումարները, սակայն Ադրբեջանն իր ռազմական կարիքները միայն պետական բյուջեի միջոցներից չի հոգում: Սա շատ ավելի վտանգավոր է, որովհետեւ չի բացառվում, որ Ադրբեջանն արտաքին աշխարհին ի ցույց է դնում իր «խաղաղասիրական նկրտումները», սակայն «սեւ փողերով» պատրաստվում է հարմար առիթի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5771 դիտում

Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու

Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու

Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու

Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան

Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ

Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին