Երևան
12 °C
Անցած շաբաթ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ու ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խիստ լավատեսական կանխատեսումներ էին անում մեր տնտեսության զարգացման վերաբերյալ եւ հիմնավորում էին դա այս տարվա հունվարին արձանագրված պաշտոնական ցուցանիշներով:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, հիշեցնենք, այս տարվա հունվարին արձանագրել էր տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ 6.5 տոկոսով: «Մենք ասել ենք, որ առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճը (2017 թվականի համար.-խմբ.) մենք ապահովելու ենք: Առաջին ամսվա տվյալները փաստում են, որ մենք ունեցել ենք 6.5 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, եւ ես կարծում եմ, որ այդ 3.2 տոկոսը հաղթահարելի է»,- մասնավորապես ասել էր ՀՀ ֆինանսների նախարարը:
Երեկ այդ 6.5 տոկոս տնտեսական ակտիվության աճ արձանագրած ԱՎԾ-ն հրապարակել է հունվարին վերաբերող ավելի մանրամասն ցուցանիշներ: Դրանց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման աճեր չէին գրանցվի, եթե Հայաստանում այսքան ցուրտ ձմեռ չլիներ եւ հանքարդյունաբերությունը այսպիսի խելահեղ տեմպերով չաճեր:
Իսկ հիմա` թվերով: Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6.5 տոկոս աճին մեծապես նպաստել է արդյունաբերությունը, որի արտադրանքը անցած տարվա հունվարի համեմատ աճել է 12 տոկոսով, կամ մոտ 13 միլիարդ դրամով: Դրանից 3.5 միլիարդ աճը եղել է «հիմնային մետաղների» արտադրության աճի շնորհիվ, իսկ դա առավելապես հենց հանքահումքային արտադրանքի նախնական մշակումն է: Եվս 1.5 միլիարդ դրամի աճը ապահովվել է էլէներգիայի եւ գազի բաշխման ու արտադրության շնորհիվ: Ստացվում է, որ միայն այս երկու «հոդվածներով» աճը 5 միլիարդ դրամ է: Սրանից էլ հետեւում է, որ վերը նշված 13 միլիարդ դրամի 5 միլիարդը կամ մոտ 40 տոկոսը ապահովել են հանքարդյունաբերությունն ու ցուրտ ձմեռը: Այլ կերպ ասած, եթե այս հանգամանքները չլինեին, ապա արդյունաբերության աճը կկազմեր միայն 8 մլրդ դրամ, կամ 7.5 տոկոս եւ ոչ թե 12 տոկոս: Եթե մի քիչ պատկերավոր ասենք, մեր կառավարության անդամների լավատեսությունը 40 տոկոսով չափազանցված է:
Մյուս պլպլան ցուցանիշը, որ ներկայացվել էր, վերաբերում է արտահանմանը: Ըստ պաշտոնական տվյալների, արտահանումը այս տարվա հունվարին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 35.4 տոկոսով, կամ 31.7 միլիոն դոլարով: Տպավորիչ աճ է` խոսք չկա: Բայց մի քիչ համբերենք տպավորվելու հարցում ու նայենք, թե ինչի շնորհիվ է աճել արտահանումը: 2016 թվականի հունվարին Հայաստանից արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել էր 30.7 միլիոն դոլար: Այս տարվա հունվարին՝ արդեն 43.2 միլիոն դոլար: Այսինքն, հանքահումքային արտադրանքի արտահանումը աճել է 12.5 միլիոն դոլարով: Եվս 7.2 դոլարով աճել է թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղների ու քարերի արտահանումը: Այլ կերպ ասած, միայն այս ապրանքատեսակների արտահանման աճը կազմել է մոտ 20 միլիոն դոլար: Եթե չլիներ այս աճը, ապա մեր արտահանումը կաճեր ոչ թե 31.7 միլիոնով, այլ 11.7 միլիոնով: Տոկոսի վերածելու դեպքում աճը կլիներ ոչ թե 35.4 տոկոս, այլ 13 տոկոսով: Այս դեպքում էլ մեր պաշտոնյաների լավատեսությունը չափազանցված է մոտ 60 տոկոսով:
Հարկերի հավաքագրման առումով իրավիճակը, մեղմ ասած, ուշագրավ է: Հարկերի հավաքագրումը աճել է մոտ 9 տոկոսով կամ 6.6 միլիարդ դրամով: Շատ ուրախալի ցուցանիշ է: Բայց նաեւ՝ տարօրինակ: Ակցիզային հարկի գծով բյուջեի մուտքերը ավելացել են ավելի քան երկու անգամ` անցած տարվա հունվարին մուտքագրված 3.2 միլիարդից աճելով մինչեւ 6, 9 միլիարդ դրամի: Մեղմ ասած, տարօրինակ աճ է. որտեղից Հայաստանում այդքան ենթաակցիզային ապրանքի արտադրություն՝ այնքան էլ հասկանալի չէ: Բայց դա այլ թեմա է: Ստացվում է, որ ընդհանուր հարկերի 6.6 միլիարդ դրամի աճի ուղիղ կեսը ապահովվել է ակցիզային հարկից ստացված լրացուցիչ գումարի հաշվին: Թե որքանով է ցուրտ ձմեռը ազդել հարկային մուտքերի վրա, հստակ ասել առայժմ չենք կարող: Բայց որոշակի թվեր կներկայացնենք: Հաշվի առնելով, որ այս տարվա ցուրտ հունվարին արտադրվել է մոտ 93 միլիոն կիլովատ. ժամով ավելի էլէներգիա, քան անցած տարվա հունվարին, ապա կարելի է գնահատել, որ կես միլիարդ դրամի լրացուցիչ հարկ ստացվել է հենց դրա շնորհիվ, որովհետեւ էլէներգիայի գնի 20 տոկոսը ավելացված արժեքի հարկն է:
Գազի պարագայում ամբողջական թվեր դեռ չեն հրապարակվել: Հայտնի է միայն, որ բնակչությունը այս տարվա հունվարին սպառել է 128.5 միլիոն խմ գազ, որը 30 միլիոնով ավելի է, քան անցած տարվա հունվարի ցուցանիշը: Հաշվի առնելով գազի գինը բնակչության համար, ապա կարելի պնդել, որ մոտ 800 միլիոն դրամի ավելացված արժեքի հարկ էլ լրացուցիչ հավաքվել է գազի սպառման ծավալների աճի շնորհիվ: Եթե հաշվի առնենք ամբողջ սպառումը, ապա ցուրտ ձմռան շնորհիվ մեր բյուջեն ստացել է հավելյալ մինչեւ 3 միլիարդ դրամի հարկային եկամուտ գազի եւ էլէներգիայի սպառման աճի շնորհիվ:
Մի խոսքով, այս տարվա հունվարին արձանագրված պլպլան ցուցանիշների ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մեր սոցիալ- տնտեսական իրավիճակը այնքան էլ պլպլան չէ: Եթե դրանից հանենք ԱՎԾ-ի իրականացրած թվանկարչության «գործակիցը» ապա չի բացառվում, որ այդ փայլից ընդհանրապես ոչինչ չմնա: Իսկ սա նշանակում է, որ մենք տարին սկսում ենք հին ավանդույթներով` նախընտրական լավատեսություն պաշտոնյաների ելույթներում, կասկածելի ու նկարված ցուցանիշներ պաշտոնական վիճակագրության մեջ, եւ առնվազն անփոփոխ վիճակ՝ իրականության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT