«Աշտարակ կաթը» փակվու՞մ է. տասնյակ հայցեր կան, տնօրենին չեն գտնում

18/11/2016 schedule16:43

Արդեն մի քանի օր է՝ խանութները չեն ստանում կամ շատ քիչ տեսականի են ստանում «Աշտարակ կաթ» ընկերությունից: Երեւանի փոքր կենտրոնի խանութներից մեկում մեզ տեղեկացրին, որ եթե վերջին մի քանի օրերին հատուկենտ ապրանքատեսակներ ստանում էին, ապա այսօր նշված ընկերությունից ապրանք ստանալու օրն էր, սակայն ընկերության առաքիչները չեն եկել:

Պատճառը, ըստ շուկայում տարածված տեղեկությունների, այն է, որ ընկերությունը արտադրանք չի տալիս: Դա էլ իր հերթին պայմանավորված է նրանով, որ միլիոնավոր դրամների պարտքեր է կուտակել՝ սկսած կաթ մատակարարող հասարակ գյուղացիներից, աշխատակիցներից, վերջացրած հեռուստաընկերություններով, որոնք գովազդում են ընկերության արտադրանքը:

Ստեղծված իրավիճակի, լուծման հնարավորությունների մասին փորձեցինք զրուցել ընկերության ներկայացուցիչների հետ: Որեւէ հեռախոսահամարի պատասխանող չգտնվեց: Զանգահարեցինք նաեւ ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Ափոյանին: Կրկին ապարդյուն: Նրա անձնական հեռախոսին եւս պատասխանող չգտնվեց:

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքի (նշված համայնքում «Աշտարակ կաթ»-ը մասնաճյուղ ունի) ղեկավար Վահան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը եւս փնտրում է Ափոյանին, սակայն չի գտնում:

- Ես էլ եմ իրեն ման գալիս, զանգում եմ, չի վերցնում:

- Ինչո՞ւ եք ման գալիս:

- Պարտք է, հարկային պարտավորություններ ունի, չի տալիս:

- Ինչքա՞ն է պարտք:

- 700 հազար դրամից ավելի:

- Միայն գյուղապետարանի՞ն է պարտք, թե՞ նաեւ գյուղացիներին:

- Տո՛, գյուղացիներից էլ է կաթ վերցրել՝ չի տվել: Գյուղից կային աշխատողներ, 1-2 տարի աշխատեցին, չի տվել աշխատավարձը, դուրս եկան: Թե ինչ է կատարվում, չգիտենք: Կարգին աշխատող տղա էր, լավ մարդ էր, թե ինչ կատարվեց դրա գործարանի հետ, մարդ չի հասկանում:

- Ձեր գյուղում գտնվող մասնաճյուղն աշխատո՞ւմ է:

- Չգիտեմ, մի մասը փակել էին, մնացածը չգիտեմ:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ միայն այս տարի ընկերության դեմ գումարի բռնագանձնման պահանջով 12 դատական հայց է ներկայացվել: Բոլոր հայցերի պատասխանողը «Աշտարակ կաթ» ընկերությունն է: Հայցվորների թվում են «Արմենիա Թի Վի» ՓԲԸ-ն, «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ-ն եւ այլն: Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում էր կաթնամթերքի շուկայի 40 տոկոսը: Ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանը նախկին պատգամավոր է (ՀՅԴ խմբակցության անդամ):

Քիչ առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրին, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր ընդունել է կաթնամթերք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին` «Աշտարակ կաթ» ընկերության գործունեության դադարեցման պատճառով առաջացած խնդիրները քննարկելու նպատակով: 

«Ինչպես տեղյակ եք, «Աշտարակ կաթ» ընկերությունը, որը կաթնամթերքի շուկայում ունի մեծ մասնաբաժին, այսօր հայտնվել է ծանր ֆինանսական վիճակում, ունի գյուղացիական տնտեսություններին կուտակած պարտքեր: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի մթերումների գործընթացը չընդհատվի, և ստեղծված իրավիճակի արդյունքում գյուղացիները չտուժեն»,-հանդիպման ընթացքում նշել է փոխնախարարը: 

Ռոբերտ Մակարյանը հավելել է, որ այս խնդիրն ունի շուտափույթ լուծման կարիք, քանի որ այն ժամանակին չկարգավորելու դեպքում հաջորդ տարվա գարնան և ամռան ամիսներին կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ կարող են առաջանալ մթերման հետ կապված լուրջ խնդիրներ: Միաժամանակ, Ռոբերտ Մակարյանը հորդորել է լրացուցիչ քանակի մթերումներ իրականացնելիս թույլ չտալ գնի նվազեցում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
16448 դիտում

«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը

ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան

Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան

Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի

Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա

Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը