Երևան
12 °C
«Պոլիմետալ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը քիչ առաջ մամուլի հաղորդագրություն տարածեց, որով տեղեկացնում է, որ «առաջնահերթ կարեւորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները:
Ընկերությունը տեղեկացնում է, որ որոշմանը նախորդել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ղեկավարի, ավագանու անդամների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ ընկերության ներկայացուցիչների հանդիպումը, որի շրջանակներում համայնքի ներկայացուցիչների հնչեցրած դիրքորոշումներն ուղղված են եղել Նոյեմբերյանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքների կատարումը բացառելուն:
Նախօրեին, «Հայկական ժամանակ»-ի հարցերին ուղարկված գրավոր պատասխանում ընկերությունը նշել էր, որ հիմք չի տեսնում ուսումնասիրություններից եւ հետագայում հանքեր շահագործելու մտքից հրաժարվելու համար:
«Որպես ընկերություն, որը երկարաժամկետ հեռանկարում ռազմավարական նպատակներ ունի, մենք բնական ենք համարում գործունեության տարածքի լեռնահանքային ներուժի վերհանման մեր մտադրությունը: Լոռու եւ Տավուշի մարզերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագրի շրջանակներում մեր կողմից իրականացվելիք ներդրումները կարող են կազմել մի քանի միլիոն ԱՄՆ դոլար: Մենք մտադրությունից հրաժարվելու հիմքեր չենք տեսնում եւ ակնկալում ենք, որ բոլոր շահագրգիռ կողմերը համարժեք կգնահատեն այդ ներդրումների նշանակությունը բնակավայրերի տնտեսության համար: Հուսով ենք նաեւ, որ ծրագրի քննարկումը կընթանա կառուցողական հունով»,- պատասխան նամակում գրել էր «Պոլիմետալ Արմենիա»-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ, «Հայկական ժամանակ»-ի մարտի 13-ի համարում գրել էինք, որ մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի է ունենալու հանրային քննարկում «Պոլիմետալ Արմենիա» ընկերության կողմից մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ:
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը մեր զրույցում միանշանակ պնդել էր, որ ոչ մի նոր մետաղական հանքավայր Հայաստանում չպետք է շահագործվի: «Այդ տեղանքը, ինչպես ամբողջ Հայաստանը, այնպիսի տարածք է, որ այդտեղ հանքարդյունաբերական գործունեությունը բերում է, բերելու է էկոլոգիական այնպիսի վնասների, որոնք անհամատեղելի են այդ գործունեության հետեւանքով ստացված արդյունքների հետ: Դրանք չեզոքացրել են բոլոր այլ տեսակի գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները: Այդ կարծիքը միանշանակ է ու փաստերն այնքան շատ են, որ ապացուցման կարիք էլ չունեն»,- ասել էր Լեւոն Գալստյանը՝ նշելով, որ Պոլիմետալ ընկերությունը սովորական օֆշորային ընկերություն է, որը ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում հանքեր է շահագործում:
Սա այն քիչ դեպքերից է, երբ Հայաստանում հանրային կարծիքի ճնշման տակ, որեւէ ընկերություն ստիպված է լինում հետ կանգնել իր նպատակներից եւ դադարեցնել բնակչության շահերից չբխող գործունեությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին
Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել
Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ
Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ
Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք
Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին
Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին
Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները
Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության
ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան
Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած
Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել
Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը
Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT