Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ու Մշակույթի նախարարությունը նոյեմբերի 10-ից սկսում են համատեղ ծրագիր:

Ծրագրի շրջանակներում պետության կողմից աջակցություն ստացող ցանկացած միջոցառման տոմսերի մի հատված այսուհետեւ Մշակույթի նախարարությունը կտրամադրի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ թոշակառուներին տրամադրելու համար։ Այս մասին նոյեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:

«Մշտապես, երբ ճամփորդել եմ, այն տպավորությունն եմ ունեցել, որ արտերկրում, հատկապես եվրոպական երկրներում թոշակի անցած տարեց մարդիկ հենց այդ տարիքում են սկսում վայելել կյանքը: Սկսում են հաճախել մշակութային հաստատություններ, ճամփորդել եւ օգտվել այլ արտոնյալ հնարավորություններից, որն իրենց ընձեռում է պետությունը: Ուստի՝ ունենալով որոշակի հնարավորություններ, տիկին Թանդիլյանի հետ եկանք այն եզրակացության, որ եղած միջոցներով նման պայմաններ ստեղծենք հայաստանաբնակ մեր թոշակառուների համար»,-ասաց Լիլիթ Մակունցը:

Վերջինս հայտնեց, որ հանդիպել է նախարարության ենթակայության տակ գտնվող մշակութային հաստատությունների համերգասրահների եւ թատրոնների տնօրենների հետ, որի արդյունքում էլ որոշվել է, որ յուրաքանչյուր հաստատություն իր ներդրումն է ունենալու:

«Թվաքանակը դեռ ֆիքսված չէ, որովհետեւ սկսվում է դահլիճի նստատեղերի 2,5 տոկոսից մինչեւ 10-20 տոկոսը։ Այսօրվանից սկսվում է ծրագիրը։ Նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին ծրագրին ամբողջ Հայաստանում կկարողանա մասնակցել ավելի քան 4000 թոշակառու։ Այսինքն՝ տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2000 թոշակառու կարող է այցելել թատրոն կամ համերգասրահ»,-պարզաբանեց Լիլիթ Մակունցը։

Վերջինիս համոզմամբ՝ ծրագրի իրականացման համար հավելյալ ռեսուրսներ չեն պահանջվելու պետական բյուջեից․ «Շատ դեպքերում համերգասրահներում ազատ տեղեր են լինում, իսկապես ափսոս է, որ միջոցներ են ծախսվում, բայց արդյունավետությունը 100 տոկոսով չի ապահովվում»:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանն էլ համոզմունք հայտնեց, որ այս ծրագրով իրենց կհաջողվի փոփոխություն բերել թոշակառուների կյանքում: «Նրանք, բնականաբար, արժանի են ավելիին, բայց այս պահին մենք մեր հնարավորությունների սահմաններում պատրաստվում ենք իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել մեր երկրում»,-ասաց նա եւ շեշտելով կին նախարարների օպերատիվությունը՝ խոստացավ այդ ոլորտում այլ լուծումներ եւս գտնել:

Թանդիլյանը վստահեցրեց, որ հետագայում ծրագրի շրջանակներում կներառվեն նաեւ սոցիալապես անապահով ու խոցելի անձինք: «Գտնում ենք, որ մեր պետությունը պետք է կարողանա հնարավոր ամեն բան անել, որպեսզի սոցիալական կարգավիճակը չհանդիսանա խոչընդոտ՝ մշակութային եւ հասարակական կյանքին մարդկանց ներգրավվածությանը:

Նախարարները ծրագիրը ներկայացնելուց հետո համատեղ հուշագիր ստորագրեցին:

Թոշակառուներին տոմսերը հատկացվելու են հենց համերգասրահների եւ թատրոնների կողմից: Լիլիթ Մակունցը փոխանցեց, որ սոցիալական ապահովության ծառայությունից առաջարկ են ստացել՝ տոմսի վրա նշել, որ վաճառքի ենթակա չէ: Տոմսի վրա հիշատակված է լինելու, որ այն երկու նախարարների համատեղ ծրագիրն է:

«Երբ թոշակառուները որոշեն, որ իրենց տոմսը փոխանցում են երեխաներին կամ թոռնիկներին, այն հսկիչների կողմից պարզապես չի ընդունվի: Եվ ես պետք է կոչ անեմ մեր թոշակառուներին, որպեսզի օգտվեն իրենց ընձեռնված հնարավորությունից, ես հասկանում եմ, որ ավանդաբար մեր ծնողները, տատիկ, պապիկները մշտապես հոգ են տանում մեր մասին եւ ցանկանում են այդ հնարավորությունն ընձեռել մեզ, բայց պետք է կարողնանանք նրանց վստահեցնել, որ մենք մեզ ավելի լիարժեք ու երջանիկ ենք զգում, երբ կարողանում ենք լցնել իրենց առօրյան»,- հավաստիացրեց Լիլիթ Մակունցը:

Մանե Թանդիլյանն էլ հայտնեց, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը միջոցառումից 10-15 օր առաջ կապ կհաստատի թոշակառուների հետ եւ կտրամադրի տոմսերը, գուցե լինեն մարդիկ, որոնք կցանկանան զբոսանքի ձեւով դուրս գալ տներից եւ անձամբ ձեռք բերել տոմսերը, մենք նման հնարավորությունը չենք սահմանափակում: Ամեն դեպքում նախարարությունը հետամուտ կլինի, որ յուրաքանչուր տոմս իր հասցեատիրոջը հասնի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6761 դիտում

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար

Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան

Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ

«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի

ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին

Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը

Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ

Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ