Երևան
12 °C
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում խռովությունները շարունակվում են: Պատճառը՝ կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշումն է, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
Օպերային թատրոնի կառավարման խորհուրդը բաղկացած է ութ անդամից. թատրոնի անձնակազմը լարվել է խորհրդում թատրոնի ներկայացուցիչներ՝ բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանի եւ Օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանի դեմ: Դեռեւս մայիսի 27-ին հրավիրված ժողովում բուռն քննարկումներից եւ վիճաբանությունից հետո լարվածությունը շարունակվում է: Օպերային թատրոնի աշխատակիցներն իրենց վստահված անձանց են մեղադրում Ղարիբյանի ընտրման համար, պահանջում են չեղարկել մայիսի 22-ի որոշումը:
Օպերային թատրոնի լարվածության, գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից զրկելու եւ թատրոնի ներկայիս խռովությունների շուրջ «Հայկական Ժամանակ»-ը զրուցել է կատարվածի կիզկետում հայտնված Նազենի Ղարիբյանի հետ:
- Տիկին Ղարիբյան, արդեն մի քանի օր է՝ Օպերային թատրոնում խռովություններ են, այս անգամ էլ են հայտնում, որ պատճառը դուք եք: Թատրոնի անձնակազմը չի ուզում տեսնել ձեզ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնում:
- Ես չէի ուզում լինել Կառավարման խորհրդի նախագահ, բայց խորհրդի անդամները պնդեցին: Ասացին՝ դուք փորձ ունեք, դուք կկարողանաք նորմալ ղեկավարել: Իմ լիազորությունները սկսվում եւ ավարտվում են խորհրդում: Ես Օպերային թատրոնը ոչ ղեկավարելու եմ, ոչ էլ որեւէ որոշում եմ կայացնելու, քանի որ խորհրդում ես մեկ ձայն ունեմ:
- Օպերային թատրոնի անձնակազմը խորհրդի իրենց ներկայացուցիչների առաջ հարց է դրել՝ չեղարկել 22-ի որոշումը եւ ըստ այդմ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից զրկել ձեզ: Եթե խռովությունները շարունկավեն, դուք պատրա՞ստ եք հրաժարվել ձեզ վստահված պարտականություններից:
- Ես իրենց պահանջով երբեք չեմ հրաժարվելու, եթե հրաժարվեմ, ապա դա կարող է լինել ուրիշ պատճառ: Իրենք ժողով են արել, երկու մարդ են ընտրել, ուղարկել են խորհուրդ, եթե հիմա հետ կկանչեն, դա իրենց խնդիրն է: Եվ մի բան էլ, Օպերային թատրոնն ունի 650 աշխատող, արդյո՞ք այդ 650 հոգին էլ պատրաստ են նորից քվեարկել եւ հետ կանչել իրենց ներկայացուցիչներին, ինչքան հասկանում եմ՝ այնտեղ ակտիվացածներն ընդամենը 50 հոգի են: Թող իրենք իրենց մեջ որոշեն, ես դրան չեմ խառնվի: Երկու ամիս է՝ այդ խորհուրդը գործում էր առանց նախագահի: Իրենք են ինձ ընտրել նախագահ, չնայած իմ ընդդիմանալուն՝ նրանք այդ պատասխանատվությունը վստահել են ինձ: Սակայն մի բան կասեմ, մեր նախարարությունները շուտով միանում են, կարող է եւ ամիսներ անց իմ զբաղվածությունն այնպիսին լինի, որ ես ինքս չհասցնեմ ու հրաժարվեմ: Իրենք իրավունք չունեն խորհրդից պահանջել իմ հրաժարականը, այդ խորհուրդը ձեւավորվել է ի հակակշիռ իրենց տնօրինության եւ գեղարվեստական խորհրդի: Եթե պետք է խորհրդում իրենց ուզած մարդիկ աշխատեն, դրա գոյության իմաստն էլ ո՞րն է: Այն անկախ խորհուրդ է, որը չի ենթարկվում Օպերային թատրոնին:
- Տիկին Ղարիբյան, լուրեր են շրջանառվում, որ նախարարությունների միացումից հետո մշակույթի գծով փոխնախարարը դուք եք լինելու: Նման առաջարկ ստացե՞լ եք կամ քննարկում եղե՞լ է:
- Նման առաջարկ չի եղել, որովհետեւ որոշում է կայացվել, որ բոլոր նախարարությունները մեխանիկորեն միանում են: Ինձ դեռեւս չեն ասել, թե ես մնում եմ, կամ գնում: Նախարարությունների միացման որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 3-ից: Հունիսի 3-ին կնշանակվի միացյալ նախարարությունների նոր նախարարը, որից հետո նա կնշանակի իր փոխնախարարներին: Մինչեւ այդ որեւէ մեկը չի կարող ասել՝ ինքը մնում է, թե՝ ո՛չ:
- Եթե ձեզ առաջարկ արվի, կմնա՞ք:
- Իմ սկզբունքը եղել եւ մնում է հետեւյալը, եթե ինձ հրավիրում են պետական ծառայության մեջ որեւէ աշխատանքի, որը նվիրված է նոր Հայաստանի շինարարությանը, ապա չեմ կարող հրաժարվել: Եթե ինձ հրավիրում են օգտակար լինել, նշանակում է՝ վստահություն եւ որոշակի ակնկալիք կա իմ մասնագիտական կարողություններից: Եթե գտնում են, որ կարող եմ այդ աշխատանքն իրականացնել, ուրեմն, ես չեմ հրաժարվի: Ես այս պաշտոնն անցյալ տարի էլ եմ ընդունել: Հետո մի բան էլ կա, ես թողնում եմ իմ ամբողջ կարիերան եւ՛ գիտական ե՛ւ դասախոսական, նաեւ գրողի, գալիս եմ, որովհետեւ գտնում եմ, որ կարող եմ օգտակար լինել նոր Հայաստանի շինարարության գործում՝ մասնավորապես մշակույթի ոլորտում:
- Կոնստանտին Օրբելյանին օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելուց հետո նրա հետ հանդիպելու առիթ ունեցե՞լ եք:
- Ես այլեւս չեմ կարող Օրբելյանի հետ շփում ունենալ, որովհետեւ նա հիմա գեղարվեստական ղեկավար է, իսկ ես գեղարվեստական ղեկավարի հետ չեմ առնչվում: Օրբելյանն իր աշխատանքային եւ մնացած հարցերը իր տնօրենի հետ պետք է քննարկի: Մեր գերատեսչության հարաբերությունները թատրոնի տնօրենի հետ են: Նամակագրություններն ու մնացած հարցերը տիկին Կիրակոսյանի (տնօրենի ԺՊ) հետ են:
- Կոնստանտին Օրբելյանը ձեզ դատի է տվել եւ պահանջում է անվավեր ճանաչել տնօրենի իր լիազորությունները դադարեցնելու հրամանն ու աշխատանքում վերականգնել եւ հարկադիր պարապուրդի գումարը վճարել:
- Լավ է արել, դա իր իրավունքն է:
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է նայեր փաստաթղթերը եւ այն հիմնավորումները, որոնք Օրբելյանի ազատման հիմքում ներկայացրել էր մշակույթի նախարարությունը: Դուք առանձին հանդիպում կամ զրույց ունեցե՞լ եք վարչապետի հետ, թե հարցը փակվեց:
- Այդ հարցը չի փակվել: Արդարադատության նախարարությունն իր դիրքորոշումն է հայտնել, ըստ որի՝ ներկայացված գոնե երեք կետերը հիմնավոր են, ու ըստ այդմ Օրբելյանը չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոն: Դրանցից գոնե մեկը անբեկանելի է. Օրբելյանը չի կարող զբաղեցնել տնօրենի պաշտոն, քանի որ նա արդեն զբաղեցնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
- Վերջին շրջանում շատ է քննարկվում նաեւ ձեր Ֆրանսիայի քաղաքացի լինելը, որը նաեւ շեշտում է Օրբելյանը:
- Հայաստանի բնակչության ուղիղ կեսը նաեւ Ռուսաստանի քաղաքացի է: Այդ առիթով որեւէ մեկը որեւէ բան չի ասում: Իսկ ինձ հետ կապված այնպես են ասում՝ նա երկքաղաքացի է, կարծես Ստալինի ժամանակ ասեն՝ նա ժողովրդի թշնամի է: Ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ ես երկքաղաքացիություն ունեմ: Ես վաղուց կարող էի հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից, երբ ապրում էի Ֆրանսիայում: Այն օրը, երբ Հայաստանի խորհրդարանն ընդունեց երկքաղաքացիության օրենքը, հաջորդ օրը ես դիմում եմ գրել եւ ստացել նաեւ Ֆրանսիայի քաղաքացիություն: Այո, ես ոչ միայն երկքաղաքացի եմ, այլեւ այդ երկու երկրների մշակույթները լիարժեքորեն կրում եմ իմ մեջ: Ես Սորբոնի համալսարանի դոկտոր եմ, ֆրանսիացի գիտնական եմ: Ֆրանսիան քաղաքացիություն չի ճանաչում եւ ես էլ լիարժեքորեն համարվում եմ մյուսների հետ հավասար: Շառլ Ազնավուրը որ ասում էր՝ ես 100 տոկոս հայ եմ, 100 տոկոս ֆրանսիացի, ոչ ոք նրան չէր քննադատում, բայց հենց Ղարիբյանն է ասում, բոլորին թվում է, թե ազգի թշնամի է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT