Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ամփոփեց ընթացիկ տարին, որի մեկնարկն, ըստ էության, համընկել էր իր պաշտոնավարման սկզբի հետ:
Հատկապես հանրակրթության ոլորտում օրացուցային տարին սկսվեց բուռն ու արմատական փոփոխություններով: Նախարարի պաշտոնում իր նշանակումից կարճ ժամանակ անց Լեւոն Մկրտչյանը հայտարարեց ավագ դպրոցում 12-րդ դասարանը բեռնաթափելու անհրաժեշտության մասին, որն արդեն իսկ իրողություն է եւ աշակերտները հնարավորություն են ստացել ավարտական քննությունները հանձնել առաջին կիսամյակի վերջում, իսկ երկրորդ կիսամյակում ուսումնասիրել միայն իրենց նախընտրած առարկաները` միասնական քննություններին նախապատրաստվելով: Այդ փոփոխությունների առավելություններն ու թերություններն ուսումնասիրելուց-կշռադատելուց հետո հնարավոր է, որ հետագայում ավագ դպրոցի կուրսն ավարտվի 11-րդ դասարանում` ներկայիս 12-րդ դասարանի առաջին կիսամյակի փոխարեն:
«Հնարավորինս փորձել ենք ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցնել լուծմանը` բեռնաթափելով 12-րդ դասարանը եւ փորձելով որակապես նոր ձեւաչափ տալ չափորոշիչներին ու առարկայական տրամաբանությսնը: Ինձ թվում է` մեզ բավականին հաջողվել է արմատավորել այն տրամաբանությունը, որ հիմնական կրթության ավարտից հետո ավագ դպրոցում երիտասարդը, որն արդեն դեպի կյանք է գնում, պետք է բեռնաթափվի այդ մեծ ծանրություն ներկայացնող առարկայախմբերից, ընտրի իր հետագա կյանքի համար անհրաժեշտ չորս-հինգ ուղղվածությունը: 10-րդ դասարանը մի քիչ ծանրաբեռնված է, որովհետեւ դեռեւս հիմնական դպրոցի որոշակի ծրագրեր շարունակվում են: Մենք պիտի փորձենք այսօրվա փորձարկումը` դեկտեմբերի քննությունները ամփոփել, տեսնել` ինչ խնդիրներ ունենք, ինչ դրական-բացասական արդյունք է ստացվել, որից հետո, եթե հաջողվի, իմ մտածելով ճիշտ կլինի, որ մենք արդեն հաջորդ տարի 11-րդ դասարանով կուրսը ավարտենք ու հնարավորություն տանք երեխաներին ամբողջ 12-րդ դասարանում առարկաներն ընտրել ըստ իրենց մտածածի եւ հայեցակարգի»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նախարարն անդրադարձավ նաեւ դպրոցների կառավարման մեխանիզմներին, նկատեց, որ դպրոցների խորհուրդները, պետք է լիարժեք աշխատեն, տնօրենի պաշտոնում ընտրեն արժանավոր մարդու: Խոսեց միեւնույն դպրոցում միեւնույն տնօրենի պաշտոնավարումը սահմանափակելու անհրաժեշտության մասին: Անդրադարձավ կրթական հաստատություններում ազգակցական կապերին ու պաշտոնի ժառանգաբար փոխանցմանը: Ասաց, որ նախարարությունը կառավարություն է ներկայացրել օրինակելի կանոնադրություն, որտեղ փորձ է արվել կարգավորել այս բոլոր հիմնախնդիրները:
«Կանոնադրության մեջ, որը ներկայացրել ենք կառավարության հաստատմանը, ուղղակի արգելք ենք դրել ուղղահայաց հարաբերություններում: Խոսքը չի վերաբերում, որ դպրոցի տնօրենի աղջիկը կամ տղան չեն կարող նույն դպրոցում աշխատել որպես ուսուցիչ, որովհետեւ ի վերջո հատկապես գյուղերում կան ընտանեկան ավանդույթներ: Խոսքը վերաբերում է ուղղահայաց կապին` երկու մակարդակով. երբ որ ուղիղ իրար ենթակայությամբ են աշխատում, եւ երկրորդը` երբ տնօրենը հեռանում է, պաշտոնը թողնում է ժառանգություն: Տարբերակ ունենք նաեւ սահմանափակել տնօրենի տվյալ դպրոցում գործունեություն ծավալելու ժամկետը: Քանի՞ անգամ կարող է նույն մարդը իրար հետեւից ընտրվել տնօրեն: Ունենք տնօրեններ, որոնք շատ բազմավաստակ են, բայց նրանք կարող են մրցույթի մասնակցել եւ տնօրեն աշխատել մեկ այլ դպրոցում»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նախարարությունն ու կառավարությունը, սակայն, կարծում ենք սխալ տեղ են փնտրում դպրոցների տնօրենների հետ կապված խնդիրների լուծումը: Այդ ճանապարհին նախ եւ առաջ պետք է դպրոցների խորհուրդներին ուղղակի տալ ընտրություն կատարելու ազատություն եւ դպրոցներում ու առհասարակ բոլոր տիպի կրթական հաստատություններում բացառել միայն վերեւների «դաբրոն» ստացած թեկնածուների ընտրությունները, քանզի այսօր այդ մրցույթ կոչվածը զուտ ձեւական բնույթ է կրում, հաճախ նույնիսկ առանց մրցակցության: Ու երբ ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացներին ուղղակիորեն միջամտող իշխանությունները, որպես խնդրի լուծման առաջին քայլ, չեն հրաժարվում իրենց այդ գործելաոճից, մեղմ ասած անհասկանալի է իրավիճակը շտկելու նպատակի մասին նրանց վստահեցումները:
Ի դեպ, վաղը Երեւանի պետական համալսարանի բժշկական համալսարանում նշանակված են ռեկտորի ընտրություններ: Օրենքով ռեկտորին պետք է ընտրի բուհի հոգաբարձուների խորհուրդը, բայց նա, ըստ էության, արդեն իսկ ընտրված ու նշանակված է եւ վաղն ընդամենը ձեւական մասը կապահովվի: Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը միառժամանակ առաջ նշանակվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչը նշանակում էր, որ որեւէ այլ հավակնորդ ուղղակի իմաստ չպետք է տեսներ առաջադրելու իր թեկնածությունը, ինչը եւ տեղի ունեցավ, իսկ վաղը Մուրադյանը «կընտրվի»:
Կրթության եւ գիտության նախարարն անդրադարձավ նաեւ միջին մասնագիտական կրթության ոլորտին, մասնավորապես նշեց, որ համապատասխան հաստատություններում կան բավական թվով ինքնանպատակ մասնագիտություններ եւ այդ խնդիրը լուծման կարիք ունի: Անդրադարձավ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին: Հիշատակեց «Հորիզոն-2020» միջազգային ծրագրին Հայաստանի անդամակցությունը, որի ընձեռած հնարավորություններից մեր երկրի գիւտնականները ստացել են լիարժեք օգտվելու հնարավորություն եւ այլն: Կրթության եւ գիտության ոլորտներում այս տարի իրականացված քայլերի մի մասը շարունակությունն էին նախորդ տարիների նախաձեռնությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT