Երևան
12 °C
Երեկ Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի մեկ տոննայի գինը վերջապես հատեց 6000 դոլարի սահմանագիծը: Սա պղնձի ամենաբարձր գինն է 2015 թվականի հունիսից այս կողմ:
Այս մեկուկես տարիների ընթացքում այդ մետաղի մեկ տոննայի բորսայական գինը իջել էր մինչեւ անգամ 4500 դոլարի: Սա, իհարկե, մեծ նշանակություն ունի մեր տնտեսության համար, քանի որ Հայաստանից արտահանվող ապրանքների աղքատիկ ցանկում գունավոր մետաղների եւ առաջին հերթին պղնձի հանքաքարի մասնաբաժինը չափազանց մեծ է: Եվ որքան նվազում է պղնձի գինը, այդքան տուժում է մեր տնտեսությունը: Ու ընդհանրապես, գունավոր մետաղների գներից մեր տնտեսության կախվածությունը մեծ է` չափազանց մեծ: Դա պատկերացնելու համար բերենք ընդամենը մեկ ցուցանիշ` 2016 թվականին Հայաստանից արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 1 միլիարդ 780 միլիոն դոլար, որից հանքահումքային արտադրանքի մասնաբաժինը եղել է 470 միլիոն դոլար: Իսկ դրա մեծագույն մասը հենց պղնձի խտանյութն է:
Մի կողմից, իհարկե, լավ է, որ պղնձի գինը բարձրանում է, եւ մեր հանքարդյունաբերությունը ավելի շատ եկամուտներ է ստանում: Մյուս կողմից սա իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Նախ գունավոր մետաղների նկատմամբ համաշխարհային պահանջարկը միշտ լինելու է, եւ համեմատաբար ավելի հեշտ եղանակով փող աշխատելու ցանկությունը հանգեցնում է նրան, որ նորանոր հանքեր են բացվում Հայաստանում, նորանոր պոչամբարներ են հայտնվում, միլիոնավոր տոննաների թունավոր նյութեր են կուտակվում այդտեղ եւ առաջացնում բնապահպանական լրջագույն խնդիրներ: Դրա հետ մեկտեղ, կա նաեւ տնտեսությանը հասցվող վնաս: Երկարատեւ հեռանկարում հանքարդյունաբերությունը դառնում է թմրանյութի պես մի բան եւ տնտեսությունը «նստում է» այդ «ասեղի» վրա: Հայաստանն արդեն իսկ այդ վիճակում է:
2016 թվականին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում արտադրվել է 388 հազար տոննա պղնձի խտանյութ, որ 73 հազար տոննայով ավելի է, քան 2015-ին: Վերջին 10 տարիներին պղնձի խտանյութի արտադրությունը ահռելի աճ է արձանագրել: Օրինակ, 2006 թվականին արտադրվել էր ընդամենը 68 հազար տոննա: Ստացվում է, որ անցած 10 տարիների ընթացքում խտանյութի արտադրությունը աճել է մոտ 5.7 անգամ (տես գծապատկերը): Սակայն միջազգային շուկայում գների տատանումների պատճառով խտանյութի արտադրության ծավալների աճը համարժեք ֆինանսական հասույթներ չի ապահովել: Այսպես. 2011 թվականին արտադրվել է ընդամենը 127 հազար տոննա խտանյութ, սակայն այդ նույն տարի Հայաստանից արտահանված հանքահումքային արտադրանքի ծավալը կազմել է 404 միլիոն դոլար: Եթե այս երկու ցուցանիշները համեմատենք անցած տարվա նույն ցուցանիշների հետ, ապա կստացվի հետեւյալը: Արտադրված խտանյութի ծավալը 2016-ին 2011 թվականի համեմատ աճել է 3 անգամ, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանումից հասույթը աճել է միայն 16 տոկոսով:
Դրա պատճառը գունավոր մետաղների համաշխարհային գներն են: 2011 թվականին մասնավորապես պղնձի խտանյութի մեկ տոննայի գինը հասնում էր մինչեւ 10 հազար դոլարի: Իսկ անցած` 2016 թվականին միջին տարեկան գինը կազմել է 4700-4800 դոլար: Այսինքն, եթե Հայաստանում արտադրված խտանյութի եւ միջազգային գների մոտավոր համադրություններ անենք, ապա կստացվի մի շատ հետաքրքիր պատկեր: Ասենք, եթե 2016 թվականին պղնձի գինը լիներ այնքան, որքան 2011 թվականին էր, ապա հանքահումքային արտադրանքի արտահանումից հասույթը կկազմեր մոտ 1.2 միլիարդ դոլար: Դա այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, արտահանման ընդհանուր ծավալը 2016-ին եղել է 1.8 միլիարդ դոլար: Նման հեռանկարը իր մեջ մեծ վտանգներ է պարունակում: Մեկ առանձին ապրանքից ստացվող չափազանց մեծ եկամուտները ստիպում են մեզ նման երկրներին այլեւս չմտածել տնտեսությունը զարգացնելու, բարեփոխումներ անելու մասին: Մի խոսքով` թուլանալ: Հիմա հանքարդյունաբերությունը Հայաստանում այնպիսի խելահեղ տեմպեր է վերցրել, որ այդպես թուլանալու վտանգը պղնձի թանկացման ֆոնին չափազանց իրական է:
Եթե պղնձի մեկ տոննայի գինը կրկին դառնա, ասենք, 10 հազար դոլար, ապա դա ամենեւին չի նշանակում, թե ավելի քիչ հանքաքար է արդյունահանվելու: Հակառակը` տեմպը ավելի կարագանա: Կարճաժամկետ հատվածում դա, իհարկե, թույլ կտա փայլուն տնտեսական ցուցանիշներ ապահովել, սակայն բավական է եւս մի համաշխարհային ճգնաժամ, եւ այդ փուչիկը շատ արագ կպայթի՝ իր հետեւից թողնել չափազանց տխուր պատկեր: Հենց այդպես եղավ, օրինակ, 2008 թվականին, երբ մեկ տոննա պղնձի գինը հասել էր 8500 դոլարի, բայց մի քանի ամսվա ընթացքում իջավ մինչեւ 3000 դոլարի: Դրա հետեւանքները մենք մինչեւ հիմա չենք հաղթահարել: Իհարկե, 2009 թվականի մեր տնտեսական ճգնաժամի միակ պատճառը պղնձի կտրուկ էժանացումը չէր, սակայն դա էլ իր ուրույն` շոշափելի դերն ունեցավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրդեհ՝ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT