Երևան
12 °C
Նոյեմբերի 14-ից կենսաթոշակառուներն անվճար հիմունքներով ներկա են գտնվում պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին: Նոյեմբեր ամսին 300 անվճար տոմս կենսաթոշակառուներին տրամադրվել է Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնը: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Սունդուկյան թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացել էինք, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի, կենսաթոշակառուներն անվճար կարող են ներկա լինել պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին:
Լրագրողների հետ զրուցում Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ ծրագրի մեկնարկը տրվելու է Սունդուկյան թատրոնից:
Վարդան Մկրտչյանի փոխանցմամբ՝ միայն նոյեմբեր ամսվա կտրվածքով 6 ներկայացումից 50 տեղ տրամադրվել է կենսաթոշակառուներին: «Մենք թվով 300 անվճար տոմս ենք տրամադրել: Նոյեմբերի 9-ին, 14-ին, 15-ին, 22-ին, 23-ին՝ այսօր եւ 28-ի ներկայացման համար 50-ական տեղեր ենք տրամադրել»,- ասաց Վարդան Մկրտչյանը:
Կենսաթոշակառուները Սունդուկյան թատրոնի նոյեմբերի խաղացանկից հասցրել են ներկա գտնվել հետեւյալ ներկայացումներին՝ «Ռիչարդ երրորդը», «Մուսա Լեռան 40 օրը», «Պատվի համար», «Պեպո»: Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ներկա կգտնվեն «Սասնա ծռեր»-ին, իսկ նոյեմբերի 28-ին «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացմանը:
Տնօրենից հետաքրքրվեցինք, թե որ օրերին է ավելի շատ եղել կենսաթոշակառուների թիվը, վերջինս, սակայն դժվարացավ պատասխանել. «Չեմ կարող այդպես հստակ ասել, որովհետեւ հիմնականում բոլոր ներկայացումներին էլ դահլիճը միշտ հագեցած է եղել, բայց վստահ կարող եմ ասել, որ օգտվում են իրենց մատուցված հաճելի նվերից»:
Վարդան Մկրտչյանն ասաց, որ դեկտեմբեր ամսին եւս նախատեսված է մի շարք ներկայացումների տոմսեր տրամադրել, վերջինս նաեւ նշեց, որ եթե հնարավորություն ունենան՝ 50-ից ավելի տոմսեր կտրամադրեն, բայց քանի որ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսները բավականին լավ ամիսներ են թատրոնների համար, դեռեւս շեմը 50-ն է:
Ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված եւ ծառայությանը (Սոցիալական ապահովության ծառայություն) տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար նոյեմբերի 13-ից կենսաթոշակառուներն անձը հաստատող փաստաթղթով եւ կենսաթոշակի վկայագրով կարող են այցելել Ծառայության տարածքային ստորաբաժանումներ եւ ստանալ միջոցառման տոմսը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակառուներին անհրաժեշտ է միջոցառման վայրում տոմսի հետ ներկայացնել նաեւ կենսաթոշակի վկայագիրը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊատմական հնարավորություն է ստեղծվել, բայց դրա համար Հայաստանը «պետք» է փոխի Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել իսլամական սրբազան Էյդ Ալ-Ֆիտր տոնի առիթով
Պետության սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ. դատախազ
Ուկրաինան երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ․ Թրամփ
Քաղաքացու ընտրությունը մեզ համար օրենք է, շնորհավորում եմ հաղթած բոլոր ուժերին. վարչապետ
«Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանին՝ «Չոոռնի Անո»-ին, տեղափոխել են ՁՊՎ
Կարեն Սիմոնյանը և Ռուբեն Մխիթարյանը պատրաստակամություն են հայտնել քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին
Հրապարակվել են Փարաքարի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
Հայտնի է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական ամբողջական պատկերը
Փարաքար համայնքի 16 տեղամասից 12-ում ընտրության արդյունքների նախնական պատկերը հայտնի է
ԿԸՀ-ն ներկայացրել է Գյումրու ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը 60 ընտրատեղամասի արդյունքներով
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել է Հայաստան
Սարիկ Մինասյան, Վարդան Ղուկասյան, Մարտուն Գրիգորյան. ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրու 39 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի վեց տեղամասում ընտրության արդյունքների նախնական պատկերը
ԿԸՀ-ն ամփոփել է Գյումրիի 21 տեղամասի ընտրական նախնական ձայները
ԿԸՀ-ն հրապարակել է Փարաքարի 16 տեղամասից 4-ի արդյունքների նախնական պատկերը
Ինչպիսին են արդյունքները Գյումրու 31/52 ընտրատեղամասում
Գյումրու 31/71 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Հայտնի են Գյումրու 31/36 ընտրատեղամասի նախնական արդյունքները
Գյումրու 15 ընտրատեղամասի տվյալների ամփոփմամբ առաջատարը Սարիկ Մինասյանն է, երկրորդը՝ Վարդան Ղուկասյանը
Նախնական արդյունքներ Գյումրու 31/80 ընտրատեղամասից
Ով է առաջատար Գյումրու 31/60 և 31/11 տեղամասերում. նախնական արդյունքներ
Առաջին արդյունքները Փարաքարից. հայտնի են 2 ընտրատեղամասի նախնական տվյալները
Հրապարակվել են Գյումրու 31/11 ընտրատեղամասի նախնական արդյունքները
ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին է ուղարկվել ենթադրյալ հանցագործության վերաբերյալ 6 հաղորդում
Հայտնի են Գյումրու 31/35, 31/63, 31/43 ընտրական տեղամասերի նախնական արդյունքները
Նախնական արդյունքներ՝ Գյումրու 31/12 ընտրատեղամասում
Ինչ նախնական պատկեր ունի Գյումրու 31/02 ընտրատեղամասի քվեարկությունը
Հայտնի են Գյումրու 31/65 ընտրատեղամասում քվեարկության նախնական արդյունքները
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում ու Փարաքարում անցկացված արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն ամփոփել է օրը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ
Մարդ կա` մեծն իրավաբան է, բայց չգիտի, որ զուտ Ընտրական օրենսգրքով չեն տուգանում. Իոաննիսյանը՝ Մելիքյանին
Գյումրիում և Փարաքարում ընտրություններն ավարտվեցին, տեղամասերը փակվել են. սկսվել է ձայների հաշվարկը
Մենք ունենք տեղեկություններ, որ ընտրակաշառքներ բաժանվել են. Դանիել Իոաննիսյան
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի ղեկավար Գինուշ Զատիկյանը կարող է հեռացվել Կարմիր խաչից. հայտարարություն
Սա մասնակցությունը ձեռքով հաշվելու թերթիկ է, որով շատ հեշտ կարող ես տեսնել՝ քանի մարդ է քվեարկել. Իոաննիսյան
Մամուլում առկա որոշ հրապարակումների մասով Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է սկսել
Ինչքան ուզում եք՝ ձեզ պատռեք. փողով, ընտրակաշառքով ընտրությունների էջը Գյումրիում ընդմիշտ փակված է. Մինասյան
Մի շարք ընտրախախտումներ Պտղունք գյուղի ընտրական տեղամասում. ինչ է արձանագրել վստահված անձը
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիում և Փարաքարում քվեարկության ցուցանիշները ժամը 17:00-ի դրությամբ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT