Բաժնի պետերը սկսել են լքել Գյումրու քաղաքապետարանը. մեկ բաժին էլ փակվելու է

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիմում չեն շարունակի աշխատել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի համատիրությունների մոնիտորինգի ու մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետերը:

Համատիրությունների մոնիտորինգի բաժնի պետ Շիրակ Շահնազարյանը Գյումրու քաղաքապետարանում սկսել է աշխատել 2012 թվականից, երբ քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Սամվել Բալասանյանը:

Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանը եւս չհերքեց, որ Շիրակ Շահնազարյանը չի շարունակելու աշխատել Գյումրու քաղաքապետարանում:

«Նա ազատվել է իր դիմումի համաձայն, երեւի ցանկանում է իր սեփական բիզնեսով զբաղվել: Նրան փոխարինում է բաժնի գլխավոր մասնագետ Շողիկ Անտոնյանը»,- ասաց Ռոբերտ Ասատրյանը եւ միանգամից հերքեց այն լուրը, որ Արտուշ Մկրտչյանը եւս ազատվելու է:

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանը 2014 թվականից է աշխատում այս պաշտոնում: Նա փոխարինել էր Արտաշես Կարապետյանին: Վերջինիս աշխատանքի ազատման պատճառը եղել էր այն, որ Արտաշես Կարապետյանը գովել էր Վարդան Ղուկասյանին, ինչն անչափ զայրացրել էր Սամվել Բալասանյանին:

Գյումրու քաղաքապետարանի մեր աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն, այս երկու բաժինը չկա օպտիմալացման ցուցակում: Սամվել Բալասանյանը պարզապես չի ցանկանում նրանց հետ աշխատել:

Պարզաբանումներ ստանալու նպատակով զանգահարեցինք նշյալ երկու բաժնի պետերին: Նրանց աշխատանքային եւ բջջային հեռախոսահամարները այդպես էլ չպատասխանեցին:

Անդրադառնալով կրճատվող հաստիքներին, նշենք, որ դեռ նոյեմբերի 10-ի՝ Գյումրու ավագանու հերթական նիստով ընդունվեց մի նախագիծ, որի համաձայն օպտիմալացվելու է քաղաքապետարանի աշխատակազմը: Սակայն այդպես էլ պարզ չդարձավ, թե ովքեր են 38 կրճատվող աշխատակիցները:

Ռոբերտ Ասատրյանը հստակ նշեց, որ փակվելու է վերահսկողության բաժինը: Այն միանալու է ներքին աուդիտի բաժնին:

«Մենք դեռ չենք որոշել, թե ովքեր են այդ 17 համայնքային եւ մնացած տեխնիկական աշխատողները, որ ազատվելու են»,- պարզաբանեց աշխատակազմի ղեկավարը եւ ավելացրեց՝ նոր աշխատողներ եւս ընդունվելու են քաղաքապետարան:

Ավագանու չորս խմբակցության՝ «Բալասանյան» դաշինքի, ԳԱԼԱ, «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների համար, աշխատանքի կընդունվի 8 գործավար: Նրանց աշխատավարձի դրույքաչափը դեռ պարզ չէ:

Ավելի վաղ armtimes.com-ը տեղեկացրել էր, որ Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցող մասսայական կրճատումների պատճառը 2016 թվականի ՏԻՄ ընտրություններն են: Որոշ բաժնի պետեր եւ աշխատակիցներ Սամվել Բալասանյանին սատարելու փոխարեն՝ ձայներ էին հավաքել «Հայկական Վերածնունդ» կուսակցության համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3654 դիտում

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում