«Արսենալն» 1-ին տեղով Եվրոպա լիգայի փլեյ-օֆ անցավ. Մխիթարյանը չմասնակցեց «Քարաբագի» խաղին

Լոնդոնի «Արսենալը» հաղթանակով ավարտեց Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի խմբային փուլը: Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, 6-րդ տուրում «զինագործները» սեփական հարկի տակ առավելության հասան ադրբեջանական «Քարաբագի» նկատմամբ: Հաղթեցին 1:0 հաշվով:

Այս խաղի միակ գոլը խփեց Ալեքսանդր Լակազետը: Նա աչքի ընկավ 17-րդ րոպեին: Ոչինչ չորոշող խաղում «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին նախընտրեց Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ դուրս չբերել: Նա չէր մասնակցել նաեւ խմբային փուլի՝ այս թիմերի առաջին խաղին, բայց այն ժամանակ զուտ այն պատճառով, որ անվտանգության նկատառումներով Բաքու չէր մեկնել:

Հանդիպումը նշանավորվեց հայ երկրպագուի ակցիայով: Խաղավերջում նա խաղադաշտ ներխուժեց Արցախի դրոշով ու Մոնթեի պատկերով շապիկով, վազեց դեպի պահեստայինների նստարան, որտեղ Հենրիխ Մխիթարյանն էր, սակայն անվտանգության աշխատակիցները նրան կանգնեցրեցին:

Խաղից հետո «Արսենալը» միավորների քանակը հասցրեց 16-ի ու 1/16 եզրափակիչ անցավ E խմբում՝ զբաղեցնելով առաջին տեղը: 2-րդ տեղով փլեյ-օֆ դուրս եկավ «Սպորտինգը» (13 միավոր): Խմբի անհաջողակներն են «Վորսկլան» ու «Քարաբագը», որոնք ունեն 3-ական միավոր: «Վորսկլան» գերազանցում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 3-րդն է, իսկ «Քարաբագը»՝ 4-րդը: Այս 2 թիմերը դուրս են մնում եվրագավաթներից:

Երեկ կայացած մյուս խաղերում գրանցվել են հետեւյալ արդյունքները.

«Ռապիդ»-«Ռեինջերզ» 1:0

«Վիլյառեալ»-«Սպարտակ Մոսկվա» 2:0

«Լացիո»-«Այնթրախտ» 1-2

«Մարսել»-«Ապոլոն» 1:3

«Գենկ»-«Սարպսբորգ» 4:0

«Բեշիկթաշ»-«Մալմյո» 0:1

«Ախիսար»-«Ստանդարտ» 0:0

«Սեւիլիա»-«Կրասնոդար» 3:0

«Դինամո Կիեւ»-«Յաբլոնեց» 0:1

«Ռեն»-«Աստանա» 2:0

«Վիդի»-«Չելսի» 2:2

ՊԱՕԿ-ԲԱՏԷ 1:3

«Լուդոգորեց»-«Ցյուրիխ» 1:1

ԱԷԿ-«Բայեր» 1:5

«Սելթիք»-«Զալզբուրգ» 1:2

«Լայպցիգ»-«Ռոսենբորգ» 1:1

«Սլավիա Պրահա»-«Զենիթ» 2:0

«Կոպենհագեն»-«Բորդո» 0:1

«Դինամո Զագրեբ»-«Անդերլեխտ» 0:0

«Սպարտակ Տրնավա»-«Ֆեներբախչե» 1:0

«Սպորտինգ»-«Վորսկլա» 3:0

«Օլիմպիակոս»-«Միլան» 3:1

«Դուդելանժ»-«Բետիս» 0:0

Խմբային փուլի գլխավոր անակնկալը «Միլանի»՝ պայքարից դուրս մնալն էր: Վերջին տուրում հյուրընկալվելիս պարտվեց «Օլիմպիակոսին» (1:3): Վերջինս հաղթանակի միջոցով միավորների քանակով հավասարվեց «Միլանին» եւ շրջանցեց նրան՝ լրացուցիչ ցուցանիշներով F խմբում զբաղեցնելով 2-րդ տեղը ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճելով: Այս խմբից առաջին տեղով 1/16 եզրափակիչց դուրս եկավ «Բետիսը» (12 միավոր):

1/16 եզրափակչի վիճակահանությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին: Եվրոպա լիգայի խմբային փուլը հաղթահարած թիմերին միացել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլում 3-րդ տեղը զբաղեցրած թիմերը:

Թիմերը բաժանվել են 2 զամբյուղներին: Առաջինում են «Արսենալը», «Բայերը», «Բենֆիկան», «Չելսին», «Դինամո Զագրեբը», «Դինամո Կիեւը», «Այնթրախտը», «Գենկը», «Ինտերը», «Նապոլին», «Բետիսը», «Զալզբուրգը», «Սեւիլիան», «Վալենսիան», «Վիլյառեալը», «Զենիթը»:

2-րդ զամբյուղում են ԲԱՏԷ-ն, «Սելթիքը», «Բրյուգեն», «Ֆեներբախչեն», «Գալաթասարայը», «Կրասնոդարը», «Լացիոն», «Մալմյոն», «Օլիմպիակոսը», «Ռապիդը», «Ռենը», «Սպորտինգը», «Շախտյոր Դոնեցկը», «Սլավիա Պրահան», «Վիկտորիա Պլզենը», «Ցյուրիխը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2488 դիտում

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

Վրաերթ Երևանում. տուժածը տեղում մահացել է

Այսուհետև քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ

46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու կասկածանքով

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. առաջին օրը գորգ դուրս կգա 5 հայ ըմբիշ

Քննարկվել են արդյունաբերության ոլորտում հայ-ղազախստանյան միջպետական փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ուկրաինայի ԶՈՒ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Ռոստովի երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքներին

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան մեղադրվում է մի շարք ապօրինությունների համար. գործը դատարանում է. մանրամասներ

Ինչպես դիմել ԱՄՆ ներգաղթային վիզայի համար․ դեսպանությունը հրապարակել է անհրաժեշտ քայլերը

Լուսաձայնային ատրճանակից իր տանը կրակոցներ արձակած երիտասարդը ձերբակալվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, և առաջիկա օրերին բարձրացում չունենք. Սուրենյանը նորություններ է հայտնել

Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակը Կոտայքում