Ինչու են ՀՀԿ-ականները ձեռնունայն մնում Կարեն Կարապետյանի գալուց հետո

Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մի քանի հետաքրքիր հայտարարություններ է արել, որոնք ուղղակի, թե անուղղակի կերպով վերաբերում են իշխանություններին ու հատկապես Հանրապետական կուսակցությանը:

Պատասխանելով այն դիտարկմանը, որ նախարարների կամ այլ պաշտոնների է նշանակել «Գազպրոմ-Արմենիա» ընկերության իր նախկին գործընկերներին կամ ընդհանրապես իր ընկերներին՝ նա հայտարարել է, որ թիմ ընտրելու ժամանակ որոշակի խնդիր է ունեցել: «Թիմն ընտրելիս, ես ընտրում եմ այնպիսի մարդկանց, որոնք ինձ հետ ճանապարհ են անցել: Թիմն ընտրելիս՝ ես շատ խնդիրներ եմ ունեցել, կան մարդիկ, որոնց որոշակի ավանսով եմ նշանակել, որովհետեւ այդ պահին ավելի լավ թեկնածու չեմ ունեցել: Ցավոք սրտի, պետք է ֆիքսենք, որ մեր կադրերի պահեստային հարթակը այնքան էլ մեծ չէ»,- ասել է Կարապետյանը:

Վարչապետի այս հայտարարությունն ուշագրավ է այնքանով, որ Հանրապետական կուսակցությունը, որին վերջերս անդամակցեց նաեւ ինքը, ըստ ՀՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների, ունի 150-160 հազար անդամ: Եվ ՀՀԿ ներկայացուցիչները բազմիցս են հպարտանում, որ ցանկացած ոլորտի համար իրենք ունեն կադրեր, ու ընդհանրապես կադրային խնդիր չունեն: Մինչդեռ Կարեն Կարապետյանը լրագրողներին է ասում՝ «եթե ունեք լավ կադրեր, որոնց տեսնում եք ու կարող են որոշակի ոլորտներ կառավարել, միայն շնորհակալ կլինեմ, որ ինձ այդ տվյալները տաք»: Այս եւ ՀՀԿ-ին վերաբերող վարչապետի մի քանի հայտարարությունների շուրջ զրուցեցինք Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, փաստորեն ՀՀԿ-ն որակյալ կադրերի խնդիր ունի, դրա համար էլ Կարեն Կարապետյանը «Գազպրոմ-Արմենիայից», իր ընկերների շրջանակներից է մարդիկ բերում ու պաշտոնների նշանակում:

- Դուք նորից ցանկանում եք մի փոքր աղավաղել վարչապետի ասածները: ՀՀԿ-ում շատ վստահելի կադրեր կան, բայց նրանք վարչապետի հետ միասնական աշխատանք չեն ունեցել: Իսկ վստահելու համար նաեւ միասնական աշխատանք է անհրաժեշտ, միասին անցած ճանապարհ: Բնականաբար, սկզբնական վարչապետին վստահվել է, ինքն էլ իր գործողությունները պետք է ուսումնասիրած կադրերին վստահի: Իսկ ընդհանրապես թե նախարարների, թե այլ պոստերում ճնշող մեծամասնությունը հանրապետականներ են: Մյուս կողմից էլ՝ ո՞վ է ասել, որ պետք է միայն հանրապետական լինեն, որ կառավարության ծրագրերն իրականացնեն:

- Բայց չէ՞ որ ձեր երիտասարդ կուսակցականները, պատգամավորները տարիներ շարունակ պայքարում են ՀՀԿ-ի հաջողության համար եւ զուգահեռաբար հույսեր փայփայում, որ մի օր էլ իրենք գործադիրում պաշտոններ, նախարարական պորտֆելներ կստանան: Մինչդեռ Կարապետյանն իր թիմակիցներին է բերում, եւ ձեր կուսակցականները ձեռնունայն են մնում:

- Եթե դուք ուշադիր հետեւեք, կուսակցությունից բավականին շատ երիտասարդներ այսօր ընդգրկվել են տարբեր օղակներում աշխատելու: Եվ եթե համեմատության դաշտում վերցնեք, տոկոսային հարաբերությամբ նույնիսկ անհամեմատելի է կուսակցականի եւ անկուսակցականի քանակը: Իսկ մենք որեւէ նման չափորոշիչ չենք դրել, որ պետք է լինի միայն ՀՀԿ անդամ, սա, բնականաբար, թիմի գաղափարն է: Բայց պետք է լինի թիմի անդամ: Եթե կան ցանկացողներ, որոնք համապատասխան հնարավորություններ ու ունակություններ են ունենում, պարտադիր չէ, որ նա լինի ՀՀԿ անդամ: Եվ վարչապետն իր ընտրությունները կատարում է այդ սկզբունքով:

- Այնուամենայնիվ, դուք էլ կադրերի խնդիր ունեցաք, որ վարչապետի պաշտոնում ոչ թե ձեր կուսակցության որեւէ անդամի, այլ Կարեն Կարապետյանին նշանակեցիք, որը հետո անդամագրվեց ձեր կուսակցությանը:

- Իսկ ով է ասել, որ Կարեն Կարապետյանը մեզանից օտարված մարդ է եղել, ժամանակին մեր կողմից նրան վստահվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնը: Ինչ պարտադիր էր, որ վարչապետը լիներ մեր կուսակցության անդամը: Ժամանակին անկուսակցական է եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, անկուսակցական այլ վարչապետներ էլ ենք ունեցել: Կուսակցական պատկանելությունը դոգմա չէ:

- Կարեն Կարապետյանը նաեւ համաձայնեց այն դիտարկման հետ, որ ՀՀԿ մտնելով՝ իր վարկանիշն ընկել է:

- Եթե նա անկուսակցական է լինում, այլ քաղաքական ուժերը նրա հետ ավելի մեծ հույսեր են կապում: Բայց եթե մեկը անդամակցում է որեւէ կուսակցության, հնարավոր է նրա նկատմամբ, օրինակ, այլ կուսակցության անդամների մոտ թերահավատություն առաջանա, քանի որ վարչապետը տվյալ դեպքում պետք է նաեւ կուսակցական գործունեություն իրականացնի: Մեր իրականության մեջ անկուսակցականը կարող է ինչ-որ չափով ավելի մեծ վստահություն ունենա:

- Gallup-ն էլ հայտարարեց, թե սոցհարցումներով նա ավելի բարձր վարկանիշ ունի, քան Սերժ Սարգսյանը:

- Ժողովուրդը միշտ էլ նոր մարդու կարիք ունի, եւ նոր մարդու նկատմամբ միշտ էլ ավելի մեծ վստահություն է լինում: Մենք շատ ուրախ կլինենք, որ հանրության մոտ ապագայի նկատմամբ ձեւավորված վստահությունը պահպանվի: Իսկ դա կարող է պահպանվել աշխատանքի արդյունքում:

- Ի դեպ, «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ամիսներ առաջ հայտարարեց, թե «մենք տեսնում ենք, որ իշխանությունները հեղինակազրկված են, ո՞ւմ հայտնի չէ, մենք մտնում ենք կոալիցիա, որ իշխանության որակը փոխվի»:

- Այդ դեպքում ինչու էին մտնում, անձնազոհությա՞ն էին գնում մեզ համար, որ գան մեզ ուժեղացնե՞ն: Եթե ընդդիմադիր դաշտում են լինում, իշխանական դաշտ գնալու ժամանակ բնականաբար բոլորը վարկանիշի որոշակի անկում են ունենում այն առումով, որ իշխանական ձայները բուն իշխանությանն են, բայց իրենք կորցնում են ընդդիմադիր ձայները: Նույն կերպ այսօր եթե ՀՀԿ-ն ընդդիմություն դառնա, անկում կունենա, քանի որ կկորցնի իշխանական ձայները: Այսինքն ընդդիմությունից իշխանություն կամ հակառակը գնալը միշտ անկման է բերում:

- Կարապետյանը նաեւ հայտարարեց, որ եթե իր կառավարությունը, թիմը էֆեկտիվ աշխատի, եւ եթե պահանջված լինի, 2018-ից հետո էլ իրեն վարչապետի պաշտոնում է տեսնում: Փաստորեն նա լինելու է նաեւ խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետի կամ երկրի ղեկավարի ձեր թեկնածո՞ւն:

- Սկզբում ողջ մամուլը գրում էր, թե նա ընդամենը երկու-երեք ամսով է նշանակվել: Այն հայտարարությունը, որ ՀՀ նախագահը բարձրացրեց համագումարի ժամանակ, այդ բոլոր հարցերի պատասխանն էր: Այսինքն, եթե ժողովուրդն իր քվեն կտա ՀՀԿ-ին, 2017թ. մեր վարչապետը կլինի Կ. Կարապետյանը: Իսկ մեկ-երկու տարվա համար մենք կանխորոշենք, թե ով կլինի մեր վարչապետի թեկնածուն, բնականաբար, եթե այս կառավարությունն իր առաջ դրված խնդիրները լուծի, պետք է շարունակի իր աշխատանքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3957 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել