Միջազգային հեղինակավոր պարբերականները՝ Արցախի դրոշով «Արսենալի» դաշտ մտած երկրպագուի մասին

Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին տուրի «Արսենալ»-«Քարաբագ» հանդիպման վերջնամասում հայ երկրպագուի արած ակցիան աննկատ չի մնացել լրատվամիջոցների կողմից: Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ընթացող խաղի ժամանակ Սպարտակ անունով հայ երիտասարդն Արցախի դրոշով ու Մոնթեի նկարով շապիկով մտել է խաղադաշտ, վազել է դեպի պահեստայինների նստարան, որտեղ ՀՀ հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է եղել, սակայն անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են: Տեղի ունեցածն արձանագրել են հեղինակավոր մի քանի լրատվամիջոցներ: Հետո էլ մյուս կայքերը դա արտատպել են:

Մասնավորապես, The Telegraph-ն ընդգծել է, որ տեղի ունեցածը զայրացրել է «Քարաբագի» ֆուտբոլիստներին ու գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովին: Պարբերականն ասել է, թե ինչ դրոշ է եղել երիտասարդի ձեռքին: Պատմել է 2 երկրների կոնֆլիկտի մասին:

The Mirror-ը շեշտել է, որ հենց այդ կոնֆլիկտի պատճառով է, որ ընթացիկ մրցաշրջանի խմբայի փուլի այս թիմերի առաջին խաղին Մխիթարյանը չի մասնակցել: Նշվում է, որ նա Բաքու չի մեկնել անվտանգության նկատառումներով: «Եվրոպա լիգայի վիճակահանությունից հետո «Արսենալն» ասաց. «Մեր ֆուտբոլիստների ու անձնակազմի անդամների անվտանգությունն ու ապահովությունը մեր հիմնական առաջնահերթությունն է»,- գրում է The Mirror-ը:

Ըստ The Daily Mail-ի՝ այդ իրադարձությունը եղել է, պարբերականի բնորոշմամբ, սովորական 2-րդ խաղակեսի ամենաառանձնացող պահը: Նշվում է, որ «Քարաբագի» պաշտպան Ռաշադ Սադիգովը զայրացած ուղղվել է դեպի երիտասարդը:

Համացանցում են նաեւ Getty Images համաշխարհային խոշոր մեդիաընկերության լուսանկարները: Դրանք տարածվել են լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում:

Ակցիայի մասին հետագայում խոսել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի՝ «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան ակումբի հիմնադիր-անդամ Սերգեյ Ջանջոյանը: Նա նշել է, որ այն հասել է իր նպատակին. միջազգային մամուլն անդրադարձել է դրան ու լուսաբանել Արցախի շուրջ ստեղծված խնդիրը:

Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլի վերջին՝ 6-րդ, տուրի այս հանդիպմանը, ապա «զինագործները» 1:0 հաշվով հաղթանակ տարան «Քարաբագի» նկատմամբ: Ոչինչ չորոշող խաղում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախընտրել էր Մխիթարյանին խաղադաշտ դուրս չբերել:

Հայ ֆուտբոլիստը չէր մասնակցել նաեւ խմբային փուլի՝ այս թիմերի առաջին հանդիպմանը, բայց այն ժամանակ զուտ այն պատճառով, որ անվտանգության նկատառումներով Բաքու չէր մեկնել: Այս խաղից հետո «Արսենալը» 16 միավորով E խմբում զբաղեցրեց առաջին տեղը եւ 1/16 եզրափակիչ անցավ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4192 դիտում

Սաստիկ բուք է․ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ներկայացված ԶԼՄ-ներն այս պահի դրությամբ տարածել են բացառապես սուտ հայտարարությունը․ ԱԳՆ

ՄԻՊ-ը անդրադարձել է ոստիկանի կողմից քաղաքացու նվաստացման դեպքին. ինչ քայլեր են ձեռնարկվել

Կոնվերս Բանկը մեկ օրում ավարտել է Արմլիզինգի պարտատոմսերի տեղաբաշխումը

Մեր օրինակն ապացուցում է, որ խաղաղությունը հնարավոր է՝ չնայած երկարատև հակամարտությանը, երբ կա քաղաքական կամք

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակը․ տեսանյութ

Հակամարտության էջը փակ է, հակառակ դեպքում անիմաստ կլիներ Ադրբեջանի նախագահի, ինձ համար արժանանալ այս մրցանակին

Աբու Դաբիում շարունակվում է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակաբաշխությունը․ լուսանկարներ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է

Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է․ Ռուբինյան

Քննարկման առանցքում են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում կատարված բարեփոխումներն ու անելիքները

Ժաննա Անդրեասյանն այցելել է Աշոցքում մարզվող Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկավազորդներին

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 6-8 աստիճանով․ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ բուք

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի տնտեսական մոդելի սիմվոլն է․ Առաքելյան

Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը․ ինչ ծրագրեր են քննարկվել

Նոր հույս ու շունչ էր պակասում․ ծնվել է հերոս Արթուր Մխիթարյանի եղբայրը

Ռեստորանում ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և առկա իրավիճակի մասին

Ալեն Սիմոնյանը Լավրովի հետ հանդիպում կունենա

Կոնգրեսից «սրտիկ» ՀՀ վարչապետին. Ստեփան Սարգսյան

Քաղցկեղի առնվազն 40-60% դեպքերը հնարավոր է կանխարգելել, բազմաթիվ տեսակներ վաղ փուլում՝ լիովին բուժել. նախարար

Անդրազգային կազմակերպությունը կատարել է 410 մլն դրամ հափշտակություն, փողերի լվացում. 1 անձի գործը դատարանում է

Գյուղոլորտի արդիականացումը ռազմավարական առաջնահերթություն է. թիրախը գերակատարված է. Մանավազյան

ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղիի և մեկ այլ տարածքի վարձակալության պայմանագրերը կասեցվել են. Պետրոսյան

Վարչապետն ու Աբդելսալամին հույս են հայտնել՝ մրցանակը նոր ազդակ կհաղորդի հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին

Հանցավոր խումբը ծրագրել է սպանություններ և հարձակում, ձեռք է բերել մեծաքանակ զինամթերք. կան ձերբակալվածներ

ՀՀ վարչապետը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ. տեսանյութ

Ծնունդի, մահվան գրանցումը, հայրության ճանաչումը, ամուսնություն/ամուսնալուծությունը հասանելի են առցանց եղանակով

2018 թվականից հետո մոտ 300 հազար աշխատատեղ ենք ստեղծել․ Թորոսյան

Անկանխիկ գործարքներից հետվճար ստացող կենսաթոշակառուների թիվն անցել է 400 հազարը. Թորոսյան

ՀԲ տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել ենք էներգետիկ, տրանսպորտի, ջրային ոլորտներին առնչվող հարցեր. Խուդաթյան

Կարելի է պատկերացնել ընդդիմադիր ուժի վիճակը, եթե ֆեյքերի և ԱԲ քոմենթ գրողների հարցումով Փաշինյանը 33% է ստացել

Վերջին 5 տարվա կտրվածքով առաջին անգամ դատապարտյալների թիվը 57-ով ավելին է, քան կալանավորված անձանցը. Գալյան

Քաղաքացուն ծեծում է և հայհոյում. Գլխավոր դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ստացել

Երևանում մայրն ու մանկահասակ երեխաները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Ճապոնիայում առատ ձյան պատճառով 35 մարդ է մահացել. տեսանյութ

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ կառավարությունը մանրամասներ է հրապարակել. լուսանկարներ

ԱԳՆ-ն անդրադարձել է ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների աջակցությանը

Գավառի մանկատան հաշվին տնօրենը կազմակերպել է իր մտերիմների սրճարանի ջեռուցումը. նախաքննությունն ավարտվել է