Երևան
12 °C
Մարտի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում տեղի է ունենալու հանրային քննարկում «Պոլիմետալ Արմենիա» ընկերության կողմից մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Նոյեմբերյանի քաղաքապետարանը համապատասխան հայտարարությունը տեղադրել է համայնքի պաշտոնական կայքում, որտեղ նշված է, որ այս ընկերությունը պատրաստվում է հետազոտություն իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Կողբ եւ Նոյեմբերյան համայնքների վարչական սահմաններում գտնվող տարածքներում: Հիշեցնենք, որ Պոլիմետալ ընկերությունը տարիներ առաջ գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը: Ընկերության պաշտոնական կայքում առկա տեղեկությունների համաձայն, «Պոլիմետալ Ինթերնեյշնլ Փիէլսի» ընկերությունը ռուսական ծագում ունի, գրանցված է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված օֆշորային երկիր համարվող Կիպրոսում, մասնավորապես՝ Լիմասոլ քաղաքում:
Ընկերության հայաստանյան ներկայացուցչության մամուլի պատասխանատու Վահրամ Ավագյանից տեղեկացանք, որ հետազոտման արդյունքում ակնկալվում է հայտնաբերել եւ գնահատել ոսկու, արծաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի եւ ցինկի հեռանկարային հանքայնացումներ: Նախատեսված է հետազոտական աշխատանքներն իրականացնել 2018 թվականի 3-րդ եռամսյակին եւ ավարտել 2021 թվականի 3-րդ եռամսյակին: Առաջին փուլում իրականացվելու են որոնողական, երկրորդ փուլում՝ որոնողագնահատման եւ երրորդ փուլում՝ գնահատման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվելու են շուրջ 180 կիլոմետր քառակուսի տարածքում, որի պայմանական անվանումն է Հյուսիսային հարթակ: Ուսումնասիրության ենթակա տարածքներն ընդգրկում են Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի մեջ մտնող Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Ոսկեպար, Դովեղ, Ջուջեւան գյուղերը, Նոյեմբերյան քաղաքը, Կողբ համայնքը, Լոռու մարզի Ալավերդի, Հաղպատ, Ծաղկաշատ, Թեղուտ եւ Շնող համայնքները: Ընկերությունից պնդում են, որ աշխատանքների հետեւանքով էկոհամակարգի, պատմամշակութային հուշարձանների եւ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները կհասցվեն նվազագույնի: «Հյուսիսային հարթակի տարածքում ներառված չեն հատուկ պահպանվող տարածքներ: Ընկերությունը բացառում է Հյուսիսային հարթակի տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանական գոտիների տարածքներում որեւէ գործունեության իրականացումը»,-ասված է մեզ տրված պատասխանում:

Բնապահպաններն ու տեղի բնակիչները բացասաբար են տրամադրված Լոռու եւ Տավուշի մարզերում մեկնարկող ուսումնասիրությունների ծրագրին: Նոյեմբերյան համայնքի բնակիչ Սուրեն Անանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հետեւելով Թեղուտի հանքի օրինակին՝ համայնքի բնակչության մեծ մասը դեմ է թե՛ ուսումնասիրություններին, եւ թե հետագայում հանքի շահագործմանը: «Հանքի մասին խոսք գնալ չի կարող: Դա համայնքի բնակչության որոշ շերտի եւ իմ դիրքորոշումն է»,- ասաց Սուրեն Անանյանը՝ նշելով, որ պետք է բնակիչներն ամեն ինչ անեն, որպեսզի մարտի 20-ին նշանակված հանրային քննարկումը տապալվի: «Հետագա գործողությունները կապված են ավագանու դիրքորոշումից եւ համայնքների ղեկավարների դիրքորոշումներից»,- ասաց մեր զրուցակիցը:
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ, աշխարհագրագետ Լեւոն Գալստյանը միանշանակ պնդում է, որ ոչ մի նոր մետաղական հանքավայր Հայաստանում չպետք է շահագործվի: «Այդ տեղանքը, ինչպես ամբողջ Հայաստանը, այնպիսի տարածք է, որ այդտեղ հանքարդյունաբերական գործունեությունը բերում է, բերելու է էկոլոգիական այնպիսի վնասների, որոնք անհամատեղելի են այդ գործունեության հետեւանքով ստացված արդյունքների հետ: Դրանք չեզոքացրել են բոլոր այլ տեսակի գործունեությամբ զբաղվելու հնարավորությունները: Այդ կարծիքը միանշանակ է ու փաստերն այնքան շատ են, որ ապացուցման կարիք էլ չունեն»,- ասաց Լեւոն Գալստյանը՝ նշելով, որ Պոլիմետալ ընկերությունը սովորական օֆշորային ընկերություն է, որը ՌԴ-ում, Ղազախստանում եւ Հայաստանում հանքեր է շահագործում:
Բնապահպանները կպայքարեն նշված տարածքներում հանքեր շահագործելու հեռահար ծրագրի դեմ այն դեպքում, երբ տեղի բնակիչները ոտքի կանգնեն: Լեւոն Գալստյանի խոսքով, մարդիկ իրազեկված են, գիտեն խնդիրները, հատկապես Թեղուտի հանքի դեպքը:
Անդրադառնալով հանրային քննարկում իրականացնելու պահանջին, Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամը նշեց, որ եթե ընկերությունը հանրային քննարկում չանցկացնի, ապա չի կարող անցնել հաջորդ քայլերի: Հանրային քննարկում անցկացնելն Օրհուսի կոնվենցիայի պահանջով է անցկացվում: Կապ չունի, թե բնակիչներն ինչ դիրքորոշում կհայտնեն ուսումնասիրությունների իրականացման ծրագրին, կապ չունի՝ 1 հոգի կմասնակցի խաղին, թե 100 հոգի: «Քննարկման արդյունքներն իրավական հետեւանք չունեն: Որոշում կայացնողը միեւնույնն է, մնում է բնապահպանության նախարարությունը, որը տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Իսկ դա, գիտեք, Հայաստանում արվում է ըստ մարդկանց ճաշակի, կամ վերեւից տրված հրամանի: Եթե պետք եղավ, կտան բացասական, եթե պետք եղավ, կտան դրական եզրակացություն»,- նկատեց նա:
Ստեղծված իրավիճակի միակ լուծումը Լեւոն Գալստյանի պատկերացմամբ, հանրային քննարկումը տապալելն է, ինչպես եղավ Լոռու մարզի Արդվի համայնքում, երբ գյուղի բնակիչները փակեցին ուսումնասիրություն իրականացնողների ճանապարհը եւ տապալեցինք հանրային քննարկումը: «Այդ ժամանակ իրավական փակուղի է առաջանում, փաստաթուղթը չկա, քննարկումը չի եղել, առաջ չես կարող գնալ: Պետք է ամեն գնով նորից փորձեն քննարկում կազմակերպել, որովհետեւ եթե չլինի քննարկման արդյունքը, չես կարող իրականացնել փորձաքննությունը եւ մյուս գործընթացները: Այս պահին Հայաստանում միակ իրատեսական գործիքը սա է մնում»,- եզրափակեց Լեւոն Գալստյանը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է
Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ
Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր
Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին
Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ
Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը
Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել
Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում
Սա հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ. Հայրապետյանը՝ «Seaside Startup Summit Armenia 2026»-ի անդամներին
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կամրջի վրա բախվել են մեքենաներ, մեկը բռնկվել է. կան 3 զոհ և 4 տուժած
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT