Աղջկան` պաշտոն, հորը՝ աշխատավարձի բարձրացում. Բալասանյանը քրոջ դստերը պաշտոն տվեց

Այսօր՝ նոյեմբերի 10-ին,  տեղի ունեցավ Գյումրու ավագանու հերթական նիստը: 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո, սա ավագանու անդամների նոր կազմով 2-րդ նիստն էր: Ներկա էին միայն «Բալասանյան» դաշինքի ցուցակով ընտրված ավագանու անդամները: ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունները շարունակում են չներկայանալ՝ բոյկոտելով Գյումրու ավագանու նիստերը:

Օրակարգում առկա 46 նախագծին ավագանու անդամները միաձայն կողմ քվերակեցին:

Գյումրի համայնքի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց «Բալասանյան» դաշինքի ցուցակով ավագանու անդամ ընտրված Լուսինե Ռուբենի Սանոյանը:

Տեղեկացնենք, որ Լուսինե Սանոյանը Գյումրու փոխքաղաքապետի՝ Ռուբեն Սանոյանի, դուստրն է: Իսկ Սամվել Բալասանյանը նրա քեռին է:

«Ես ճանաչում եմ Լուսինեին: Նա իմ բարեկամն է, երկար տարիներ ֆինանսական հարցերով զբաղվում է գարեջրի գործարանում (Սամվել Բալասանյանը նկատի ունի իր որդուն պատկանող՝ «Գյումրի», «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները,-խմբ.): Ասեմ, որ նաեւ գիտությունների թեկնածու է»,- քրոջ դստերը գովելով՝ ասաց Սամվել Բալասանյանը:

Նշենք, որ Լուսինե Սանոյանին է պատկանում Գյումրու բարեգործական բաղնիքը: Այս ավագանու նիստով նշյալ կառույցին համայնքային բյուջեից հատկացվեց մոտ 5 մլն դրամ: Յուրաքանչյուր ամիս բարեգործական բաղնիքից օգտվելու է 1920 սոցիալապես անապահով գյումրեցի:

Մեկ այլ քվեարկությամբ ընդունվեց նախագիծ, որի համաձայն Սամվել Բալասանյանի փեսայի՝ Ռուբեն Սանոյանի, աշխատավարձը բարձրացվեց 6500 դրամով՝ հասնելով 250 000 դրամի:

Մոտ 19 միլիոն դրամ համայնքային բյուջեից, որպես աջակցություն, ավագանու որոշմամբ տրվեց մի շարք հասարակական կազմակերպությունների եւ պատերազմի մասնակիցների:

Ինչպես տեղեկացրել էինք՝ Գյումրու քաղաքապետարանում սպասվում են հաստիքների կրճատումներ: Ավագանու հաստատմամբ կառույցում 38-ով նվազեց աշխատակիցների թիվը: Սակայն անուններ չհրապարակվեցին: Բալասանյանը շարունակում է պատժվող աշխատակիցների անունները հույժ գաղտնի պահել:

Հիշեցնենք, որ armtimes.com-ը ուներ տեղեկություններ այն մասին, որ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցող հաստիքների կրճատումը ոչ թե սովորական օպտիմալացում է, այլ՝ պատիժ այն աշխատակիցներին, ովքեր ՏԻՄ ընտրությունների ժամանակ Բալասանյանի օգտին ձայներ հավաքելու փոխարեն սատարել էին «Հայկական վերածնունդ» կուսակցությանը:

Գյումրու ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցավ մեկ զավեշտալի դեպք: Սամվել Բալասանյանը, երբեմն, մոռանում էր ձեռքը վեր բարձրացնել եւ քվորում ապահովել: Միաժամանակ բղավում էր. «Կապ չունի, որ չեմ բարձրացնում, ես միշտ կողմ եմ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11558 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում