Երևան
12 °C
Վանաձորի հրդեհված Ուկրշին տնակային ավանի անօթեւան բնակիչները ծածկ ունենալու իրենց ակնկալիքը կապում են Վանաձորի ավագանու վաղը սպասվող արտահերթ նիստի հետ:
Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասացին տնակային ավանի բնակիչներից:
Հիշեցնենք, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 13-ին արտահերթ նիստ է հրավիրել մեկ օրակարգային հարցով՝ 2016 թվականի Վանաձոր համայնքի բյուջեում փոփոխություն կատարելու համար:
Հրդեհված տնակի բնակչուհի Սվետլանա Թամազյանը պատմեց, որ տղայի ողջ գույքն այրվել է, քանի որ իրենք 2 տնակ ունեն այդ նույն թաղամասում, վեց հոգանոց ընտանիքով ապրում են մեկ տնակում.
«Քաղաքապետն ասել է` ժամանակավոր կացարանով կապահովենք, մինչեւ տեսնենք` ինչ է լինում: Էս տնակում մի մահճակալ ու բազմոց ունենք, վեց հոգով հարմարվում ենք, ի՞նչ անենք, որ էրեխեն չմրսի»,- ասաց նա:
Այս ընտանիքը երկու երեխա ունի, մեկ ամսական երեխային հրդեհի ժամանակ հենց վերմակով փաթաթած են փրկել՝ հանելով տնից:
Ընտանիքի ողջ գույքն արվել է, անգամ փաստաթղթերը.
«Մենակ էրեխու օրորոցն է մնացել, ապառիկով գույք էինք վերցրել՝ լվացքի մեքենա, ոչ մի բան չկա, անգամ ձմեռվա կարտոշկա, պահածոներ, ինչ ունենք-չունենք այրվել ա»,- պատմեց տիկին Թամազյանը:
Թաղամասի մյուս բնակչուհի Արմինե Ծատուրյանն ամուսնու եւ երկու երեխաների հետ բնակվում է բարեկամի տանը, քաղաքապետարանի տրամադրած ժամանակավոր կացարանում պայմաններն այնքան էլ բարվոք չեն.
«Քաղաքապետն ասել է` վարձով բնակարան ձեռք բերեք, քաղաքապետարանը կվճարի. նիստ են անելու»,- ասաց նա:
Ի դեպ, թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ էլ Մամիկոն Ասլանյանն ասել է ավագանու արտահերթ նիստի մասին, որից էլ տուժած բնակիչները մեծ ակնկալիքներ ունեն.
«Եթե նիստը կայանա, մեզ համար շատ կարեւոր հարցեր կլուծվեն»,- ասաց Արմինե Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ հրդեհի դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ի դեպ, վանաձորյան ընդդիմությունը՝ ԲՀԿ, ՀՎԿ եւ ԼՀԿ խմբակցություններն ասել են, որ բոյկոտը շարունակվում է:
2016թ. դեկտեմբերի 5-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, կրակի հետ անզգույշ վերաբերվելու պատճառով այրվել եւ ոչնչացվել են Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ուկրիշին» թիվ 4-րդ տնակային ավանում գտնվող 4 բնակիչներին պատկանող բնակարանները եւ գույքը, որի հետեւանքով վերջիններիս պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT