Երևան
12 °C
Կրտսեր Գուրգեն Արսենյանը
Արսենյանի ընկերը՝ Գուրգեն Գրիգորյանը
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկեց Միացյալ ազգային կուսակցության (ՄԱԿ) նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու՝ Գուրգեն Արսենյանի մասնակցությամբ այս տարվա ապրիլի 17-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք. միջադեպը տեղի է ունեցել ժամը 01:00-ի սահմաններում: Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գործող «Կրիստալ» գիշերային ակումբում 5 անձանց միջեւ չնչին առիթից՝ ուսով դիպչելու պատճառով ծագած վիճաբանությունը շարունակվել էր ակումբից դուրս, որտեղ այն վերածվել էր կռվի: Վիճաբանող կողմերից մեկում եղել է պատգամավորի որդին՝ իր երկու ընկերների հետ:
Սույն քրեական գործով կալանքի տակ են գտնվում 21-ամյա Գուրգեն Արսենյանի երկու ընկերները՝ Գուրգեն Գրիգորյանը եւ Արմեն Ներսիսյանը: Արսենյանը նախաքննության սկզբում կալանավորվել է, սակայն նրա նկատմամբ ավելի ուշ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա դատական նիստի ընթացքում տեղեկացանք, որ վիճաբանության հակառակ կողմի երկու երիտասարդների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:
Գործով նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանը հետաքրքրվեց ամբաստանյալների կենսագրական տվյալներով: Արսենյանի որդին հայտնեց, որ նախկինում դատապարտված չի եղել, բնակվում է Երեւանում, ներկայումս էլ սովորում է Երեւանի մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: Ամբաստանյալներից Գուրգեն Գրիգորյանն էլ հայտնեց, որ նախկինում դատապարտված է եղել. վերջինս, սակայն, չհիշեց, թե քանի անգամ է դատապարտվել: Գործով մյուս ամբաստանյալ Արմեն Ներսիսյանն էլ դատավորի հարցին ի պատասխան նշեց, որ առողջական խնդիրներ ունի՝ թոքի հետ կապված:
Այնուհետեւ դատավոր Գագիկ Պողոսյանը դատավարության կողմերից հետաքրքվեց, թե մինչ դատաքննությանն անցնելը միջնորդություններ ունե՞ն ներկայացնելու, ինչին պաշտպանական կողմը բացասական պատասխան տվեց: Նիստի մեկնարկից դեռ կես ժամ էլ չէր անցել, երբ Գագիկ Պողոսյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց: Հետաքրքիրն այն է, որ այդ ընդմիջումից հետո պաշտպանական կողմը «հիշեց», որ արագացված դատական քննություն անցկացնելու միջնորդություն ունեն ներկայացնելու, ինչն էլ հիմք է տալիս ենթադրելու, որ այդ «հուշումն» արվեց դատավորի կողմից:
Ամբաստանյալ Գուրգեն Արսենյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ խնդրելով արագացված դատաքննության կարգ կիրառել: «Օգտվելով մեր դատավարական իրավունքներից խնդրում ենք կիրառել արագացված դատաքննության կարգ: Գիտակցում եմ իմ միջնորդության բնույթն ու դրա հետեւանքները»,-ասաց Արսենյանը, որին միացան նաեւ նրա ընկերները՝ Գուրգեն Գրիգորյանը եւ Արմեն Ներսիսյանը: Գործով մեղադրող դատախազ Նալբանդյանը մինչ ներկայացված միջնորդության վերաբեյալ դիրքորոշում հայտնելը հետաքրքրվեց, թե սա արդյո՞ք նշանակում է, որ ամբաստանյալները ընդունում են իրենց առաջադրված մեղադրանքը, ինչին ի պատասխան նրանք ասացին, որ մեղադրանքում իրենց մեղավոր են ճանաչում: Նշենք, որ նախաքննության ընթացքում մեղադրողը դեմ է եղել արագացված դատաքննության կարգ կիրառելուն, այսօր էլ նա դատարանից ժամանակ խնդրեց՝ արագացված դատաքննության կարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար: Չի բացառվում, սակայն, որ մեղադրողն այնուամենայնիվ փոխի իր դիրքորոշումը:
Նշենք, որ դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում, սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները: Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը: Այսինքն, պատիժը մեղմացվում է:
Երբ Գուրգեն Արսենյանի որդին կալանավորվել էր, նա մեր զրույցում ասել էր, թե որդին առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ տեղի ունեցածը ոչ թե խուլիգանություն է, այլ՝ սովորական վիճաբանություն: Այսօր, սակայն, դատարնում նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:
Կրտսեր Գուրգեն Արսենյանի եւ Արմեն Ներսիսյանի պաշտպան Արտակ Քոչարյանը մեր զրույցում ասաց, որ գործով տուժողներ չկան: Մեր հարցին, թե ի՞նչ փոխվեց, որ ամբաստանյալները որոշեցին ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները, Քոչարյանը պատասխանեց. «Իրենք սկզբում հայտարարել են իրենց կարծիքը, հետո, խորհրդակցելով փաստաբանների հետ, փորձեցին օգտվել այդ հնարավորությունից, որը օրենքով իրենց ընձեռնված է: Սպասում ենք դատախազի դիրքորոշմանը: Եթե մենք դատաքննությամբ գնանք, ապա մենք ապացույցների հետ կապված մեծ աշխատանք ունենք անելու, բայց մենք որոշեցինք պաշտպանական մարտավարությունը փոխել»:
21-ամյա Գուրգեն Արսենյանին եւ նրա երկու ընկերներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործով առարկաների գործադրմամբ):
Այս գործով հաջորդ դատական նիստի տեղի կունենա 2017 թվականի հունվարի 19-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
117 քրվարույթ՝ 2026-ի ապրիլից հունիսի 7-ը՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ
Ինչ բնույթի և քանի հեռախոսազանգ է ստացել ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը ժամը 15։00-ի դրությամբ
Գյումրիում ձերբակալված անձինք ընտրատեղամասի դիմաց կաշառք են բաժանել. հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ
Կարոյի մոտ են. փողը կուդան, բայց քյալլա տալ չկա, էշն էլ, վրի վեշն էլ. Պողոսյանի մասնակցությամբ ձայնագրություն
«Մարդասպան շան տղա», «Փողը վերցրել եմ, բայց խ...յ թե կընտրեմ». ինչ են գրում քաղաքացիները քվեաթերթիկների վրա
Ողբերգական ավտովթար Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին. կան զոհ և տուժած
Քանի քաղաքացի է մասնակցել ընտրություններին ժամը 14:00-ի դրությամբ
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ քանի հաղորդում է ստացվել. դատախազություն
Կրկնաքվեարկության, քվեարկության գաղտնիության խախտման դեպքեր. ՆԳՆ-ն 6 հոգու ձերբակալել է
Որոշ ընտրատեղամասերում ռումբերի տեղադրման մասին ահազանգերը կեղծ են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալություններ Գյումրիում. ՆԳՆ
Դատարաններ են մուտքագրվել ընտրական իրավունքը վերականգնելու վերաբերյալ դիմումներ. տեղեկատվություն
Ժամը 12:30-ի դրությամբ տնային կալանքի տակ գտնվող 205 անձ մասնակցել է քվեարկությանը
«Ուժեղ Հայաստանի»՝ քվեարկության գաղտնիությունը խախտած ևս մեկ վստահված անձ է ձերբակալվել
Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, իսկ զինվորները ծառայեն խաղաղ. Սուրեն Պապիկյան
ՀՀ քաղաքացու տանը Թուրքիայի Հանրապետության որևէ քաղաքացի հաշվառված չէ. ՄՔԾ-ն հերքում է հրապարակել
Խի՞ ուրիշն ուտի, մենք չուտենք. թող մեզ էլ տա, մեջներն ես, ճշտի, 10-10 բաժանում են. նոր ձայնագրություններ
Ռուսաստանը պետք է մեր ինքնիշխանությանը, ինքնուրույն որոշումներ կայացնելուն հարգանքով վերաբերվի. Միրզոյան
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը կատարել է կրկնակի քվեարկության փորձ
Ձերբակալվել է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը
ԵԱՏՄ-ում չեն կարող Հայաստանին զրկել կարգավիճակից. Նիկոլ Փաշինյան
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
2031 թվականին ևս Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի թեկնածուն է լինելու. Ալեն Սիմոնյան
11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14.48%-ը
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ. ՆԳՆ
Թուրքիայի որևէ քաղաքացու հաշվառման դեպք չկա. տվյալ անձը ՀՀ քաղաքացի է. Նելլի Դավթյան
Մոսկվայից Հայաստան ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» փոխնախագահը ձերբակալվել է
Մեծ թվով ֆեյքեր են լցնում «եթեր»՝ փորձելով ապալեգիտիմացնել ընտրությունները. Հարությունյան
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում ՅԱՐՈՒԹՅՈՒՆ հայրանունով թուրք կա. Ալեքսանյան
Վավերականությունն ավարտված անձը հաստատող փաստաթղթով ևս հնարավոր է քվեարկել. պարզաբանում
Ծրարի կամ քվեաթերթիկի վրա որևէ գրառում կատարելու դեպքում քվեն կդառնա անվավեր. ԿԸՀ քարտուղար
Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունն արհեստական է, որոշ ուժերի կողմից ստեղծված. Փաշինյան
Մենակ խորոված չի, էդ փողով քեզ մի հատ ցեփ եմ առնելու. ով ընտրըմ ա՝ մարդա 100 փող ա հասնում. նոր ձայնագրություն
Գիշերը տեղամասային հանձնաժողովի քարտուղար և նախագահներ են ձերբակալվել. ԿԸՀ նախագահ
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է
Կյանքից հեռացել է դերասան Խաչատուր Հունանյանը
ՆԳՆ-ն պարզաբանել է ընտրատեղամասերից մեկում ոստիկանի քվեարկելուց հետո քվեաթերթիկներ դուրս բերելու լուրը
Ընտրական գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, մենք բոլոր ահազանգերով զբաղվում ենք. ԿԸՀ նախագահ
ԱՄՆ-ն և Ֆրանսիան քննարկել են ՆԱՏՕ-ում եվրոպական երկրների ներդրման ավելացման հարցը
ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 12 մարդ վիրավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT