Պատասխան եք տալու այ դավաճաններ. Արմեն Վիրաբյանն արձագանքում է Բաքու գնալու մասին լուրերին

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը երեկ ֆեյսբուք սոցցանցի միջոցով զրուցել է Արմեն Վիրաբյանի հետ, որն ըստ ադրբեջանական Haqqin.az  կայքի՝ պատրաստվում է Բաքու մեկնել եւ միանալ խաղաղության հարթակին: Վերջինս երեկ հարցազրույց էր տվել Haqqin.az –ին՝ նշելով, որ «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողներից է եւ Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը: «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողներից երկուսը հերքեցին նրա կապը այդ ակցիաների հետ: Դավիթ Սանասարյանն էլ պնդում է, որ նա «Ժառանգության» անդամ չէ:

Սանասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վիրաբյանի հետ զրույցից ինքը հասկացել է, որ նա չի մեկնելու Բաքու, ուղղակի նրան մոլորության մեջ են գցել:

«Ես պարզապես կարող եմ ասել, որ խոսել եմ հետը: Ասաց, որ տեսաուղերձով հանդես կգա, կասի, թե ինչն ինչոց է: Այս պահին նա Գերմանիայում է, վստահեցրեց, որ չի պատրաստվում գնալ Բաքու: Ինչքան հասկացա՝ իրեն գցել են մոլորության  մեջ, ասել են, որ պետք է ինչ-որ հայտարարության միանա, որով խաղաղություն է քարոզվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Արմենի հայրը ղարաբաղյան պատերազմի մասնակից է, իրենք հայկական Չարդախլու գյուղից են, նա դեմ է պատերազմներին, բայց նաեւ դեմ է հող հանձնելուն: Այսքանը կարող եմ ասել:

- Դավիթ, Արմեն Վիրաբյանը ինչո՞ւ է Գերմանիա գնացել:

- Աշխատում է, չգիտեմ ինչ խնդիրներ ունի, բայց գնացել է Գերմանիա՝ աշխատելու:

- Նա «Ժառանգութուն» կուսակացության անդամ եղե՞լ է:

- Ոչ, «Ժառանգության» անդամ չի եղել, համակիր է եղել:

- Բայց նաեւ Երեւանի ավագանու 2013-ի ընտրություններին «Ժառանգության» ցուցակում է եղել:

- Երեւի: Նա զարգացած տղա է, սրիկա չի: Ամեն դեպքում, ինչքան որ ճանաչել եմ այդ կարճ ընթացքում՝ նորմալ մարդ է: Հավանաբար սխալվել է haqqin.az-ին հարցազրույց տալով, որովհետեւ այդ կայքը ոչ թե խաղաղություն է ուզում, ոչ թե ճշմարտություն է հետապնդում, այլ կոնկրետ բիզնես քարոզչական մեքենա է, ու այդ բիզնեսն անում է նաեւ զինվորների արյան հաշվին: Այնպես որ իմ կոչն է բոլորին՝ այդ լրատվամիջոցին որեւէ բառ մի ասեք:

- Ո՞վ է մոլորեցրել Արմեն Վիրաբյանին, ո՞ւմ հետ է նա կապի մեջ եղել, տեղյա՞կ եք:

- Որքան հասկացա Վահան Մարտիրոսյանը եւ նրանք, որ Բաքվում են հայտնվել:

- Փաստորեն, այդ մարդիկ աշխատում են ուրիշներին ներգրավելու ուղղությամբ:

- Այո, կոնկրետ միջոցառումներ են իրականացնում: Ես վստահ եմ, որ նրանք փորձել են այլ մարդկանց էլ այնտեղ տանել: Խոպան են գնացել, փող են աշխատում:

- Իսկ իրենք գումար առաջարկո՞ւմ են: Կոնկրետ Արմենին առաջարկե՞լ են:

- Ինչքան հասկացա՝ Արմենի դեպքում նման բան չի եղել, բայց այլ դեպքերում առաջարկում են: Ես նման մեկի հետ էլ եմ խոսել, նման առաջարկներ են եղել:

Ի դեպ, Արմեն Վիրաբյանը դեռ տեսաուղերձով հանդես չի եկել, սակայն ժամեր առաջ գրառմամբ է հանդես եկել ֆեյսբուքում՝ դավաճաններ համարելով իրեն քննադատողներին:

«Հատուկ պարապ-կարապների ու մեգա ԲՏ-երի համար:
Նախ դուք ով եք, այ տզրուկներ եւ ներվակերներ։ Ո՞վ ա Բաքվում. Իմ համար Եվրոպայում եմ: Չեք հավատում կարամ նկար ուղարկեմ, այ խավարասերներ!!! Ո՞վ ա դավաճան, ինչը դավաճանել... Այ Հուդաի ծնունդներ, Պատասխան եք տալու այ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ: Ամոթ ձեզ!!! Աղոթեք ուղղակի, որ չխաչվեն մեր ճանապարհները:
Կանխավ ուրախ եմ իմ ընկերների համար, այս կգբ-ական եւ գեբբելսյան սուտն ու հերյուրանքը տարածողներին կանգնեցնելու համար!»:

Մինչ այդ haqqin.az-ը նոր հոդված է հրապարակել Վիրաբյանի մասին՝ այս անգամ նշելով, որ Արմեն Վիրաբյանը ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի ազգականն է:

Նոր հրապարակման մեջ, որտեղ Վիրաբյանը դիմում է Իլհամ Ալիեւին, հրապարակված են նաեւ երիտասարդի անձնագրի էջերի պատճենները:

Ալիեւին ուղղված նամակում Վիրաբյանը նշում է, որ բավական ժամանակ է՝ պայքարում է Սերժ Սարգսյանի դեմ, ով կեղծում է ընտրությունները, խախտում մարդկանց իրավունքները: Նշում է, որ Հայաստանում վտանգված է եղել իր կյանքը, այդ իսկ պատճառով արտագաղթել է: Վիրաբյանն ընդգծում է, որ ստիպված է եղել լքել Հայաստանը, քանի որ եղել է ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համակիրը եւ մասնակցել հետընտրական բողոքի ակցիաներին:

«Խնդրում եմ այսուհետ ապահովել իմ անվտանգությունը եւ օգնել միջազգային իրավունքների շրջանակներում երրորդ երկրում ստանալ ապաստան»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8408 դիտում

Ռոնալդուն պատրաստ է լքել «Ալ Նասր»-ը. նա վերջնագիր է ներկայացրել

Կրակոցներ՝ Վայոց ձորում գտնվող հանգստյան գոտիներից մեկում

Թրամփը փոխել է ԱՄՆ-ում զենքի վաճառքի կանոնները

Երևանում բախվել են մեքենաներ. կան վիրավnրներ

Ղարաբաղից տեղահանված անձանց սոցաջակցության ծրագրերի դադարեցման լուրերը ոչ միայն սուտ են, այլև վտանգավոր. ԱՍՀՆ

«Օպել»-ը բախվել է բետոնե պատին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում. կան վիրավորներ

ՄիԳ-29 կործանիչներն Ուկրաինային մատակարարելը սխալ էր. Սլովակիայի նախագահ

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր տեսանելիություն

Այս պայմաններում են ՀԷՑ-ի մասնագետները Սեմյոնովկայի լեռներում վերացնում օդային գծի վթարը. Պետրոսյան. տեսանյութ

ՀՀ և Կամբոջայի ԱԳՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները

Մեկը խոստանում է անվճար կաթ, մյուսը՝ բուլկի, 3-րդը՝ հարկերից ազատում. այսպես է, երբ չկա օրակարգ և տեսլական

Իրանը չի ձգտում միջուկային ռումբ ստեղծել. Արաղչի

Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու

Երևանում բախվել են ՊՆ փոխգնդապետի «Մերսեդես»-ն ու թիվ 7 երթուղին սպասարկող ավտոբուսը

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական նոր խորհրդի առաջին նիստը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին

«Հղիության արհեստական ընդհատման արգելքը նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով հոդվածն ունի ստահոդ պնդումներ

Նիկոլ Փաշինյանը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում մասնակցում է պատարագի

Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին են ներկայացվել հայ-հնդկական սպառազինության նմուշները. տեսանյութ

Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Հելբերգը Վենսի հետ կայցելի Հայաստան. ժամկետները հայտնի են

Նոյեմբերյանում, Հրազդանում և Աղավնաձորում բացվել են երիտասարդական կենտրոններ

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ընթանում է քննություն

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնին

Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար

ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մինչև հունիս ավարտեն պատերազմը․ Զելենսկի

Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը

Վարչապետն այցելել է «Armenian Helicopters» ընկերություն․ տեսանյութ

ՀԷՑ-ը թալանել է քեզ․ Վահագն Ալեքսանյանը նոր տեսանյութ է հրապարակել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար․ Ապարանի և Հրազդան տարածաշրջաններում ձյուն է

Թիվ մեկ առաջնահերթությունն է եղել խաղաղության օրակարգի սպասարկումը․ քննարկվել է ԱԳՆ 2025-ի հաշվետվությունը

Բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է քրեական պատասխանատվություն

Արտաքին գործերի նախարարության տարեկան հաշվետվությունը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ապարանի տարածաշրջանում կատարվում են ճանապարհների մաքրման, մշակման աշխատանքներ

Նուբարաշենի զորամասի 24-ամյա պայմանագրային զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

«Կրթվելը նորաձև է» շարժմանը միացած սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ձեր ակտիվ աջակցության կարիքն ունեմ․ Հակոբյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ տեղումներ, նաև բուք կլինեն

Ցուցանիշը դրված է՝ կատարված է․ անգամ կրկնակի, եռակի և ավել․ Պապոյան