Երևան
12 °C
Երաժիշտ Վահան Արծրունին երեկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել, որտեղ ոմն Գրիգոր նրան հարցեր է տվել Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կապերի, Խորենացի փողոցում ամռանն անցկացվող բողոքի ակցիաներին մասնակցության, ապրելու միջոցների, ընտանիքի մասին:
Արծրունին չի կարողացել պարզել, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել ԱԱԾ. նրան ասել են, որ «ուղղակի զրույց է»: Այս «ուղղակի զրույցից» հետո երգչի ֆեյսբուքյան էջն ընկերների համար արգելափակվել է: Այդ մասին նա հայտնեց մեզ հետ զրույցում.
- Երեկվանից իմ բոլոր գրառումները եւ հրապարակումներն արգելափակվել են: Ես գրում եմ, բայց իմ ընկերները չեն կարողանում էջս տեսնել: Իմ խոսքի ազատությունը սահմանափակվում է ֆեյսբուքյան էջը բլոկ անելով:
- Պարոն Արծրունի, փորձե՞լ եք պարզել որն է ձեզ ԱԱԾ հրավիրելու, ձեր էջն արգելափակելու պատճառը:
- Ոչ, ես ո՞նց կարող եմ պարզել, երեկվա իմ ԱԱԾ-ի հանդիպումից հետո այդպես է: Մեկը մյուսի հետ կապված է, ըստ երեւույթին: Առաջին հարցը, որ տվել եմ ԱԱԾ-ում, եղել է հետեւյալը. մեր հանդիպումն արդյո՞ք Սահմանադրության խախտում չէ: Պատասխանը եղել է հետեւյալը. սա ընդամենն ընկալեք որպես զրույցի հրավեր: Ես դա կարող եմ զրույցի հրավեր ընդունել լրագրողից, եւ ինձ պարզ կլինի այդ զրույցի բնույթը, բայց երբ ինձ հրավիրում են զրույցի եւ դա տեղի է ունենում ԱԱԾ-ում, սա սկսում է ինձ լուրջ անհանգստացնել:
- Ի՞նչն է անհանգստացնող:
- Իմ հիմնական անհանգստությունն անկախ ՀՀ քաղաքացու անհանգստություն է: Իմ քաղաքական իրավունքներից, խոսքի ազատությունից սկսած կոպիտ ոտնահարվում է, որովհետեւ իմ ֆեյսբուքյան էջն ինձ համար առնչվելու, իմ կարծիքը հանրայնացնելու առաջին միջոցն է, ես չգիտեմ սա ինչ ընթացք է, ինչի պետք է բերի: Ես այսօր Մարդու իրավունքների գրասենյակ եմ այցելելու, կփորձեմ պարզաբանումներ ստանալ:
- ԱԱԾ-ում Խորենացի փողոցում ամռանը տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որեւէ քրգործ չի քննվում: Դուք չկարողացա՞ք պարզել՝ ձեզ ինչ գործի շրջանակներում էին կանչել:
- Հանդիպման բնույթն ինձ համար անհասկանալի էր, որովհետեւ ինձ հրավիրել էին հեռախոսազանգով: Ծանուցագիր ոչ ոք ինձ չի ուղարկել: Փաստորեն ոչ պաշտոնական հանդիպում էր, բայց պաշտոնական վայրում:
- Ո՞ւմ հետ էր հանդիպումը:
- Ես ոչ պաշտոնը գիտեմ, ոչ կոչումը: Գիտեմ՝ Գրիգոր է անունը: Ես նրա հետ հանդիպել եմ ԱԱԾ-ում եւ ունեցել եմ 40 րոպեանոց զրույց, որի հիմնական հանգույցը այդ 3-4 հարցն էր. իմ կապը Հիմնադիր խորհրդարանի հետ, եղե՞լ եմ արդյոք ես Խորենացի փողոցում, իմ եկամուտները որտեղից են գոյանում, ապրում եմ այս հասցեում, ում հետ:
- Այդ պաշտոնյան գրառո՞ւմ էր ձեր խոսքերը, թե՞ ուղղակի լսում:
- Ես կարծում եմ, որ նման հաստատություններում եւ տեսանկարահանվում է եւ ձայնագրվում զրույցը: Չեմ կարծում, որ այդ չափի մասնավոր զրույց էր, որ չարձանագրվեր: Իմ ներկայությամբ որեւէ գրառում չի արվել, շատ սիրալիր, հարգալից զրույց էր: Այլ հարց է, որ դրա բնույթն անհասկանալի էր, որովհետեւ կողքից եթե դուք ներկա լինեիք՝ ձեզ կթվար, որ երկու հոգով շատ ընկերական զրուցում են քաղաքական թեմաներով:
- Չէի՞ք կարող հրաժարվել այդ հանդիպումից:
- Կարող էի հրաժարվել, բայց ինձ հետաքրքիր էր: Առաջին առանց ծանուցագրի հրավերը եղել է 25 տարի առաջ, երբ ես բժշկականի ուսանող էի, եւ ուսանողական «Ղարաբաղ» կոմիտեի նախաձեռնողներից: 25 տարի հետո ինձ նորից կանչում են այդ հաստատությունը եւ նորից անհեթեթ հարցեր են տալիս: Այն ժամանակ ինձ հարցնում էին ինչպիսին են իմ կապերն ազգայնական խմբերի հետ, որոնք քայքայում են սովետական պետության հիմքերը: Իսկ հիմա ինձ հարց են տալիս, թե ինչպիսին են իմ կապերը եւ կապերի բնույթը Հիմնադիր խորհրդարանի նախաձեռնողների հետ եւ արդյոք ես եղել եմ Խորենացի փողոցում վերջին իրադարձությունների ժամանակ:
- Պարոն Արծրունի, ներողություն այս հարցի համար. իրականում կապ ունե՞ք «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սեֆիլյանի հետ:
- Ոչ եւ խորենացու փողոցում չեմ եղել վերջին իրադարձությունների ժամանակ: Անձնապես ծանոթ եմ գրեթե բոլորի հետ, որովհետեւ ե՛ւ բանակում եմ ծառայել, ե՛ւ 25 տարվա իմ երկրի պատմությունը ինձանից եւ ձեզանից անբաժան է: Ճանաչում եմ Դաշնակցության եւ «Ժառանգության» եւ ՀՀԿ-ի վերնախավին եւ զինվորականության մեջ անձնական հարաբերություններ ունեմ: Քաղաքականացնել այս ոլորտը ես որեւէ մեկին թույլ չեմ տա:
- Նկատի ունեմ բանտում եղած ժամանակ, վերջին շրջանում, նրանց հետ զրույց, խոսակցություն ունեցե՞լ եք:
- Ոչ, ամռանը Սեֆիլյանի ծննդյան օրվան նվիրված համերգ կար հրավիրված Թատերական հրապարակում, որին ես իմ մասնակցությունը բերել եմ: Բայց ես նույնկերպ իմ մասնակցությունը բերել եմ Աշոտ Նավասարդյանի հիշատակի համերգին, Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված համերգին եւ մեծ քանակությամբ այլ համերգների, որոնք առնչություն ունեն մեր կյանքի հետ: Դա եւս թույլ չեմ տա քաղաքականացնել: Համերգը՝ համերգ, քաղաքական հարթակը՝ քաղաքական հարթակ, քաղաքացիական իրավունքները՝ քաղաքացիական իրավունքներ:
Ընդգծենք, որ ԱԱԾ-ում Խորենացի փողոցում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ որեւէ գործ չի քննվում, հետեւաբար այդ իմաստով անհասկանալի է Վահան Արծրունու մասնակցության վերաբերյալ հետաքրքրասիրությունը: Մենք փորձեցինք այդ կառույցից պարզել, թե ինչ գործով է զրույցի հրավիրվել Արծրունին: Պատասխան դեռեւս չունենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT