Երևան
12 °C
Յուրաքանչյուր աշխատողից 1000-ական դրամ մեր զինվորականների կյանքի եւ առողջության ապահովագրմանը պարտադիր ուղղելու մասին օրենքի շուրջ քննարկումներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ են տալիս որոշակի բացասական տրամադրություններ ստեղծել դրա նկատմամբ:
Այդպիսի խնդիրներից մեկն էլ այն է, որ գումարը գանձվելու է տնտեսության բացառապես ոչ ստվերային հատվածում աշխատավարձ ստացող աշխատողներից: Այսինքն կրկին ու կրկին հանդիպում ենք անարդարության դրսեւորման: Տնտեսության ոչ ստվերային հատվածը, կամ ինչպես բնորոշում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը` «սպիտակ դաշտը» իր վրա օրեցօր ավելի ու ավելի մեծ բեռ է վերցնում, եւ նշված հազար դրամները այդ բեռներից ամենածանրը չէ, սակայն ամենաթարմ օրինակն է: Նախորդ այդպիսի օրինակներից է մեծ աղմուկ հանած պարտադիր կենսաթոշակային պահումները: Դրանք տարածվեցին միայն ու միայն այն անձանց եւ տնտեսվարողների վրա, որոնք պաշտոնապես աշխատավարձ են ստանում: Եկամտային հարկը, որը գանձվում է միայն «սպիտակ դաշտում» աշխատող մարդկանց աշխատավարձից: Շահութահարկն էլ տարածվում է միայն այն շահույթի վրա, որը պաշտոնապես արձանագրվում է: Իսկ տնտեսության ստվերային հատվածը չի մասնակցում ոչ բյուջեի համալրմանը, ոչ էլ 1000 դրամների դեպքում` մեր զինծառայողների կյանքի եւ առողջության ապահովագրմանը:
Թե որքան է տնտեսության ստվերային հատվածը, կան տարատեսակ գնահատականներ` 40 տոկոսից մինչ 10-15 տոկոս: Ինչ-որ բան հուշում է, որ 40 տոկոսը ավելի մոտ է իրականությանը: Անվիճելի է, որ ստվերային տնտեսությունը մեր երկրի զարգացման առաջ կանգնած լրջագույն խոչընդոտներից է: Եվ այնպես չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն էլ դա չեն հասկանում: «Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի»,- սեպտեմբերի 28-ին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետը: Չհամաձայնել այս պնդման հետ ուղղակի անհնար է:
Կարեն Կարապետյանը առաջին վարչապետը չէ, որ այսպիսի կտրուկ տոնով է արտահայտվում ստվերային տնտեսության մասին եւ ընդգծում դրա դեմ պայքարելու անհրաժեշտությունը: «Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական: Փաստաթղթավորումը պետք է պարտադիր լինի բոլորի համար: Անխտիր», -2014 թվականի մայիսի 20-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ներկայացնելով իր կառավարության ծրագիրը: 2012-ի հունիսին էլ Տիգրան Սարգսյանը ԱԺ-ում իր կառավարության ծրագիրը ներկայացնելիս նույնպես խոսեց ստվերային տնտեսության մասին: Չհերքելով պատգամավորներից մեկի այն պնդումը, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը, ամենահամեստ հաշվարկներով, մոտ 30 տոկոս է, Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե խոշոր բիզնեսին թափանցիկ դաշտ չբերելու պարագայում «մենք կտապալվենք»:
Մի խոսքով, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից պարբերաբար հնչում են ստվերային տնտեսությունը կրճատելու խրոխտ հավաստիացումներ: Բայց այդ «ստվերային տնտեսությունը» ոչ մի կերպ չի կրճատվում: Դրա վառ ապացույցներից է, թե որքան է կազմում հարկերի մասնաբաժինը համախառն ներքին արդյունքի մեջ: Պաշտոնական տվյալներով 2015 թվականին հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են ՀՆԱ-ի 21.2 տոկոսը, այս տարի սպասվում է, որ այդ ցուցանիշը կլինի 20.7 իսկ հաջորդ տարվա համար կառավարությունը նախատեսում է 21 տոկոս: Նախկին տարիներին էլ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը եղել է հենց այդ միջակայքում: Ի՞նչ է սա նշանակում: ՀՆԱ-ն հաշվարկելիս կան որոշակի մոդելներ, որոնց շնորհիվ նրանում կարողանում են ներառել տնտեսության ստվերային հատվածը: Եթե ստվերը կրճատվում է, ապա նույն ՀՆԱ-ի մեջ հարկերի կշիռը պետք է մեծանա: Բայց, ինչպես տեսնում ենք, էական փոփոխություններ չկան: Սրանով չենք կարող գնահատել, թե տնտեսության քանի տոկոսն է ստվերում: Սակայն կարող ենք ապացուցված համարել, որ ստվերային հատվածը ոչ մի կերպ չի կրճատվում տարիներ շարունակ:
Միայն հայտարարություններով չէ, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները ցույց են տալիս, որ ուզում են պայքարել ստվերային տնտեսության դեմ: Կան ռազմավարություններ, ծրագրեր, որոնց իրականացումը պետք է տեսականորեն բերի ստվերի կրճատմանը: Այդպիսի մի ծրագիր էլ ներկայացրել է Կարեն Կարապետյանի կառավարությունը դեռ այս տարվա հոկտեմբերի 6-ին: Այդ ծրագրում մի շատ կոնկրետ թիրախ կա, որը, մեղմ ասած, հավակնոտ է: Մասնավորապես նախատեսվում է, որ Հայաստանի առաջին 1000 հարկատուների մոտ հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունը պետք է աճի 25 տոկոսով: Այսինքն սա հենց այն ստվերն է, որը կառավարությունը պետք է բերի «սպիտակ դաշտ»: Սրա արդյունքում էլ, բնականաբար, պետք է էականորեն աճեն հարկային մուտքերը:
Սա ցնցող նպատակադրում է: Այլ հարց է, կիրականանա՞ այն, թե ոչ: Խնդիրն այն է, որ մեր տնտեսության հիմնական ստվերը առանձնապես խոշոր օլիգարխների բիզնեսներում է: Պատկերավոր ասած, 25 տոկոսով շրջանառության աճ ապահովելը նշանակում է լրջագույն հարված նրանց գրպանին: Իսկ 6 ամսից Հայաստանում կլինի նախընտրական շրջան` ամենակարեւոր ընտրությունները ՀՀԿ-ի եւ դրա առաջնորդի համար: Իսկ նախընտրական շրջանում օլիգարխները ձեռք են բերում հատուկ կարեւորություն: Նրանք են ըստ էության ֆինանսավորում իշխանական կուսակցության քարոզարշավը, ապահովում ընտրակաշառքները, մոբիլիզացնում թաղային կրիմինալին եւ այլն: Ու նրանց գրպանին կպչել այս ընթացքում պարզապես հակացուցված է ՀՀԿ-ի համար: Մյուս կողմից, եթե կառավարությունը նպատակադրվել է շրջանառության 25 տոկոս աճ ապահովել, ապա այդ բեռը կրկին անգամ կարող է ընկնել ստվերի համեմատաբար պակաս ծավալներ ունեցող բիզնեսների վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT