Երևան
12 °C
Գործարարներ Վահրամ Միրաքյանն ու Հարություն Մնացականյանը «Աշտարակ կաթ» ընկերության Ճամբարակի մասնաճյուղում մնացած ռոքվոր պանրից արդեն շուրջ 3 տոննա վաճառել են:
ԵՊՀ դասախոս Վահրամ Միրաքյանը մեզ հայտնեց, որ պահանջարկն ավելի մեծ է, ուղղակի այդքանն են հասցրել: Նա տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունը վարակիչ է դարձել, շատերն են իրենցից հետո Ճամբարակ գնացել, պանիր գնել: Ընդգծեց, որ նույնիսկ ՌԴ ուղարկողներ են եղել: Բացի այդ, «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցն է համաձայնել իր խանութներում Ճամբարակի ռոքվորը վաճառել:
Հիշեցնենք, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը սնանկանալուց հետո ընկերության Ճամբարակի մասնաճյուղի աշխատակիցների եւ կաթ մատակարարած գյուղացիների պարտքը որոշել էր փակել ռոքվոր պանրով: Ճամբարակցիները ստիպված որոշել էին 70 միլիոն պարտքի դիմաց վերցնել 40 տոննա պանիրը, բայց չգիտեին ինչպես իրացնել այն: Հարություն Մնացականյանը եւ Վահրամ Միրաքյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարեցին, որ կիլոգրամը 3000 դրամով պանիր են վաճառում: Համացանցում բազմաթիվ արձագանքողներ եղան:
Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը մեր զրույցում ասաց, որ իր իմանալով Գյուղատնտեսության նախարարությունը եւս որոշել է աջակցել ճամբարակցիներին. «Ասել են, հնարավոր է, 8-10 տոննա էլ իրենց միջոցով իրացվի: Տեսնենք, կամաց-կամաց իրացվում է»,- ասաց Ավալյանը:
Քաղաքապետը տեղեկացրեց, որ պանիրը վաճառում են մատակարարները, որոնք գումարը ստանալուց հետո վճարում են իրենց աշխատակիցներին:
Ինչ վերաբերում է «Աշտարակ կաթ» ընկերությանը. ընկերությունը շարունակում է արտադրանք տալ, իսկ դրան զուգահեռ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի հետ բանակցություններ անցկացնել նրա սեփականությունը գնելու, գույքը գրավից հանելու մասին: Պարզվում է՝ գրավի տակ է նույնիսկ Ափոյանի սեփականությունը: Մեր հարցերին պատասխանել է «Աշտարակ կաթ» ընկերության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը:
- Պարոն Ավագյան, ի՞նչ փուլում է գործարանի առքուվաճառքի գործընթացը:
- Գույքագրումն արվում է, հիմա հասել ենք բրենդի առքուվաճառքին:
- Նախկին սեփականատերը վաճառո՞ւմ է իր բրենդը:
- Բա, եթե «Աշտարակ կաթը» ամբողջովին գնում ենք, բրենդը չվերցնե՞նք: Եթե չեն վաճառում՝ մեր ինչի՞ն են պետք այս մաշված շենքերը, քանդուքարափ եղած մեքենաները, անիմաստ է:
- Անունը եւ բրենդը մնալո՞ւ են նույնը սեփականատիրոջ փոփոխությունից հետո:
- Ամեն ինչ մնալու է, ուղղակի հիմա շատ խառը ժամանակներ են՝ Ամանորով պայմանավորված:
- Արտադրանքի վաճառքի ծավալը չի նվազե՞լ, պահանջարկն ի՞նչ վիճակում է նոր սեփականատերերի պարագայում:
- Ոչ, ոչ, չի նվազել: Մենք շատ բարձր որակի ապրանք ենք արտադրում, որակի վերահսկողությունը շատ ուժեղ է, դրա պատճառով վաճառքն օր-օրի ավելանում է:
- Ինչպե՞ս է ընկերության անունը, որը Հայաստանում իրականացնելու է «Աշտարակ կաթի» արտադրությունը:
- Այդ ընկերության անունը կհրապարակենք առքուվաճառքի ժամանակ:
- Ընկերության նախկին աշխատավարձերի եւ գյուղացիների պարտքերի մարումը ո՞ր փուլում է:
- Գյուղացիների հետ շարունակվում են անհատական պայմանավորվածությունները՝ պարտքերի վերադարձի մասով: Մոտավորապես 25-30 տոկոս մարել ենք հին պարտքերը՝ պայմանով, որ կաթ մթերեն: Դա առաջին պայմանն է, որովհետեւ եթե կաթ չմթերեն՝ մենք չենք կարողանա աշխատել: Ովքեր համաձայնվել են մթերում ենք, պարտքը տալիս, ովքեր չեն համաձայնվել, կամաց-կամաց համաձայնվում են, որովհետեւ, կոպիտ ասած, այլ տարբերակ չկա: Ասում ենք, որ կարճ ժամանակահատվածում կփակենք պարտքը:
Իսկ հին աշխատողների աշխատավարձերի մասով սպասում ենք առքուվաճառքին, դա կախված է նրանից, թե ինչ պայմաններով կլինի առքուվաճառքը, քանի որ գրավադրված է ոչ միայն «Աշտարակ կաթի» գույքը, այլեւ նախկին սեփականատիրոջ ամբողջ ունեցվածքն է գրավի տակ: Այսինքն՝ աշխատակիցների պարտքերի մարումը պայմանավորված է նրանով, թե առքուվաճառքի ժամանակ ինչը գրավից կազատվի, ինչը կգնա իր տնօրինության տակ, ինչը կմնա մեզ:
Հիշեցնենք, որ կուտակված պարտքերի պատճառով «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրեց գործունեությունը: Ավելի ուշ հայտնվեց գնորդ՝ ամերիկյան «Ադրա Ռեմար» ընկերությունը, որն էլ ներկայումս իրականացնում է առողջացման ծրագիր եւ, ըստ պայմանավորվածության՝ փակում ընկերության նախկին ղեկավարության պարտքերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք 300.000-ից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկներ գործուղվել են մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն` հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում
Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի հարցերի շուրջ
ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում
Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը
«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները
«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ
Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար
Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը
Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց
Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT