Միքայել Արամյանցի դղյակը փլուզման եզրին է. մտավորականները դիմում են ՀՀ վարչապետին

08/11/2016 schedule19:04

ՀՀ մի շարք մտավորականներ, մտահոգված լինելով հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի՝ Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցված դղյակի ճակատագրով՝ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ պատկան բոլոր կառույցներին:

Նամակին միացել են այն մտավորականները, ովքեր տարբեր ժամանակներում եղել են Արամյանցի դղյակում: Նրանք են` ՀՀ ժողովրդական նկարիչ Թաթոսը (Հրանտ Թադևոսյան), ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադան, հայտնի դիզայներ Նուռը, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Ամալյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանը, հայտնի ճարտարապետ Աշոտ Արշակյանը: Նամակի հեղինակները վստահեցնում են, որ Արամյանցի դղյակը գտնվում է աղետալի վիճակում եւ չվերականգնվելու դեպքում կարող է փլուզվել այդ եզակի կառույցը:

«2018 թվականին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը, որի մասին Հռչակագիրն ընդունվել ու նշանավոր հայ ազգային գործիչ, բարերար Միքայել Արամյանցի տանը: Մյուս տարի էլ լրանում է Արամյանցի ծննդյան 175-ամյակը: Հայտնի բարերարը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900-ականն թթ. կառուցել է դղյակ, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Այդտեղ տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհ.Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք:

Խորհրդային Միության տարիներին այստեղ գործել է հակատուբերկուլյոզային դիսպանսեր, ռազմական հոսպիտալ, մանկական ճամբար: 2005 թվականին այն ընդամենը մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամով Տուրիզմի Հանրապետական Խորհրդից ձեռք է բերել ոչ անհայտ, մանկապղծության համար հետագայում դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը` պայմանով, որ այն առնվազն 15 տարի պետք է գործի որպես տուրիստական հանգրվան: Սակայն անցած 11 տարում որևէ էական ներդրում չի կատարվել, և այդ դղյակն այսօր գտնվում է փլուզման եզրին»,- մասնավորապես ասվում է նամակում:

Մեզ հետ զրույցում Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանն ասաց, որ տեղյակ է նամակից եւ ամբողջությամբ կիսում է այնտեղ արտահայտված մտքերը: Քաղաքապետը նշեց, որ դղյակի հարցով տարբեր կառույցների են դիմել, այդ թվում դատախազություն, սակայն որեւէ արձագանք չեն ստացել:

Հարցին, թե ո՞րն է վարչապետից իրենց սպասելիքը՝ Խաչիկյանը պատասխանեց. «Մենք ակնկալում ենք, որ խորհրդակցություն հրավիրվի եւ դղյակի տարածքը ճանաչվի հանրային գերակա շահ՝ այն վերցվելով պետության վերահսկողության տակ»:

Տարածված նամակում նշվում է, որ 2013 թվականին Արամյանցի դղյակն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նորահայտ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում, այնուհետեւ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից հիմնադրված «Լոզե» ընկերությունը դղյակը գրավադրել է Հայաստանի բանկերից մեկում:

Այս կապակցությամբ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դղյակը հիմա պատկանում է Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջը՝ Մադլեն Թաշճյանին, իսկ վերջինս արդեն երկու տարի է՝ լքել է Հայաստանը:

«Տարածքը պահպանող 4-5 աշխատակից շուրջ երկու տարի է աշխատավարձ չեն ստացել: Հիմա կարող են չպահպանել, պահակություն չանել եւ դա կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ դղյակի ճակատագրի համար»,- նկատեց նա:

Հավելենք, որ ըստ նամակագիրների՝ խնդրի լուծմամբ խիստ մտահոգ է նաև բարերարի լոնդոնաբնակ ծոռը` Ալեքսանդր Ջանոևը, որը պատրաստակամություն է հայտնել իր և գործընկերների ջանքերը ևս մեկտեղելու` հուշարձանի վերականգնման նպատակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12846 դիտում

Մակունցն ու ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչն անդրադարձել են խաղաղության և կայունության հաստատման ջանքերին

Արմավիրի ԲԿ-ն էլեկտրոնային առողջապահական համակարգի գործարկման մարզային լավագույն օրինակներից է. տեսանյութ

44-օրյա պատերազմից հետո Հայաստանը միջանցք տալ չի պարտավորվել. «Ազատության» ադրբեջանամետ կեղծիքը. Fip

Երևանում քամին ծառը արմատախիլ է արել և տապալել

2025-ի առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել ավելի քան 986 միլիարդ 71 միլիոն դրամ

Անձրևից հետո Երևանի մի շարք փողոցներում կրկին հեղեղումներ են. տեսանյութ

Ֆրանսիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հետ պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ է քննարկվել

Ծաղիկ արտադրող ևս 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել. ՍԱՏՄ

Թաիլանդի մի շարք շրջաններում ռազմական դրություն է հայտարարվել

Ինչ կտա ՀՀ-ով անցնող ճանապարհը, և որն է ամերիկյան կողմի առաջարկը. Բաբաջանյանը մանրամասնում է. տեսանյութ

44-օրյա պատերազմի մասնակիցը հետը բերած զենքը թողել է Քարվանսարայի ձորաբերան կոչվող կամրջի մոտ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank

Լևոնը ՀՅԴ-ն փակեց, Կտրիճին շեմից չթողեց, հիմա հանդուրժող է դարձել. տարիքից իրականությունը կորցրել է. տեսանյութ

Սարատովում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենքի մուտքը փլուզվել է, կան զոհեր

ՀԷՑ-ը նոր հայտարարություն է տարածել

Թուրքիայում ուղևորներով զբոսանավ է այրվում. տեսանյութ

Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնյաների կողմից բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից կաշառք ստանալու դեպքեր

Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված հսկողություն կիրականացնեն

Վարդավառի տոնին առնչվող միջոցառումները կկազմակերպվեն Վարդանանց հրապարակում. Գյումրու քաղաքապետարան

Արզումանյան-Հալաբյան խաչմերուկում մեքենա է կողաշրջվել. տուժածը հոսպիտալացվել է

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Գեղարքունիքի բնակավայրեր, ծանոթացել իրականացվող ծրագրերին, Խաչաղբյուրում կով կթել

Հյուսիս-հարավի՝ Ագարակի հնավայրը շրջանցող նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է, զանգում, ճշտում են, թե ինչ խնդիր ունենք. փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն. Մադլենյան

Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշումը բողոքարկել են նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները

Երևանում բախվել են «Լեքսուս»-ն ու շտապօգնության մեքենան

Ստամբուլում մեկնարկել են Իրանի և «եվրոպական եռյակի» միջև բանակցությունները

Ալիևի հասցեին ինքնամոռաց գովասանքից հետո Միխայիլ Գուսմանը հեռացվել է «ՏԱՍՍ» գործակալության փոխտնօրենի պաշտոնից

Շիրակի պարեկների բացահայտումները ավելացել են 3 անգամ․ ՆԳ նախարարն ամփոփել է մարզի ծառայությունների աշխատանքը

Ռուբեն Մխիթարյանն ու Վարդան Ղուկասյանը որոշել են փչացնե՞լ գյումրեցիների օրը, հարամել տաղավար տոնը

«Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մեր ջանքերի և գործընկերների շնորհիվ կարող ենք ձևավորել ջրային ռեսուրսների կառավարման կայուն համակարգ. նախարար

Սեքսուալ բռնի գործողություն, լիազորությունների չարաշահում, փաստաթղթերի կեղծում. ՆԳՆ մեկօրյա ամփոփագիրը

ՍԱՏՄ ղեկավարը նոր տեղակալ ունի. փոխվարչապետը որոշում է ստորագրել

590 հազ դոլար հափշտակելու համար կասկածվող նախկին քննիչի խափանման միջոցը փոխվել է. Դատախազությունը կբողոքարկի

Պահպանելով արդարության սկզբունքը․ Ժաննա Անդրեասյանը դասվարների հետ քննարկել է կամավոր ատեստավորման գործընթացը

BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին տեսակների արտադրական գործունեությունը

Ջեսիկա Սիմփսոնն ուղիղ եթերի ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում ու խոստովանել այդ մասին ավելի ուշ