Երևան
12 °C
Հունիսի 1-ից մշակույթի նախարարությունն առանձին կառույց չէ, վերամավորվելով մի քանի նախարարությունների հետ, այն վերանվանվեց Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, որի նախարար նշանակվեց Արայիկ Հարությունյանը:
Նազենի Ղարիբյանն այլեւս չի զբաղեցնի մշակույթի փոխնախարարի պաշտոնը, նա հրաժարվել է նաեւ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Այս մասին Ղարիբյանը հայտնեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում: Ընդամենը մի քանի օր առաջ մեզ հետ զրույցում վերջինս վստահեցնում էր, որ չի պատրաստվում հրաժարվել խորհրդի նախագահի պաշտոնից միայն այն բանի համար, որ որոշ անձինք դրան դեմ են: Այսօր նա հայտարարում է, որ ցանկություն չունի զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ չի համակարգելու մշակույթի ոլորտը:
- Տիկին Ղարիբյան, ինչո՞ւ որոշեցիք հրաժարվել Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից:
- Ես չեմ աշխատելու որպես փոխնախարար, դրա համար դուրս եմ գալիս նաեւ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից: Չնայած մեկը մյուսի հետ կապ չունեն, կարող եմ եւ դուրս չգալ, բայց գալիս եմ: Փոխնախարար չեմ աշխատում՝ խորհրդում մնալու ցանկություն էլ չունեմ:
- Արդեն վստահ գիտե՞ք, որ դուք չեք զբաղեցնելու փոխնախարարի պաշտոնը:
- Ինձ մինչեւ հիմա առաջարկ չի արվել: Եթե մինչեւ հիմա չի արվել, ուրեմն չի էլ լինի:
- Իսկ ինչ եք պատրաստվում անել, ինչո՞վ եք զբաղվելու, գուցե մեկ այլ ոլորտ եք կոորդինացնելու:
- Ես այնքան էլ խեղճ ու կրակ մարդ չեմ, որ անելիք չունենամ: Նախ, Մատենադարանի գիտաշխատող եմ: Դասախոսությունների հարյուրավոր հրավերներ ունեմ, երեք հատ գիրք ունեմ գրելու, հոդվածներ: Շարունակելու եմ զբաղվել նրանով, ինչով մինչ այդ էի զբաղվում: Սա պետական ծառայություն էր, ես ծառայեցի այնքան, ինչքան իրենք հարկ համարեցին: Առայժմ ուրիշ առաջարկ չկա: Ես շատ հանգիստ հանձնել եմ աշխատասենյակի բանալիներն ու եկել տուն: Վաղը կգնամ Մատենադարան՝ աշխատանքի:
- Մոտ մեկ տարի համակարգեցիք մշակույթի ոլորտը, ուզո՞ւմ էիք հրաժեշտ տալ, թե՝ ոչ:
- Դե հրաժեշտը բավական հուզիչ էր: Հավաքվել էինք, շամպայն էի վերցրել: Խոսեցինք, ես երկար կենաց ասեցի եւ իմ ցանկություններն ու խնդրանքներն ու մաղթանքները հայտնեցի: Կուզենայի, որ այն ամենը, ինչի մեկնարկը մենք մեկ տարի առաջ տվել ենք՝ մնացողները առաջ տանեն: Իմ միակ մտահոգությունն այն է, որ մեր նախագծերը, ծրագրերը շարունակվեն եւ աշխատանքները ջուրը չլցվի: Եվ իմ միակ ցավը դա է, ես չգիտեմ՝ եկողները կշարունակեն, թե՝ ո՛չ:
- Նոր եկողները կարողանալո՞ւ են շարունակել ձեր սկսածը:
- Իմ կարծիքով՝ ոչ, նրանք նման խնդիր չունեն: Նրանք ոլորտը փոխելու եւ ռեֆորմ անելու խնդիր չունեն եւ հենց դրա համար էլ գալիս են, որ չանեն, դա իմ խորին համոզմունքն է:
- Տիկին Ղարիբյան, Լիլիթ Մակունցի հեռանալուց հետո դուք էիք ստանձնել մշակույթի նախարարի պարտականությունները եւ ձեր հասցեին հնչած քննադատություններն առավել աճեցին հենց այդ ընթացքում:
- Ես քննադատություններին նորմալ եմ վերաբերվում, եթե դրանք ուղղված են իմ սխալ գործողությունները շտկելուն: Եթե այդ քննադատություններն ընդհանուր իրավիճակին են ուղղված, կառուցողական են, ապա դա նորմալ է: Օրինակ, եթե մենք ուզում ենք թատրոնների դաշտը մաքրել, աշխուժություն մտցնել այդտեղ, որպեսզի նոր Հայաստանում թատրոններն էլ զարգացում ապրեն, եւ իմ հասցեին քննադատություններն ուղղված են դրան, այդ բոլորը ես ընդունում եմ: Ցավոք սրտի, ես մեկ բան տեսա, որ թատրոնների այդ ամբողջ բողոքներն ու մնացած բաները կազմակերպվում է մեկ կետից, դա մի հոգի է կազմակերպել եւ նա այսօր իշխանության անդամ է: Նրանց նպատակը մեկն է, որպեսզի թատրոններին չկպնենք, քանի որ դրանց մեծ մասը ֆինանսական եւ քրեական խնդիրներ ունեն, այստեղ հասկանում ես, որ մարդիկ կազմակերպված պայքարում են, որպեսզի իրենց ձեռք չտան: Իմ դեմ բողոքների մեծ մասը հատուկ էր կազմակերպված, որպեսզի ես այնտեղ ռեֆորմներ չանեմ, եւ իրենք կարողանան վերադառնալ իրենց ապօրինի գործողություններին: Ցավոք սրտի, դա իրենց մոտ ստացվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT