Երևան
12 °C
Իր առաջիկա նիստում ՀՀ կառավարությունը հարկային արտոնություններ կտրամադրի «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
«Լիդիան Արմենիան» կստանա 26.7 միլիարդ դրամի սարքավորումները ներկրելիս սահմանի վրա վճարվելիք ավելացված արժեքի հարկը երեք տարով հետաձգելու իրավունք: Սա հանրությանը հայտնի Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունն է: Այսպիսի իրավունք տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշման նախագծի հիմնավորումներում նշված է հետեւյալը. ««Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունը (նախկին «Գեոթիմ» ՓԲԸ) երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում, ինչի արդյունքում հայտնաբերել է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրը։ Ներդրումային ծրագրի շրջանակներում «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության նպատակն է Ամուլսարի ոսկու քվարցիտների հանքավայրի կառուցումը եւ շահագործումը։ Հանքի շահագործման ընթացքում կարտադրվի մոտ 2 միլիոն ունցիա ոսկի եւ մոտ 3 միլիոն ունցիա արծաթ, որը ամբողջականությամբ կարտահանվի»:
Ընդհանուր առմամբ, ըստ կառավարության որոշման նախագծի, «Լիդիան Արմենիան» նախատեսում է իրականացնել մոտ 180 միլիարդ դրամի (մոտ 375 միլիոն դոլարի) ներդրումներ, որից 26.7 միլիարդ դրամը (մոտ 55 միլիոն դոլարը) սարքավորումների արժեքն է եւ հենց դրա ԱԱՀ-ն էլ կվճարվի երեք տարվա ընթացքում: Դրա հետեւանքով մեր պետբյուջեն ավելի քան 5 միլիարդ դրամի հարկ կկորցնի այս տարի: Իհարկե, 3 տարվա ընթացքում այդ գումարը կվերականգնվի, բայց այստեղ խնդիրը սկզբունքն է: Փաստորեն հարկային արտոնություն է տրամադրվելու հանքարդյունաբերության ոլորտի ընկերությանը:
Պատկերացնենք մի պահ, որ կառավարությունը չի տալիս այդ արտոնությունը: Նշանակո՞ւմ է արդյոք, որ ոսկու հանքի շահագործողը կհրաժարվի ներդրումներ անելու եւ ոսկու հանքը արդյունահանելու մտադրությունից: Իհարկե չի հրաժարվի: Պարզ թվաբանություն: Ինչպես նշված է կառավարության որոշման նախագծում, հանքի շահագործողը ներդնելու է մոտ 375 միլիոն դոլար եւ ստանալու է 2 միլիոն ունցիա ոսկի եւ 3 միլիոն ունցիա արծաթ: Միայն արդյունահանվելիք ոսկու այսօրվա գներով՝ 2.5 միլիարդ դոլար: Իհարկե, այնպես չէ, որ այդ ոսկին արդյունահանվելու է մեկ օրվա ընթացքում: Դրա համար տարիներ են անհրաժեշտ եւ այդ ընթացքում ընկերությունը, ինչ խոսք, մեծ ծախսեր է անելու, նաեւ հարկեր է վճարելու, բայց 2.5 միլիարդ դոլարը խաղուպար չէ: Այլ կերպ ասած, Ամուլսարի հանքավայրի շահագործման շահութաբերությունը շատ բարձր է, եւ այդ տեսանկյունից նրան այսպիսի հարկային արտոնություն տրամադրելու իմաստը այնքան էլ չի հասկացվում:
Կարելի է հաստատապես պնդել, որ երբ «Լիդիանը» մշակում էր իր բիզնես պլանը, չէր կարող նախատեսել, որ կառավարությունը իրեն ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն կտրամադրի: «Լիդիանը» լուրջ ընկերություն է եւ բացառված է, որ հարկային արտոնությունների ներառմամբ բիզնես պլան կազմի: Իսկ ամենաուշագրավն այն է, որ բարձր շահութաբերությամբ հանքագործական բիզնեսը ստանում է նման արտոնություն, իսկ կառավարությունը արդեն տարիներ շարունակ չի կարողանում իրագործել իր իսկ ծրագիրը սահմանի վրա սարքավորումներից եւ հումքից ավելացված արժեքի հարկը իսպառ վերացնելու մասին: Եվ դա կառավարությունը հիմնավորում է նրանով, որ եթե հիմա սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումը վերացվի եւ այն տեղափոխվի ներքին շրջանառության վրա, ապա առաջիկա տարիներին հարկային մուտքերի հավաքագրման լուրջ խնդիրներ կծագեն:
Ստացվում է, որ մեծ շահութաբերություն ունեցող հանքաարդյունաբերությանը կարելի է 3 տարով ազատել ԱԱՀ վճարելուց, իսկ մյուսները` արտադրողները, վերամշակողները պետք է շարունակեն վճարել այդ հարկը: Սարքավորումների եւ հումքի վրա կիրառվող ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է սահմանին, պարզապես երաշխավորում է մեր արտադրանքի անմրցունակությունը արտաքին շուկաներում: Որեւէ հաստոց ներկրելիս տնտեսվարողը սահմանին գլխանց վճարում է դրա արժեքի 20 տոկոսը: Վճարում է դեռ հաստոցը չտեղադրած, դեռ չաշխատեցրած, դեռ արտադրանք չթողարկած, դեռ արտադրանքը չիրացրած: Վճարում է, որովհետեւ բյուջեն, հասկանում ես, դժվարությամբ է հավաքագրվում: Իսկ ահա հանքարդյունաբերողներին կարելի է ազատել այդ հարկը սահմանին վճարելու պարտավորությունից: Ի՞նչ տրամաբանությամբ է առաջնորդվում կառավարությունը:
Ինչպես բազմիցս նշվել է, նման արտոնությունից նախկինում օգտվել են օլիգարխներ, մոնոպոլիստներ, ընդ որում, այդ արտոնության գինը, պատկերավոր ասած, ավելի քիչ է եղել, քան նրանց ճոխ մեքենաների անվադողերի գինը: Այսինքն, նրանք շատ հանգիստ կարող էին սահմանի վրա վճարել ԱԱՀ-ն եւ նոր անվադողերը գնել, ասենք, մի ամիս անց: Բայց նրանք դիմել ու կառավարությունից ստացել են արտոնություններ:
Մեր կատարած հաշվարկներով՝ այս տարվա ընթացքում կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում 22 ընկերությունների տրամադրել է արտոնություններ: Դրանք երկու տեսակի են: Մեկը սահմանի վրա ԱԱՀ-ից ազատելն է եւ մաքսատուրքի վճարումից ազատելը: Նշված 22 ընկերությունների կողմից ներկրվելիք սարքավորումների եւ հումքի ընդհանուր արժեքը, ըստ այդ որոշումների, կազմում է մոտ 36 միլիարդ դրամ: 12 ընկերությունների տրվել է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու իրավունք: Միայն «Լիդիանի» դեպքում հետաձգվել է ավելի քան 5 միլիարդ դրամի ԱԱՀ: Մնացած 11 ընկերությունները միասին ստացել են 1.1 միլիարդ դրամի ԱԱՀ-ն հետաձգելու իրավունք: Ընդ որում, այդ 11 ընկերությունների մեջ կան թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության ոլորտի տնտեսվարողներ: Իսկ քանի հարյուր ընկերություններ ընդհանրապես չեն էլ դիմել կառավարությանը նմանատիպ արտոնություն ստանալու ակնկալիքով ու սահմանի վրա ենթարկվում են ռեկետի: Ռեկետ, որը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ եւ գործում է ամբողջ ծավալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT